Աստվածաշունչ մատյանից
03.12.2019 | 00:08
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ դու մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ` բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և և ընտիր-ընտիր քարերից։ Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։ Արդարությամբ պիտի շենանաս։ Հեռու՛ կանգնիր անիրավից, որ ահ չունենաս, և դողը քեզ չբռնի։ Ահա եկողները իմ անունով պիտի մոտենան քեզ, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստան դարձնեն։
Եսայու մարգարեությունը 54. 11-15
Մեկնաբանություններ