Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հռոմի պապը՝ Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության մասին

Հռոմի պապը՝ Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության մասին
13.11.2019 | 18:51

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը՝ նշելով, որ աղոթում է նրանց և Սիրիայի քրիստոնյա համայնքի համար: «Ես Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ հոգևորականների կողքին եմ, որոնք հավաքվել են հրաժեշտ տալու իրենց հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին, որ հոր հետ միասին սպանվել է նախօրեին: Աղոթում եմ նրանց համար, ինչպես նաև Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների համար»,- թվիթերյան իր էջում գրել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ