Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Ռիտա Սաղաթելյան. Պարոն վարչապետ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում

Ռիտա Սաղաթելյան. Պարոն վարչապետ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում
13.11.2019 | 18:48

Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը: «Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի և ես զբաղվեմ լեզվագիտության զարգացմամբ, երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք` բոլորովին նոր մեթոդներով»,-ասաց նա և նշեց, որ աշխարհի ոչ մի համալսարանում չկա նման բան, որ իրենց մայրենի լեզուն չդասավանդվի:


«Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը և հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում»,-ասաց նա և նշեց, որ այս գործադուլի նպատակն է նաև ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:
«Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը` միլիոն ու կես, լավ, մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն դրամ, իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ մենք անբան ենք, որ մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի պիտակավորեք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ