Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։ Եվ քո բոլոր որդիների մեջ, որոնց դու ծնեցիր, մեկը չեղավ, որ մխիթարեր քեզ. քո բոլոր որդիների մեջ, որոնց դու մեծացրիր, մեկը չեղավ, որ զորավիգ դառնար քեզ։ Երկու բան կա քեզ հակառակ, և ո՞վ է, որ ցավակից է լինելու քեզ. կործանում և կոտորած, սով և սուր է լինելու, և ո՞վ է, որ մխիթարելու է քեզ։
Եսայու մարգարեությունը 51. 17-19