Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
24.03.2020 | 01:17
Գրե­թե մեկ տա­րի ու­րիշ ոչն­չով չեմ զբաղ­վել, Կո­մի­տա­սից զատ: ՈՒ­սում­նա­սի­րել եմ ահ­ռե­լի գրա­կա­նու­թյուն, ո­րից իմ աշ­խա­տա­սի­րու­թյան հա­մար գոր­ծա­ծել եմ 180 միա­վոր գիրք, տա­րե­գիրք, թերթ և ամ­սա­գիր (չհաշ­ված տաս­նյակ այլ աղ­բյուր­ներ, ո­րոն­ցից չեմ օգտ­վել, բայց պար­տա­վոր էի ի­մա­նալ), ստու­գել ու վերս­տու­գել եմ մե­ծա­թիվ հայտ­նի և ան­հայտ փաս­տեր: Դա տք­նանք էր: Հա­նուն ին­չի՞. դա բա­ցատ­րել եմ նա­խա­բա­նում:
Վար­դա­պե­տի ժա­մա­նա­կա­կից, նա­հա­տակ բա­նաս­տեղծ Դա­նիել Վա­րու­ժանն ա­սում էր. «Մար­դիկ ան­պատ­ճառ հրա­տա­րա­կե­լու հա­մար չէ որ պի­տի գրեն, այլ ի­րենց հա­ճոյ­քին հա­մար»: Դա իմ պա­րա­գա­յում էլ է մա­սամբ ի­րա­վա­ցի, «հա­ճոյք» էր, դառ­նա­ղի հա­ճույք, ո­րը, սա­կայն, պար­տա­վոր էի լույ­ս աշ­խարհ բե­րել:
Պե­տա­կան մար­մին­նե­րին դի­մելն ա­նի­մաստ էր, դրանք` ու՜ր, Կո­մի­տասն` ու՜ր:
Կա­րող էի սե­փա­կան մի­ջոց­նե­րով, նեղ­լիկ տպա­քա­նա­կով գիրք տպագ­րել, բայց դա ինձ զուտ ֆի­նան­սա­կան վնաս էր պատ­ճա­ռե­լու: Ես կա­րիք ու­նեի որ­քան հնա­րա­վոր է շատ ըն­թեր­ցող­նե­րի հասց­նե­լու Կո­մի­տա­սի ի՛մ ըն­կա­լու­մը:
Ա­հա թե ին­չու ցան­կա­նում եմ ե­րախ­տա­գի­տու­թյունս հայտ­նել «Ի­րա­տե­սին» սր­տա­ցավ պատ­րաս­տա­կա­մու­թյան հա­մար` աշ­խա­տան­քիս լրագ­րա­յին տար­բե­րա­կը հրա­պա­րա­կե­լու հա­մար:
ՆԱ­ԽԵՐ­ԳԱՆՔ
Ես ե­րաժշ­տա­գետ չեմ, և այս աշ­խա­տան­քը հղա­նա­լիս մտա­դիր չեմ ե­ղել ե­րաժշ­տա­գի­տա­կան որևէ վեր­լու­ծու­թյան փորձ ա­նել. դա կա­տա­րել են այլ ե­րախ­տա­վոր­ներ: Ինձ հե­տաք­րք­րել են Կո­մի­տա­սի ան­ձը, հո­գե­կան նե­րաշ­խար­հը, մտա­ծե­լա­կեր­պը և այն, ինչ նա ժա­ռան­գել է մեր ժո­ղովր­դին:
Կո­մի­տա­սը որ­քան խոր­հր­դա­նիշ է, հու­շար­ձան ու կուռք, նույն­քան էլ հո­ղե­ղեն ա­րա­րած, մարդ՝ բա­ռի ա­մե­նա­լայն ի­մաս­տով: Բայց և սո­վո­րա­կան մարդ չէր, Աստ­ծո կնի­քը կրող էակ էր, ո­րը բե­կեց հայ ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը: Կյանք տվեց…
Հնա­րա­վո՞ր էր ա­վե­լի քան մեկ դա­րի ըն­թաց­քում նրա մա­սին կու­տակ­ված ամ­բողջ նյու­թը գի­տակ­ցել, մար­սել և ամ­փո­փել. ի­հար­կե՝ ոչ, այն անս­պառ է: Ինչ­պես ինձ­նից ա­ռաջ է ե­ղել, այն­պես էլ ինձ­նից հե­տո դեռ շա­տե­րը կանդ­րա­դառ­նան նրան, և ա­մեն անդ­րա­դարձ կլի­նի հեր­թա­կա­նը: Բայց ա­մեն հեր­թա­կան պի­տի ու­նե­նա ի­մաստ ու նշա­նա­կու­թյուն: Իմ այս գր­վածքն էլ է հեր­թա­կա­նը: Եվ չէի ցան­կա­նա, որ սա ըն­կալ­վեր որ­պես զուտ գի­տա­կան աշ­խա­տու­թյուն, այդ իսկ պատ­ճա­ռով, թե­պետ հիմ­քում ու­նե­նա­լով 70 աղ­բյուր (ի­մա՝ 180 միա­վոր գիրք, տա­րե­գիրք, թերթ և ամ­սա­գիր), ես խու­սա­փել եմ տո­ղա­տա­կի ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րից:
Այս աշ­խա­տան­քը ստուգ­ված ու վերս­տուգ­ված բազ­մա­թիվ փաս­տե­րի հի­ման վրա գր­ված հրա­պա­րա­կա­խո­սու­թյուն է: Ժանրն այդ պի­տի լի­ներ, ո­րով­հետև ինձ խիստ մտա­հո­գում է հա­մաշ­խար­հա­յին ա­լե­կոծ օվ­կիա­նում հող­մա­ծեծ ե­ղող Հա­յոց նա­վա­կի ա­պա­գան: Ես ան­հան­գիստ եմ Հայ­րե­նի­քից ու Հո­ղից ար­մա­տա­խիլ ե­ղած և ա­մեն օր ար­մա­տից կտր­վող ազ­գա­կից­նե­րիս ճա­կա­տագ­րով: Եր­կյուղ ու­նեմ նաև սե­փա­կան ա­պա­գա­յի ու ճա­կա­տագ­րի հան­դեպ: Այդ վա­խը նոր չէ, այն ու­ղեկ­ցում է ա­մեն մտա­ծող մար­դու՝ իր ողջ կյան­քի ըն­թաց­քում: Բայց ես ապ­րե­լու ելք գտա հան­ձին Կո­մի­տա­սի, և հա­մոզ­ված եմ՝ յու­րա­քան­չյուր հայ մարդ պետք է ու­նե­նա ի՛ր Կո­մի­տա­սը:
ԿԵՆ­ՍԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ
Ա­հա Կո­մի­տա­սի ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը, որ գրել է սե­փա­կան ձե­ռամբ 1908 թ. հու­նի­սի 24-ին, և սա տի­պա­կան CV-ի է՝ Curriculum vitae, լա­տի­նե­րե­նից թարգ­մա­նա­բար՝ կյան­քի ըն­թացք, կյան­քի և մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի հա­կիրճ նկա­րագ­րու­թյուն:
Այդ ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նը ա­ռա­ջին ան­գամ տպագր­վել է Բոս­տո­նի «Հայ­րե­նիք» ամ­սագ­րի մա­յի­սյան հա­մա­րում և առ­նչ­վում է բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս Լի­պա­րիտ Նա­զա­րյա­նի (գրա­կան կեղ­ծա­նու­նով՝ Ռու­բեն Լեռ­նյան) հետ: Հրա­պա­րակ­ման հա­մար Ռ. Լեռ­նյա­նը այս­պի­սի նա­խա­բան էր գրել. «1908-ի աշ­նան վեր­ջե­րը Թիֆ­լիս կը գտ­նուէի: Օր մը Կո­մի­տաս Վար­դա­պե­տը, որ կարճ ա­տե­նով Էջ­միած­նէն նոյն քա­ղա­քը ե­կած էր, դի­մեց ինձ, խնդ­րե­լով ռու­սե­րէ­նի թարգ­մա­նել իր ինք­նա­կեն­սագ­րու­թիւ­նը, որ իր­մէ ու­զած էր Պե­տերս­բուր­գի ռուս ե­րաժշ­տա­կան հան­դէս­նե­րէն մէ­կը:
ՈՒ­րա­խու­թեամբ ըն­դու­նե­ցի իր ա­ռա­ջար­կը: Սա­կայն քա­նի մը օ­րէն ստի­պուած էի թո­ղուլ Կով­կա­սը և անց­նիլ ար­տա­սահ­ման: ՈՒ­րիշ ձե­ռա­գիր­նե­րու թուին կր­ցայ հետս տա­նիլ նաև Կո­մի­տաս Վ.-ի կեն­սագ­րու­թիւ­նը, խոր­հե­լով թէ թարգ­մա­նու­թիւ­նը ար­տա­սահ­մա­նէն կը ղր­կեմ ի­րեն: Բայց հա­զիւ Ռու­սիոյ սահ­մա­նը ան­ցած, հի­ւան­դա­ցայ և հար­կադ­րուե­ցայ քա­նի մը ա­միս մնալ սա­նա­տո­րիու­մի մը մէջ: Կազ­դու­րուե­լէ ետ­քը ե­կայ Պո­լիս ու նո­րէն հոն հան­դի­պե­ցայ Կո­մի­տաս Վ.-ին: Յի­շե­ցու­ցի իր գրու­թեան մա­սին ու հար­ցու­ցի, թէ պէտք կա՞յ այժմ թար­գմա­նե­լու: «Ձգէ», ը­սաւ, «Ես որ մոռ­ցեր էի ա­նոր մա­սին, ռու­սե­րը հա­ւա­նօ­րէն ա­ւե­լի շուտ մոռ­ցած պի­տի լի­նին»: «Ի՞նչ ը­նեմ հա­պա ձե­ռա­գիրդ»: «Պա­հէ՛ քովդ, օր մը թերևս պէտք գայ»:
Կը խոր­հիմ, թէ օ­րը ե­կած է: Շա­տոնց կ՛ու­զէի հրա­տա­րա­կու­թեան յանձ­նել այդ ան­պա­ճոյճ գրու­թիւ­նը, բայց միշտ կը յու­սա­յի, թէ տա­րա­բախտ ա­րուես­տա­գէ­տը կը բժշ­կուի իր ծանր տա­ռա­պան­քէն ու այն ա­տեն՝ իր օգ­նու­թեամբ լրաց­նե­լով գրու­թիւ­նը, ի­րեն ա­ւե­լի վա­յել ձևով հրա­տա­րա­կու­թեան կը յանձ­նուի:
Ճա­կա­տա­գի­րը սա­կայն ու­րիշ կերպ տնօ­րի­նեց. խեղճ Կո­մի­տաս Վ.-ի վի­ճա­կը այլևս ա­նյու­սա­լի կը նկա­տուի, ու ինքն ալ կար­ծես ար­դէն բո­լո­րո­վին մոռ­ցուած է այն հա­սա­րա­կու­թե­նէն, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ հր­ճուան­քի և ոգևո­րու­թեան ոչ մէկ ար­տա­յայ­տու­թիւն կը խնա­յէր ա­նոր հա­մար: Ան­ցեալ­նե­րը գո­նէ թեր­թե­րու մէջ եր­բեմն տե­ղե­կու­թիւն­ներ կը տրուէին իր ա­ռող­ջա­կան կա­ցու­թեան մա­սին, իսկ այժմ ա­հա գրե­թէ եր­կու տա­րի է որ իր ա­նու­նը շատ քիչ կը յի­շուի: Այս­պէ­սով, ինք­նա­կեն­սագ­րու­թիւ­նը ար­դէն տե­սակ մը պատ­մա­կան նշա­նա­կու­թիւն ու­նի, ինչ որ ոչ միայն կ՛ար­դա­րաց­նէ, այլև անհ­րա­ժեշտ կը դարձ­նէ իր հրա­պա­րա­կու­թիւ­նը:
Դպ­րո­ցա­կան տետ­րա­կէ մը փր­ցուած եօթ թեր­թիկ­ներ են, ո­րոնց­մէ ա­ռա­ջի­նին վրայ գրի­չի փութ­կոտ ու լայն շար­ժում­նե­րով և եր­կա­թագ­րին մօ­տե­ցող գլ­խա­տա­ռե­րով գրուած է.
ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ՎԱՐ­ԴԱ­ՊԵՏ ԿՈՒ­ՏԻ­ՆԱ­ՑԻ
ԻՆՔ­ՆԱ­ԿԵՆ­ՍԱԳ­ՐՈՒ­ԹԻՒՆ
1908 ՅՈՒ­ՆԻՍ 24
ՍՈՒՐԲ ԷՋ­ՄԻԱ­ԾԻՆ»:
Ինք­նա­կեն­սագ­րու­թյունն ա­վարտ­վում է Կո­մի­տա­սի տպա­գիր և ան­տիպ աշ­խա­տու­թյուն­նե­րի ցան­կով:
1931-ին նույն փաս­տա­թուղ­թը նույ­նա­կերպ, բայց սե­փա­կան ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, Փա­րի­զի «Ա­նա­հիտ» ամ­սագ­րում տպագ­րում է Ա. Չո­պա­նյա­նը:
1936-ին Մխի­թա­րյան Հայր Ղ. Տա­յա­նը նույ­նը տպագ­րում է «Բազ­մա­վէպ»-ում՝ իր ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, բայց ա­ռանց Կո­մի­տա­սի աշ­խա­տու­թյուն­նե­րի ցան­կի հատ­վա­ծի:
Բայց այս­տեղ հե­տաքր­քիր է մեկ այլ բան՝ վար­դա­պե­տը իր ցան­կում չի նշում ևս մեկ տպա­գիր աշ­խա­տան­քի մա­սին: 1903 թ. Սանկտ Պե­տեր­բուր­գում, Ե. Բաղ­դա­սա­րյան­ցի ու Դ. Օք­րո­յա­նի խմ­բագ­րու­թյամբ, հրա­տա­րակ­վում է «Գե­ղա­րուես­տա­կան ալ­բօմ Յ. Կ. Այ­վա­զովս­կու յի­շա­տա­կին» ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծուն, ո­րի ե­րաժշ­տա­կան բաժ­նում տպագր­վում է Կո­մի­տա­սի «Լօ­ռե­ցի­նե­րի գու­թա­նի հո­ռո­վե­լը» (ի­մա՝ «Լոռ­վա գու­թա­ներ­գը»): Ա­հա այս հրա­պա­րա­կու­մը Կո­մի­տա­սը չի նշում իր աշ­խա­տու­թյուն­նե­րի ցան­կում: Ին­չու՝ չգի­տեմ:
Այժմ անդ­րա­դառ­նանք բուն ինք­նա­կեն­սագ­րու­թյա­նը:
Վար­դա­պե­տը գրում է. «Ծնուել եմ 1869 թուին, սեպ­տեմ­բե­րի 26-ին, Փոքր Ա­սիա­յի Կու­տի­նա կամ Քիւ­թա­հիա քա­ղա­քում: Եր­րորդ օրն ինձ մկր­տել են և ա­նունս դրել Սո­ղո­մոն:
Հայրս՝ Գէորգ Սո­ղո­մո­նեա­նը քիւ­թա­հիա­ցի է, իսկ մայրս՝ Թա­գու­հի Յով­հան­նի­սեա­նը բուր­սա­ցի: Եր­կուսն էլ հայ են»:
«Եր­կուսն էլ հայ են» շեշ­տու­մը իր հա­մար կարևոր էր, և ու­շագ­րավ է, որ գրում է ներ­կա ժա­մա­նա­կով: Բայց հե­տաքր­քիր է մեկ այլ բան՝ հոր ազ­գան­վան վրա իր ձեռ­քով տո­ղա­տա­կի ծա­նո­թագ­րու­թյուն է նշել. [«Սո­ղո­մո­նեան­նե­րը ու Քիւ­թա­հիա­յի հայ հին ըն­տա­նիք­նե­րը հայ­կա­կան զոք ցե­ղիցն են և գաղ­թել են ԺԷ դա­րու վեր­ջում Գողթն գա­ւա­ռի Ցղ­նայ գիւ­ղից»:
Ցղ­նա գյուղն ի­րե­նից ի՞նչ է ներ­կա­յաց­նում: Ըստ մե­րօ­րյա քար­տե­զի, գտն­վում է Ադր­բե­ջա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, Օր­դու­բադ քա­ղա­քի մոտ: Հնում Մեծ Հայ­քի Վաս­պու­րա­կան աշ­խար­հի Գողթն գա­վա­ռի գե­ղա­տե­սիլ, շեն­շող բնա­կա­վայր էր, ու­ներ ե­րեք ե­կե­ղե­ցի, դպ­րոց: 1989 թ. վեր­ջին հա­յե­րին ստի­պե­ցին լքել գյու­ղը, հայ­րե­նազր­կե­ցին, բռ­նա­զավ­թե­ցին ու հա­յի հետ­քը վե­րաց­րին:
Լավ, Կո­մի­տա­սի նախ­նի­նե­րը XVII դա­րում Ցղ­նա­յից գաղ­թել են Կու­տի­նա: Այդ քա­ղա­քը գտն­վում է Պոլ­սից ու Բուր­սա­յից հա­րավ, Իզ­մի­րի և Ան­կա­րա­յի մեջ­տե­ղում: Հա­յերն այս­տեղ հայ­տն­վել են XIV-XV դա­րե­րում և ու­նեին եր­կու ե­կե­ղե­ցի՝ Սբ Աստ­վա­ծա­ծին ու Սբ Թեո­դո­րոս: Նրանք ապ­րում էին ա­ռան­ձին թա­ղա­մա­սում, ո­րը վեր­ջա­նում էր Ա­ճեմ դաղ լե­ռան ստո­րո­տին: Հա­յե­րի գրե­թե կե­սը զբաղ­վում էր կոշ­կա­գոր­ծու­թյամբ, մյուս կե­սը գորգ էր գոր­ծում ու հախ­ճա­պա­կի ար­տադ­րում, ո­րը մեծ հռ­չակ էր վա­յե­լում ոչ միայն Թուր­քիա­յում, այլև հե­տա­գա­յում՝ Եվ­րո­պա­յում և ան­գամ Ա­մե­րի­կա­յում: Կո­մի­տա­սի հայրն ու հո­րեղ­բայ­րը կոշ­կա­գործ­ներ էին:
Սա­կայն դառ­նամ նրա ինք­նա­կեն­սագ­րու­թյա­նը. «Հօրս ու մօրս ազ­գա­տոհ­մը ի բնէ ձայ­նեղ է: Հայրս ու հօ­րեղ­բայրս՝ Յա­րու­թիւն Սո­ղո­մո­նեա­նը յայտ­նի դպիր են ե­ղել մեր քա­ղա­քի Ս. Թէո­դո­րոս ե­կե­ղե­ցում:
Մայրս վախ­ճան­վել է 1870 թուին, իսկ հայրս՝ 1880 թուին: Ծնող­նե­րիս մա­հից հե­տո ինձ՝ միա­մօր զա­ւա­կիս, դաս­տիա­րա­կել և ուս­մանս մա­սին մեծ հոգ է տա­րել հօ­րա­կան տատս՝ Մա­րիա­մը»]:
Ման­չուկ Սո­ղո­մո­նը չորս տա­րի հա­ճա­խում է դպ­րոց, երբ 1880-ին վախ­ճան­վում է հայ­րը, թող­նե­լով իր որ­բին: «1881 թուին մեր վի­ճա­կի ա­ռաջ­նոր­դը Գէորգ վար­դա­պետ Դեր­ձա­կեա­նը պէտք է գնար Սուրբ Էջ­միա­ծին ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րուե­լու: Գէորգ Դ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թու­ղի­կո­սը հրա­մա­նագ­րել էր, որ ա­ռաջ­նոր­դը հե­տը բե­րէ և մի որբ ա­շա­կերտ, իր Ս. Էջ­միած­նում հիմ­նած Մայր Ա­թո­ռի Գէոր­գեան ճե­մա­րա­նի հա­մար: Քսան որ­բի մէջ վի­ճակն ինձ ըն­կաւ և ա­ռաջ­նորդն ինձ Ս. Էջ­միա­ծին բե­րաւ»:
Եվ Սբ Էջ­միած­նում տե­ղի է ու­նե­նում մի ու­շագ­րավ դիպ­ված: Գևորգ Դ կա­թո­ղի­կո­սը ցան­կա­նում է տես­նել տղա­յին ու խիստ զայ­րա­նում է, որ ե­րե­խան միայն թուր­քե­րեն է խո­սում:
Տա­րօ­րի­նակ բան չկար, Կու­տի­նա­յի հա­յե­րը թր­քա­խոս էին: Միայն հոգևոր դասն էր, որ գրա­բա­րով պա­տա­րագ էր մա­տու­ցում, ծե­սեր կա­տա­րում, շա­րա­կան­ներ եր­գում, իսկ հա­յե­րը, ո­րոնք թր­քա­խոս էին, բայց ոչ թր­քա­ցած, ան­տե­սա­նե­լի, ա­ներևույթ թե­լե­րով կապ­ված էին և մայ­րե­նիին, և ի­րենց հա­վատ­քին:
Սո­ղո­մո­նը որ­բի հան­դգ­նու­թյամբ կա­թո­ղի­կո­սին պա­տաս­խա­նում է.
-Հենց դրա հա­մար էլ ինձ բե­րել են, որ հա­յե­րեն սո­վո­րեմ:
-Ա­պա, ի՞նչ գի­տես,-հարց­նում է կա­թո­ղի­կո­սը:
-Եր­գել գի­տեմ,-հա­մար­ձա­կո­րեն պա­տաս­խա­նում է ե­րե­խան:
ՈՒ եր­գում է իր աստ­վա­ծա­տուր սոպ­րա­նո­յով: Եր­գում է «Լոյս զուարթ», ա­ռանց բառ իսկ հաս­կա­նա­լու, պար­զա­պես լսել էր ու բա­ցա­ռիկ ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյան շնոր­հիվ մտա­պա­հել:
Դա այն­պի­սի ազ­դե­ցու­թյուն է գոր­ծում կա­թո­ղի­կո­սի վրա, որ սկ­սում է լաց լի­նել, և տա­րի­ներ անց Կո­մի­տա­սը պատ­մում է, թե ինչ­պես էին ար­ցունք­նե­րը հո­սում և կոր­չում վե­հա­փա­ռի թավ մո­րու­քի մեջ…
Սո­ղո­մո­նի ճե­մա­րա­նա­կան դա­սըն­կեր, ան­վա­նի գրող, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ա­վե­տիս Ա­հա­րո­նյանն այս­պես է նկա­րագ­րում. «ՈՒ մի օր Թուր­քիա­յի մի ան­կյու­նից մի փոք­րիկ տղա ըն­կաւ ճե­մա­րան:
Վտիտ, ոսկ­րոտ, բարձ­րա­հա­սակ, նր­բա­կազմ, մի տգեղ, հի­ւան­դոտ տղայ: Կար­ծեմ կո­կոր­դի ցաւ ու­ներ, և պա­րա­նո­ցը միշտ փաթ­թած էր մի ճեր­մակ լա­թով: Ամ­բողջ դէմ­քի վրայ իշ­խում էին միայն իր վառ, ա­նուշ ծի­ծաղ­կոտ աչ­քե­րը: Հա­կա­ռակ իր թոյլ կազ­մուած­քին, նա աշ­խոյժ էր, ան­հան­գիստ, կա­տա­կա­սէր: Երգ ու ե­րաժշ­տու­թիւ­նից դուրս ու­րիշ ո­չինչ չէր գրա­ւում նրան: Ա­շա­կեր­տա­կան վազք ու խա­ղե­րին գրե­թէ չէր մաս­նակ­ցում, բայց իր ձայ­նը ան­վերջ լս­ւում էր դա­սա­րա­նից, ուր նա ե­ռան­դով սեր­տում էր հայ­կա­կան նո­տա­նե­րը՝ «խօ, նէ, բա…», ա­պա եւ­րո­պա­կա­նը՝ «տո, րէ, մի, ֆա, սօլ»…
Փոք­րիկ Սո­ղո­մոնն էր նա, որ յե­տոյ պի­տի դառ­նար ազ­գա­յին նշա­նա­ւոր, մե­ծահռ­չակ ե­րաժշ­տա­գէտ Կո­մի­տաս»:
Ա­հա այս ե­րե­խան էր, որ հա­սակ առ­նե­լով՝ հե­տա­գա տա­րի­նե­րին ձեռք բե­րեց այլ բնու­թագ­րում­ներ ևս՝ մի­ջա­հա­սակ, նի­հար, ջլուտ, դեմ­քը դեղ­նա­վուն, աչ­քերն ար­տա­հայ­տիչ ու վառվ­ռուն, ա­րա­գա­քայլ ու ան­համ­բեր, միշտ շտա­պող, միշտ աշ­խա­տա­սեր, կյան­քից գոհ, լա­վա­տես, անն­կուն կամ­քի տեր, ան­կեղծ, բա­րե­հո­գի, մա­նուկ­նե­րի հետ՝ ման­կա­վա­րի, ըն­կեր­նե­րին գնա­հա­տող, բա­րե­կամ­նե­րին նվիր­ված, բա­նաս­տեղծ ու կո­միկ դե­րա­սան, ֆար­սի վար­պետ, ըն­թեր­ցա­սեր, պա­րող, մաք­րա­սեր, ու­տե­լու մեջ պարզ ու չա­փա­վոր, չէր խմում ու չէր ծխում, ա­մառ թե ձմեռ քնում էր բաց պա­տու­հա­նով, պառ­կում ու­ղիղ հա­տա­կի վրա, ա­ռանց ներք­նա­կի ու բար­ձի:
Այ­նու­հետև Սո­ղո­մո­նը հայտ­նում է, որ 1890 թ. ձեռ­նադր­վել է ա­վագ սար­կա­վագ, 1893-ին՝ ա­բե­ղա, ստա­նա­լով Կո­մի­տաս ա­նու­նը, ու նշա­նակ­վել ճե­մա­րա­նի ե­րաժշ­տու­թյան ու­սու­ցիչ, դա­սա­վան­դե­լով հայ ե­կե­ղե­ցա­կան ե­րաժշ­տու­թյուն, իսկ 1895 թ.՝ ար­ժա­նա­ցել վար­դա­պե­տի տվ­չու­թյան աս­տի­ճա­նի:
Ա­պա վեր­ջում նշում տպագր­ված ե­րեք հոդ­ված, ևս ե­րե­քը՝ գեր­մա­նե­րեն ու ֆրան­սե­րեն, վեց եր­գա­րան, մեկ տաս­նյակ ան­տիպ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Կոմիտաս
  • Ամենայն հայոց կաթողիկոս  Գևորգ Դ Կոնստանդնուպոլսցի
Դիտվել է՝ 7662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ