Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում են

ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում են
13.11.2019 | 18:53

«Թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացել, որն էլ արտացոլվում է ոչ միայն երկու երկրների գործադիր, այլեւ՝ օրենսդիր իշխանությունների ավելի սերտ համագործակցությամբ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Վաշինգտոնում գտնվող ԱԺ պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կոնգրեսմեն Ֆրանք Փալոնի հետ հանդիպումից առաջ նա նշում է, որ հայ խորհրդարանականները նախատեսում են մի շարք ուղղություններով ակտիվացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ. «Մենք, որպես խորհրդարանականներ, կարեւորում ենք, որ այդ հարաբերություններին, այդ ռազմավարական երկխոսությանը հաղորդվի որոշակի բովանդակություն խորհրդարանի տեսանկյունից»: ԱԺ պատվիրակության կազմում են նաեւ Վահե Էնֆիաջյանը, Տաթեւիկ Հայրապետյանն ու Էդմոն Մարուքյանը:
Պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը Կոնգրեսում էր՝ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրանք Փալոնի հետ, խորհրդարանականները հատուկ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսմենին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար: «Հայաստանում մեծ ջերմությամբ են անձագանքել կոնգրեսականների այդ կարեւոր որոշմանը», – հանդիպման ընթացքում նշեց Լիլիթ Մակունցը:


«Երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեզ ասաց, որ այդ բանաձեւը քվեարության է դնելու, մենք չէինք կարող զսպել արցունքները», – արձագանքեց կոնգրեսմենը: Ֆրանք Փալոնի խոսքով, Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հաջորդած ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունները եւ ժողովրդավարական բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են երկրի վարկանիշը ԱՄՆ-ում՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ բացելով. «Այս այցի ընթացքում Հայաստանի մեր գործընկերների հետ մենք նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում: Խոսքը գնում է կիբերանվտանգության, հաղորդակցության ոլորտների մասին, սակայն նաեւ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման վերաբերյալ»:


Վաշինգտոնում պատգամավորները կհանդիպեն Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների ներկայացուցիչների հետ, քննարկումների կմասնակցեն ԱՄՆ-ի պետական կառույցներում եւ հասարակական կազմակերպություններում:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ