Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում»

Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում»
13.11.2019 | 18:52

Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն: Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը կրկին խոսել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին և նշել, որ Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի: Թուրքիայի նախագահի խորհրդական Թոփչուն խոսել է ադրբեջանական դրոշի նշանակությունից և ասել, որ «այդ դրոշը մի օր կծածանվի Ղարաբաղում»: Նա նաև ողջույն է հղել Ղարաբաղին և «իրավազուրկ եղած ղարաբաղցիներին», որոնց հողերն «օկուպացված» են:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ