«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո նրա ստեղ­ծող­ներն ինչ աշ­խարհ կպատ­րաս­տեն մեզ հա­մար

Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո նրա ստեղ­ծող­ներն ինչ աշ­խարհ կպատ­րաս­տեն մեզ հա­մար
14.04.2020 | 00:52
Ա­հա թե էլ ինչն է ապ­շեց­նում։ Ինչ­քան ա­րագ գլ­խի ըն­կան նաև մանր «տե­ղա­կան իշ­խա­նիկ­նե­րը», որ կո­րո­նա­վի­րու­սի գոր­ծո­նը կա­րող են օգ­տա­գոր­ծել քա­ղա­քա­կան, ան­գամ ցե­ղաս­պա­նա­կան նպա­տակ­նե­րով։ Վեր­ջերս լու­րեր են գա­լիս, որ Ադր­բե­ջա­նում տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րին տար­հա­նում են հա­րավ` Թա­լիշս­տան։ Պարզ է, որ թա­լիշ­նե­րը գոհ չեն, թեև բո­ղո­քի խո­շոր գոր­ծո­ղու­թյուն­ներ դեռ չեն ե­ղել։ Մինչ­դեռ մար­տի 24-ին, ակն­հայ­տո­րեն վերևից ե­կած հրա­մա­նով, Բաք­վի ԶԼՄ-ներն սկ­սե­ցին կեղ­ծիք տա­րա­ծել, թե իբր Ի­րա­նը «գի­տակ­ցա­բար այս­տեղ թմ­րա­մո­լու­թյուն և զա­նա­զան վտան­գա­վոր հի­վան­դու­թյուն­ներ է տա­րա­ծում, այդ թվում` կո­րո­նա­վի­րուս»։ Բա­քուն, մի­տում­նա­վոր, այդ ախ­տի դեմ պայ­քա­րի կենտ­րոն է հայ­տա­րա­րել Թա­լիշս­տա­նը, և վեր­ջերս հենց այն­տեղ են ու­ղարկ­վում ար­տա­սահ­մա­նից հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րով ե­կող ինք­նա­թիռ­նե­րը։ Թա­լի­շա­կան ա­զա­տագ­րա­կան ու­ժե­րի գոր­ծիչ­նե­րը հա­մոզ­ված են, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ձգ­տում են հենց Թա­լիշս­տա­նը հայ­տա­րա­րել «կա­րան­տի­նի գո­տի»։ Ճիշտ է, «Թա­լի­շա­կան վե­րած­նունդ» ՀԿ-ի ա­ռաջ­նորդ Իս­մա­յիլ Շա­բա­նովն ա­ռայժմ խո­սում է թա­լիշ­նե­րի «փա­փուկ ե­ղեռ­նի» մա­սին. «Հաշ­վի առ­նե­լով, որ թա­լի­շյան շր­ջա­նը Ապ­շե­րոն թե­րակղ­զուց հե­տո ա­մե­նա­խիտ բնա­կեց­վածն է, այդ գոր­ծո­ղու­թյան ի­մաստն ակն­հայտ է` աս­տի­ճա­նա­բար փո­խել այդ շր­ջա­նի բնակ­չու­թյան ազ­գա­յին կազ­մը»։ Ա­յո, թա­լիշ­նե­րը, ըստ էու­թյան, նույն ի­րան­ցի­ներն են. թա­լիշ­նե­րի և պար­սիկ­նե­րի գե­նե­տիկ նյու­թը պետք է նման կամ ան­գամ նույ­նը լի­նի։ Իսկ գու­ցե նպա­տակն այլ է` սպա­նել թա­լիշ­նե­րին, ոչ թե միայն «աս­տի­ճա­նա­բար փո­խել Թա­լիշս­տա­նի բնակ­չու­թյան ազ­գա­յին կազ­մը»։
Ի դեպ, մո­լո­րա­կի այլ մա­սում` չին-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, նույն­պես տե­ղե­կատ­վա­կան «տաք» պա­տե­րազմ է ըն­թա­նում։ Այն ժա­մա­նա­կից, երբ կո­րո­նա­վի­րուսն սկ­սեց տա­րած­վել ԱՄՆ-ում, Վա­շինգ­տոնն ու Պե­կի­նը տե­ղե­կատ­վա­կան պայ­քար են մղում կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման ազ­գա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան առ­թիվ։ Թրամ­փը փոր­ձում է պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցել Չի­նաս­տա­նի վրա։ Բայց նա նույ­նիսկ իր երկ­րում է քն­նա­դատ­վել կո­րո­նա­վի­րու­սի վտանգն ար­հա­մար­հե­լու և նրա դեմ պայ­քա­րում խո­շոր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար։ Այժմ տե­ղե­կատ­վա­կան հար­ձա­կում­նե­րից կող­մերն անց­նում են գործ­նա­կան քայ­լե­րի։ ԱՄՆ-ի նա­խա­գա­հի վար­չա­կազ­մը դի­տար­կում է ԱՄՆ-ից տաս­նյակ չի­նա­ցի դի­վա­նա­գետ­նե­րի, լրագ­րող­նե­րի և այլ ան­ձանց ար­տաքս­ման հնա­րա­վո­րու­թյու­նը, ո­րոնք, ինչ­պես են­թադ­րում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, զբաղ­վում են հե­տա­խու­զա­կան տե­ղե­կույթ հա­վա­քե­լով։ Ար­տաք­սու­մը կա­րող էր վե­րա­բե­րել նույ­նիսկ ՄԱԿ-ում (որ­տեղ Չի­նաս­տա­նը մշ­տա­կան տեղ ու­նի) չի­նա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը։ Թրամ­փի վար­չա­կազ­մում քն­նարկ­վում է ԱՄՆ-ում ցան­կա­ցած չի­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան կամ ըն­կե­րու­թյան փակ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը, ե­թե կաս­կած­ներ կան, թե դրանք հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյուն են քո­ղար­կում։
Մար­տին չի­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել էր, որ ՉԺՀ-ից կար­տաք­սի ա­մե­րի­կյան ե­րեք խո­շո­րա­գույն հան­դես­նե­րի` «ՈՒոլ սթ­րիթ ջոռ­նե­լի», «Նյու Յորք թայմ­սի» և «Վա­շինգ­տոն փոս­տի» հա­մար աշ­խա­տող 13 լրագ­րո­ղի։ Պե­կի­նը նաև ո­րո­շել է, որ Չի­նաս­տա­նում գոր­ծող ա­մե­րի­կյան բո­լոր լրա­տու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պետք է չի­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րեն ի­րենց ֆի­նա­նսա­կան ակ­տիվ­նե­րի, կադ­րա­յին կա­ռույ­ցի և կազ­մա­կեր­պա­կան այլ տվյալ­նե­րի մա­սին։ Ա­մե­րի­կա­ցի լրագ­րող­նե­րը պն­դում էին, որ ի­րենց ար­տաք­սել են Չի­նաս­տա­նում հա­մայ­նա­ճա­րա­կի հետ կապ­ված գոր­ծե­րի վի­ճա­կի մա­սին ճշ­մար­տու­թյու­նը հայտ­նե­լու փոր­ձի հա­մար։ Մո­տա­վո­րա­պես նույն ժա­մա­նակ Թրամփն ու նրա վար­չա­կազ­մի բարձ­րաս­տի­ճան ան­դամ­նե­րը, նե­րա­ռյալ պետ­քար­տու­ղար Մայքլ Փոմ­փեոն, սկ­սե­ցին «նոր կո­րո­նա­վի­րուսն» ան­վա­նել «չի­նա­կան վի­րուս» կամ «ու­հա­նյան վի­րուս»։ Վեր­ջին ան­վա­նու­մը նշում էր չի­նա­կան այն նա­հան­գը, որ­տեղ, ինչ­պես են­թադ­րում են, ա­ռա­ջին ան­գամ հայ­տն­վել էր վի­րու­սը։ Թրամփն սկ­սեց պն­դել, որ «չի­նա­կան վի­րուս» եզ­րույ­թը ո­րո­շել է օգ­տա­գոր­ծել ի պա­տաս­խան Պե­կի­նի կա­ռա­վա­րա­կան պաշ­տո­նյա­նե­րի այն «ան­հիմն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի», թե նոր կո­րո­նա­վի­րու­սը Չի­նաս­տան են բե­րել ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րը 2019 թ. հոկ­տեմ­բե­րին։
ԱՄՆ-ի կող­մից դի­վեր­սիա կա­տա­րե­լու վար­կա­ծը, ո­րը կո­րո­նա­վի­րու­սի բռն­կու­մը կա­պում է ռազ­մա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար ՈՒ­հան ա­մե­րի­կա­ցի մար­զիկ­նե­րի այ­ցի հետ, ա­ռա­ջին ան­գամ ար­տա­հայ­տել է ՉԺՀ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Չժաո Լից­զյա­նը, որն այդ մա­սին Թվի­թե­րում գրել է մար­տի սկզ­բին։ Այ­նու­հետև ա­մե­րի­կյան դի­վեր­սիա­յի վար­կա­ծը կրկ­նել են Չի­նաս­տա­նի այլ պաշ­տո­նյա­ներ և պե­տա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­ներ։ Սա­կայն նա­խորդ շա­բաթ­վա սկզ­բին ԱՄՆ-ում Չի­նաս­տա­նի դես­պան Ցույ Տյան­կայն ա­մե­րի­կյան «Axios» հան­դե­սի հետ հար­ցազ­րույ­ցում ժխ­տեց «դի­վեր­սիա­յի» վար­կա­ծը` այն ան­վա­նե­լով «խե­լա­գար»։ Բայց... ա­մե­րի­կա­ցի­նե­րը «չհաս­կա­ցան» Պե­կի­նի բա­րի կամ­քի այդ ժես­տը, չնա­յած ա­մեն ինչ շատ հեշտ հաս­կաց­վում էր. հա­նեք ձեր քա­րոզ­չու­թյունն ու մե­ղադ­րանք­նե­րը, և Չի­նաս­տանն էլ կա­նի նույ­նը։ Մար­տի 26-ին «Նյու Յորք թայմս» թեր­թը հա­ղոր­դել է, որ Թրամ­փի վար­չա­կազ­մը դի­տար­կում է որ­պես դի­վա­նա­գետ կամ լրագ­րող աշ­խա­տող մե­ծա­թիվ չի­նա­ցի­նե­րի ար­տաքս­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Ա­ռան­ձին դեպ­քե­րում քն­նարկ­վում է ԱՄՆ-ում չի­նա­կան ո­րոշ ԶԼՄ-ների բյու­րո­նե­րի փակ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։ Ա­մե­րիա­ցի ո­րոշ պաշ­տո­նյա­նե­րի կար­ծի­քով` ԱՄՆ-ում աշ­խա­տող չի­նա­ցի բազ­մա­թիվ լրագ­րող­ներ ի­րա­կա­նում չի­նա­կան հե­տա­խու­զու­թյան գաղտ­նի գոր­ծա­կալ­ներ են և կա­նո­նա­վոր կեր­պով հաշ­վե­տու են լի­նում Չի­նաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան և պե­տանվ­տան­գու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ռաջ։ Չի­նաս­տա­նի ժո­ղովր­դա-ա­զա­տագ­րա­կան բա­նա­կը (ՉԺԱԲ) նույն­պես ար­տա­սահ­մա­նում, այդ թվում` ԱՄՆ-ում, ու­նի սե­փա­կան հե­տա­խու­զա­կան քո­ղարկ­ված ցանց։ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի քար­տու­ղար Մոր­գան Օր­թա­գու­սը Թվի­թե­րում հայ­տա­րա­րել է, որ Չի­նաս­տա­նի կոմ­կու­սին հաշ­վե­տու քա­րոզ­չա­կան հան­դես­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը ոչ թե «լրագ­րող­ներ» են, այլ օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­ներ։
2020 թ. մար­տի 2-ին Թրամ­փի վար­չա­կազ­մը սահ­մա­նա­փա­կեց այն օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը, ո­րոնց թույ­լատր­վում է ԱՄՆ-ում աշ­խա­տել չի­նա­կան լրա­տու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում։ Վեր­ջին­ներս կա­տա­րե­ցին այդ հրա­հան­գը և Չի­նաս­տան հետ կան­չե­ցին ի­րենց ա­վե­լի քան 60 աշ­խա­տա­կից­նե­րի։ Բայց հի­մա Սպի­տակ տա­նը կար­ծում են, որ ԱՄՆ-ում մնա­ցած 100 լրագ­րող­նե­րի մեծ մա­սը հե­տա­խու­զու­թյան գաղտ­նի գոր­ծա­կալ է։ Այժմ ա­մե­րի­կա­ցի­նե­րը են­թադ­րում են, որ ա­ռա­ջին հետ­կան­չից հե­տո կա­տար­վել է ԱՄՆ-ում «չի­նա­ցի լր­տես­նե­րի կենտ­րո­նա­ցում»։ Իսկ մար­տի 25-ին չի­նա­կան անգ­լա­լե­զու «Global Times» պաշ­տո­նա­կան հան­դե­սը կրկ­նեց այն միտ­քը, թե նոր կո­րո­նա­վի­րու­սը Չի­նաս­տան է ե­կել ա­մե­րի­կա­ցի այն հե­ծան­վոր­դի մի­ջո­ցով, որն ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րին ՈՒ­հան էր ժա­մա­նել Հա­մաշ­խար­հա­յին 7-րդ ռազ­մա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ «Global Times»-ը հաս­տա­տում էր, որ չի­նա­կան քա­ղա­քա­ցի­ներն ու փոր­ձա­գետ­ներն ԱՄՆ-ին կոչ են ա­նում հրա­պա­րա­կե­լու ՈՒ­հան ժա­մա­նած մար­զիկ­նե­րին վե­րա­բե­րող ման­րա­մաս­նե­րը։ Նման մե­ղադ­րանք­նե­րը, ո­րոնք տա­րա­ծում են այն կար­ծի­քը, թե նոր կո­րո­նա­վի­րուսն ստեղծ­վել է ԱՄՆ-ի ռազ­մա­կան լա­բո­րա­տո­րիա­յում, ա­րա­գո­րեն ժո­ղովր­դա­կա­նու­թյուն են ստա­նում չի­նա­կան սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում։ Սա­կայն Թրամ­փի վար­չա­կազ­մը կար­ծես չի ու­զում նա­հան­ջել այն բանն օգ­տա­գոր­ծե­լուց, ո­րը շա­տերն ան­վա­նում են ռա­սիս­տա­կան լե­զու «կո­րո­նա­վի­րու­սի մա­սին»։ «Fox News» ա­լի­քի հետ հար­ցազ­րույ­ցում Թրամ­փը նշել է, որ «չի­նա­կան վի­րուս» ար­տա­հայ­տու­թյունն սկ­սել է օգ­տա­գոր­ծել միայն չի­նա­ցի պաշ­տո­նյա­նե­րի հայտ­նած դա­վադ­րու­թյան վար­կած­նե­րի պատ­ճա­ռով, և ա­սել է, որ այլևս չի կի­րա­ռե­լու այդ եզ­րույ­թը։ Իսկ Փոմ­փեոն շա­րու­նա­կում է պն­դել։ Մար­տի 25-ին Փոմ­փեոն հե­ռուս­տա­կոն­ֆե­րանս անց­կաց­րեց G7 միու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի հետ։ Բայց G7-ն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ պայ­մա­նա­վոր­վել կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի գծով հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մա­սին, ո­րով­հետև, ըստ ա­մե­րի­կյան «ABC News» լրատ­վա­մի­ջո­ցի աղ­բյու­րի, Փոմ­փեոն պն­դում էր որ ցան­կա­ցած հայ­տա­րա­րու­թյուն պար­տա­դիր կեր­պով պա­րու­նա­կի «ու­հա­նյան վի­րուս» հաս­կա­ցու­թյու­նը։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ) նշել է, որ Չի­նաս­տա­նը ո­րոշ սխալ­ներ է թույլ տվել կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման դեմ իր ա­ռա­ջին քայ­լե­րում։ Բայց ար­դյուն­քում ԱՀԿ-ն դրա­կան է գնա­հա­տել չի­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Սա­կայն ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են հա­մայ­նա­ճա­րա­կի մեղ­քը գցել ճգ­նա­ժա­մի նկատ­մամբ Պե­կի­նի «սխալ վե­րա­բեր­մուն­քի» վրա։ «Սկզ­բում Չի­նաս­տա­նը փոր­ձել է ճն­շել այդ նոր բա­նը։ Այ­նու­հետև աշ­խա­տել է պաշտ­պա­նել սե­փա­կան բնակ­չու­թյա­նը` ընտ­րո­ղա­բար քն­նա­դա­տա­կան տե­ղե­կույթ փո­խա­նա­կե­լով, ինչ­պի­սին են գե­նե­տիկ հա­ջոր­դա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին տվյալ­նե­րը, հե­տո շա­րու­նա­կում էր դի­մադ­րու­թյուն ցույց տալ ա­ռող­ջա­պա­հու­թյան մի­ջազ­գա­յին մար­մին­նե­րին, ո­րոնք օգ­նու­թյուն էին ա­ռա­ջար­կում և լրա­ցու­ցիչ տե­ղե­կու­թյուն­ներ փնտ­րում ու խնդ­րում»,- լոն­դո­նյան «Թայմ­սում» մար­տի 26-ին գրել է Անգ­լիա­յում ԱՄՆ-ի դես­պան Վու­դի Ջոն­սո­նը։ Ինչ­պես տես­նում ենք, կո­րո­նա­վի­րու­սի շուրջ ԱՄՆ-ի և Չի­նաս­տա­նի տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է և կա­րող է տա­րած­վել երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այլ ո­լորտ­նե­րի վրա։ Կա­տակ­ներն ա­վարտ­վել են։
Կա­րե­լի՞ է ու­ժե­ղա­ցող տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի (ԱՄՆ-Ի­րան, ԱՄՆ-ՉԺՀ) ֆո­նին են­թադ­րել, որ մո­լո­րա­կում վե­րած­նունդ է սպաս­վում։ Կար­ծում ենք` ոչ։ Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո աշ­խարհն իս­կա­պես կփոխ­վի ո­րա­կա­պես։ Նա­յեք, թե ով­քեր են ա­ռա­վել ան­պաշտ­պան ե­ղել. տա­րեց­նե­րը, ա­վագ սե­րուն­դը։ Դա երկ­րագն­դի բնակ­չու­թյան հենց այն շերտն է, ո­րը փո­խան­ցում է տե­ղե­կույ­թը, ա­ռա­ջին հեր­թին` իր հի­շո­ղու­թյան շտե­մա­րա­նից։ Տա­րեց­ներն են փո­խան­ցում ա­վան­դույթ­նե­րի, սո­վո­րույթ­նե­րի, սո­վո­րա­կան ազ­գա­յին բա­րո­յա­կա­նու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Այ­սինքն, ինչ-որ տո­կո­սով կն­վա­զի այն մարդ­կանց թի­վը, ո­րոնք պատ­րաստ են կարևոր տե­ղե­կույթ փո­խան­ցե­լու ե­րի­տա­սարդ սերն­դին։ Հարց. ու՞մ է դա պետք։ Պա­տաս­խան. գլո­բա­լիստ­նե­րին, ո­րոնց հա­մար ա­վե­լի հեշտ կլի­նի կա­ռա­վա­րել հի­շո­ղու­թյու­նից զրկ­ված կամ կի­սատ-պռատ հի­շո­ղու­թյամբ, կամ ի­րենց ժո­ղովր­դի ա­վան­դույթ­նե­րը, սո­վո­րույթ­նե­րը, բա­րո­յա­կա­նու­թյու­նը թե­րի ի­մա­ցող մարդ­կանց։ Այդ­պի­սի­նե­րին կա­րե­լի է պար­տադ­րել ինչ ա­սես, սո­վո­րեց­նել, ա­սենք, որ 1945-ին Բեռ­լի­նը գրո­հով գրա­վել են անգ­լո-սաք­սե­րը, ոչ թե խոր­հր­դա­յին զին­վոր­նե­րը։ Եվ դա ա­մե­նա­պարզն է։ Օ­րի­նակ, հա­յե­րիս կա­րե­լի է ու­սու­ցա­նել, որ «ե­ղեռն չի ե­ղել»։ Հաս­կա­նու՞մ եք, թե ին­չի մա­սին է խոս­քը։ Չէ՞ որ ա­մեն եր­կիր, ա­մեն ազգ ու­նի իր Սր­բա­զան գի­տե­լիք­նե­րը Պատ­մա­կան հի­շո­ղու­թյան մա­սին։
«Հա­մաշ­խար­հա­յին կառ­վա­րու­թյան» հա­մար լավ են, չէ՞, հլու-հնա­զանդ ստ­րուկ­նե­րի հո­տե­րը, ո­րոնք հի­շո­ղու­թյուն չու­նեն, ա­ռա­ջին հեր­թին` ազ­գա­յին։ Բայց զու­գա­հե­ռա­բար կարևոր տն­տե­սա­կան հարց է լուծ­վում։ Բո­լորն այժմ տն­տե­սա­կան գեր­ճգ­նա­ժա­մի բռն­կում են կան­խա­գու­շա­կում։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ողջ աշ­խար­հում ինչ­քան «կտն­տե­սեն» կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը` 5-10, ան­գամ 15-20 տա­րի ծե­րու­թյան թո­շակ չվ­ճա­րե­լով այժմ մա­հա­ցող տա­րեց մարդ­կանց։ Ստաց­վում է, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ ակ­տի­վո­րեն չպայ­քա­րե­լով շա­հագր­գռ­ված­նե­րից են կեղծ ժո­ղովր­դա­վար­նե­րի լի­բե­րալ և նեո­լի­բե­րալ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը։ Ինչ­քան շատ ծե­րեր մա­հա­նան, այն­քան շատ «կտն­տես­վի»։ Բայց ինչ­քան շատ ձգես «կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը», այն­քան շատ քա­ղա­քա­ցի­ներ կսկ­սեն կաս­կա­ծել, մեկ էլ տե­սար սկ­սե­ցին կռա­հել։ Այդ ժա­մա­նակ «V-ն նշա­նա­կում է վեն­դե­տա» կի­նոն­կա­րի ա­վարտն էլ հե­ռու չի լի­նի. մի­լիար­դա­վոր զայ­րա­ցած «գվի­դո­ֆոքս­ներ» պայ­թեց­նում են ի­րենց եր­կր­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րը և այլն։ Ոչ, «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րու­թյան» պա­րագ­լուխ­նե­րը այդ­պի­սի ա­վար­տի հա­մար չեն խա­ղար­կել ա­մեն ինչ. նրանց դեռ պետք են խա­մա­ճիկ­ներն աշ­խար­հի եր­կր­նե­րի հա­րյու­րա­վոր մայ­րա­քա­ղաք­նե­րում։
Նշա­նա­կում է ա­ռայժմ, ինչ­պես աս­վում է բի­լիար­դում, միայն «փորձ­նա­կան գն­դակն» է խա­ղի մեջ մտց­ված, դեռ փորձ է։ Բայց այն շուտ կվեր­ջա­նա։ Թշ­նա­մի եր­կր­նե­րի հա­մար կա­րող են մի քա­նի ա­միս ընտ­րել, նաև պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան կա­ռույ­ցը կթու­լաց­նեն, թե չէ հան­կարծ որևէ մե­կի «նյար­դե­րը կա­րող են չդի­մա­նալ»։ Ի­րենց և հլու կա­մա­կա­տար­նե­րի հա­մար` 1 կամ 2 ա­միս։ Վի­ճա­կա­գիր­նե­րը կհաշ­վեն, թե քա­նի մի­լիարդ է «տն­տես­վել» հա­մայ­նա­ճա­րա­կի ա­ռա­ջին ա­լի­քի շնոր­հիվ։ Ըստ ստաց­ված թվե­րի էլ կո­րո­շեն, թե կո­րո­նա­վի­րու­սը երբ «վե­րա­դառ­նա»։ Հնա­րա­վոր է նաև, որ մի նորն «ար­ձա­կեն». աս­վում է, չէ՞, որ Չինաս­տա­նում հայ­տա­րա­րել են ինչ-որ խան­տա վի­րու­սի մա­սին։ Ին­չու չէ։ Հո միայն ԱՄՆ-ի ար­տո­նու­թյու­նը չեն վի­րուս ստեղ­ծելն ու մո­լո­րա­կի վրա բաց թող­նե­լը։ Օ­րի­նակ, ի­մա­նա­լով, որ Ի­րա­նի ԻՀՊԿ-ն հա­տուկ զոր­քեր ու­նի կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի դեպ­քի հա­մար, կա­րող ենք են­թադ­րել, որ ի­րան­ցի­նե­րը (առն­վազն 2011 թվա­կա­նից) պատ­րաստ­վում էին ոչ միայն կեն­սա­բա­նա­կան զեն­քից պաշտ­պան­վե­լուն, այլև կեն­սա­բա­նա­կան հա­կա­հար­ձակ­ման։ Ի­մա­նա­լով, որ սո­ցիա­լիզ­մի և կա­պի­տա­լիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րի դի­մա­կա­յու­թյան ժա­մա­նակ ԽՍՀՄ-ում (ի­մա` Ռու­սաս­տա­նում) և Չի­նաս­տա­նում կա­յին պա­տե­րազ­մի դեպ­քում կեն­սա­բա­նա­կան, ման­րէա­բա­նա­կան և քի­միա­կան պաշտ­պա­նու­թյան սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ, տե­ղին է են­թադ­րել, որ Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, նույն­պես բա­վա­կա­նա­չափ նե­րուժ ու­նեն թշ­նա­մուն հա­կա­հար­ված հասց­նե­լու հա­մար։
Ա­վաղ, խո­սակ­ցու­թյունն ա­վարտ­ված չէ. չա­փա­զանց շատ հար­ցեր են ծա­գել աշ­խար­հի այ­սօր­վա ի­րադ­րու­թյան պատ­ճա­ռով։ Եվ դրանց մեծ մասն ա­ռայժմ լու­ծում չի գտել։ Բայց մո­լո­րակն սպա­սում է, մի­լիար­դա­վոր քա­ղա­քա­ցի­ներ են սպա­սում բո­լոր մայր ցա­մաք­նե­րում։ Ժա­մա­նակն է, որ ԱՄՆ-ը շատ բան պատ­մի աշ­խար­հին։ Այդ թվում այն մա­սին, թե հուն­վա­րի վեր­ջին ին­չու էին ձեր­բա­կալ­վել ա­մե­րի­կա­ցի ոմն պրո­ֆե­սոր Չառլզ Լի­բե­րը և նրա ա­սիս­տենտ­նե­րը, ին­չու էր կո­րու­նա­վի­րուսն ար­տո­նագր­վել ԱՄՆ-ում դեռևս 2007 թ. մա­յի­սի 22-ին, այն ինչ­պես հայ­տն­վեց Չի­նաս­տա­նում և Ի­րա­նում (ԱՄՆ-ի եր­կու կոշտ մր­ցա­կից­նե­րը հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում), հե­տո Ռու­սաս­տա­նում, Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րում և այ­լուր։ Մենք չենք ցան­կա­նում տա­րա­ծել լու­րերն ու են­թադ­րու­թյուն­նե­րը։ Մենք ԱՄՆ-ին ա­ռա­ջար­կում ենք վեր­ջա­պես սկ­սել ճշ­մար­տու­թյունն ա­սել։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ