Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել
13.11.2019 | 18:45

Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլարի առևտրային գործարք և պատժամիջոցների հետ կապված իրավիճակի լուծման «այլ ճանապարհ», որը Վաշինգտոնը խոստացել է Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար՝ հայտնում է The Washington Post-ը: Թերթի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկները ներառված են եղել անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահին ուղղված նամակում:


Թրամփի առաջարկները, հավանաբար, «կզայրացնեն» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրենսդիրների առնվազն մի մասին, որ պաշտպանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Սիրիայում ռազմական գործողության համար:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ