Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արման Աբովյան. Մտահոգիչ է այն, թե այս փուլում ինչ ենք քննարկում

Արման Աբովյան. Մտահոգիչ է այն, թե այս փուլում ինչ ենք քննարկում
16.02.2020 | 23:44

Ինչ-որ պրոցես գնում է, հայտարարում են, որ պրոցեսը հիմնականում հումանիտար ուղղություններով է ընթանում և փաստաթուղթ չկա սեղանի վրա, որի շուրջ ծավալվում են բանակցությունները, սակայն այստեղ հարց է առաջանում, եթե փաստաթուղթ չկա, ինչի մասին են խոսում՝ Tert.am-ին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցություններին։


«Թող ռադիկալ չհնչի, բայց վերահաստատեմ ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովուրդը լուծել է, խնդիրն ընդամենը իրավական լեգիտիմիզացիայի մեջ է։ Ինչ վերաբերում է զիջումներին, շատ դավադրության տեսություններ են պտտվում, կարծում եմ, որ հենվել այդպիսի տեղեկության վրա՝ ոչ այդքան ճիշտ է, քանի որ դիվանագիտությունը լուռ արվեստ է և մինչև մենք չունենանք հստակ տեղեկություն, չենք կարող որևէ եզրակացության գալ։ Բայց որ ինչ-որ պրոցես գնում է, դա ակնհայտ է»,- ասաց պատգամավորը։


Արման Աբովյանի խոսքով, իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտնել է։ Արտահայտվել է նաև ադրբեջանական կողմը։
«Ինձ այս ամենի մեջ ոչ այնքան մտահոգում է լռությունը, այլ որքան այս փուլում անհասկանալի ընթացքները, մենք որ կողմ ենք շարժվում, թե ինչ ենք մենք հիմա քննարկում և, որ փուլում է այդ քննարկումը։ Քննարկում ենք Արցախի վերադա՞րձը բանակցային սեղանի շուրջ, քննարկում ենք պայմաննե՞րը, թե ինչ պայմաններով պիտի վերադառնա, թե՞ մենք քննարկում ենք մի բան, որն անմիջապես վերաբերում է հակամարության լուծմանը։ Այս հարցերի պատասխանները չկան»,- նշեց պատգամավորը։


Անդրադառնալով դիտարկմանը, որ Բաքուն համաձայն չէ, որ Արցախի կողմից բանակցություններին մասնակցի ընտրյալ ներկայացուցիչը՝ Արման Աբովյանն ասաց, որ եթե շարժվենք Բաքվի ցանկություններով, Հայաստանի և Արցախի Հանրապետություններ չպետք է գոյություն ունենան։ «Բաքուն ինչ ուզում է, թող համաձայնի կամ չհամաձայնի, դա իրենց ներքին, մանկուց եկած պրոբլեմներն են, մենք չպետք է ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Մենք ունենք մեր օրակարգ, և բանակցությունների հիմնական նպատակը՝ ոչ թե Բաքվի հետ բանակցելն է, չնայած մենք նստած բանակցում ենք, խոսում ենք, այլ հիմնական միջազգային հանրությանն ու համանախագահներին մեր դիրքորոշումը հասցնելն է և բացատրելը, որ դա անսասան է, և՛ վերջ։ Սա է իրողությունը»,- նշեց պատգամավորը։


Թե բանակցությունների այս փուլում ինչ տեղի կունենա՝ Աբովյանը դժվարացավ պատասխանել, սակայն նրա խոսքով, մեր դիրքորոշումը պետք է լինի այն, Արցախի Հանրապետությունը լիարժեք անկախ պետություն է՝ մնացած բոլոր գլոբալ հարցերը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում. երբ Ադրբեջանը կընդունի Արցախի Հանրապետության անկախությունը։ «Դրանից հետո անկախ Արցախն ու Ադրբեջանն ինչքան ուզում են թող բանակցեն, ինչ հարցի շուրջ ուզում են»,-ընդգծեց պատգամավորը։

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ