Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրեք ինձ, ո՛վ թագավորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրենքը, և իմ դատաստանը լույս է հեթանոսների համար։ Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։ Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայեցե՛ք դեպի ցած` երկրին. երկինքը պիտի անցնի ինչպես ծուխը, և երկիրը պիտի մաշվի ինչպես ձորձերը, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտանապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։
Եսայու մարգարեությունը 51. 4-6