Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թյու­րի­մա­ցութ­յու՞ն, թե՞ օ­րի­նա­չա­փու­թ­յուն

Թյու­րի­մա­ցութ­յու՞ն,  թե՞ օ­րի­նա­չա­փու­թ­յուն
24.04.2020 | 00:34
«Եր­ջա­նիկ» ազգ պետք է լի­նես, որ վեց հա­րյուր տա­րի պե­տու­թյուն չու­նե­նա­լուց հե­տո մի կերպ ա­վե­րակ­նե­րից եր­կիր հյու­սես, պե­տա­կան ինս­տի­տուտ­ներ կա­ռու­ցես, վեց հա­րյուր տա­րիե ի վեր ա­ռա­ջին ան­գամ պա­տե­րազ­մով հո­ղեր հետ բե­րես, մեկ ազգ եր­կու պե­տու­թյուն ու­նե­նաս (թե­կուզ` մե­կը չճա­նաչ­ված), ու մեկ էլ` հո՛պ, քո իսկ ե­րան­քից գա­լար­վե­լով մե­կը վեր բարձ­րա­նա, սկ­սի քան­դել այն ա­մե­նը, ին­չը սե­րունդ­նե­րի կյանք, հո­գու «ա­րյուն» է ար­ժե­ցել, հատ առ հատ գլո­բա­լիս­տիա­կան-ան­բա­րո դե­տո­նա­տոր­ներ դնի բո­լոր ար­ժեք­նե­րիդ տակ` հա­նուն ու­րի­շի, գե­րա­գույն նպա­տակ ու­նե­նա­լով սր­բու­թյուն սր­բոց Ար­ցա­խը:
Կա­րո­ղա­ցա՞վ իր ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նել ա­պազ­գա­յին լի­դե­րը: Ո՛չ: Մա­կե­րե­սը քան­դեց, բջ­ջին չհա­սավ: Ա­պա­ցու՞­յցը: Իր ար­դեն «դիակ» լի­նե­լը: Ար­ժեք­նե­րը գլ­խա­տող­նե­րի բա­նա­կի դեմ էթ­նո­սի բա­նա­կի ա­մե­նօ­րյա հո­ծա­ցու­մը: Այդ ա­մե­նի «ա­րան­քում», չերևա­ցող, սա­կայն խոր­քում իր գոր­ծը ի­մա­ցող ու ո­րո­շա­կիո­րեն նա­վը խոր­քա­յին հա­տակ­նե­րում ան­խա­փան տա­նող­նե­րի լուռ առ­կա­յու­թյու­նը:
Հա, շատ բան քանդ­վեց-քայ­քայ­վեց: Հա, նյար­դե­րի պայ­քա­րը գրե­թե սերն­դի ող­նա­շա­րին հա­սավ: Հա, դրան էլ գու­մար­վեց հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տը` կո­րո­նա­վի­րու­սը: Հա, թշ­նա­մա­ցանք ինչ-որ չա­փով մի­մյանց: Հա, քանդ­վե­ցին ինս­տի­տուտ­նե­րը, սա­կայն եր­կու մեծ ար­ձա­նագ­րում պար­տա­վոր ենք ա­նել.
1. Ո­րո­մը բա­ժան­վում էր ցո­րե­նից. Ա­սել է` նրանք, ով­քեր պետք է դի­մա­կա­յեին, դի­մա­կա­յե­լու ու հաղ­թե­լու են` ի­րենց հետևից տա­նե­լով ար­ժա­նի­նե­րին, թե­կուզ` մո­լոր­ված:
2. Ղա­րա­բա­ղի խնդ­րում ինչ-ինչ զար­գա­ցում­ներ ե­ղան, սա­կայն գի­ծը հս­տակ պահ­վեց:
Ար­ցա­խում` խա­ղա­տախ­տա­կին որևէ մեծ շե­ղում չկա` դեռ (ու դա` Աստ­ված շատ չհա­մա­րի). ան­չափ գրա­գետ ընտ­րու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան` ան­գամ կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում.
ա) Սո­րո­սա­կան­նե­րը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի «հա­մա­հուն­չը» Ղա­րա­բա­ղում փռ­վեց աս­ֆալ­տին: Ան­չափ գրա­գետ մա­նյով­րով սո­րո­սա­կան­նե­րի թեկ­նա­ծուին կցե­ցին այն­պի­սի մե­կի հետ, ո­րից հե­տո մնաց միայն սո­րո­սա­կա­նու­թյան հու­շը:
բ) Ըն­տր­վեց այն­պի­սի թեկ­նա­ծու, ո­րը նույն­քան ճկուն մա­նյով­րով խա­ղաց բո­լո­րի հետ. ըն­թաց­քում ցու­ցա­նեց, թե Ղա­րա­բա­ղի հար­ցում ա­ռանձ­նա­պես օր­թո­դոքս չէ, սա­կայն դեռ պաշ­տո­նը չս­տանձ­նած` Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր «սալ­դո» կա­տա­րեց:
Ի­րա­կա­նում ա­նե­լով այն, ինչ պար­տա­վոր էր Լավ­րո­վի հայ­տա­րա­րությ­ւո­նից հե­տո ա­նել Նի­կո­լը, բայց քա­նի որ նա այն­պի­սի մի քաոս է ստեղ­ծել Ղա­րա­բա­ղյան հար­ցում, բա­նակ­ցա­յին սե­ղա­նի, ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գահ­նե­րի, այդ թվում և Ս. Լավ­րո­վի «մոտ», որևէ հո­դա­բաշխ բարձ­րա­ձայ­նում ա­նել չէր կա­րող. ան­մի­ջա­պես բե­րա­նը կխ­ցեին, այդ դե­րա­կա­տա­րու­թյու­նը ստանձ­նեց Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ընդ ո­րում` բա­վա­կա­նին հա­ջող. ար­ձա­նագ­րե­լով, որ ոչ միայն վեր­ջին խոս­քը Ար­ցա­խինն է, այլև ի­րենք իս­կա­պես «բա­նակ­ցա­յին կողմ» են, մա­նա­վանդ` հա­յաս­տա­նյան կի­սատ-պռատ մո­տե­ցում­նե­րի կող­քին:
Ար­ցա­խյան կող­մի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը (հաս­կա­նա­լի է` այն ա­ռանց հա­յաս­տա­նյան խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի մո­դե­լա­վոր­ման չէր կա­րող լի­նել) լուրջ հայտ-պո­կում էր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի այս փու­լի հա­մար, և ե­կավ հա­վաս­տե­լու, որ այն­քան էլ այն­պես չէ, թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ի դեմս գլո­բա­լիս­տա­կան լա­բի­րին­թո­սում շշկռ­ված Փա­շի­նյա­նի, ան­տեր է մնա­ցել հայ­կա­կան կող­մից, և «մնա­ցյալք» ինչ ա­սես կա­րող են պար­տադ­րել ամ­բի­ցիա­նե­րի կծիկ, ոչ հա­վա­սա­րակ­շիռ, ան­լուրջ թավ­շին:
Խն­դի­րը նուրբ է մեկ այլ ա­ռու­մով. Լավ­րո­վը, բա­նակ­ցա­յին սե­ղա­նի գաղտ­նի­քը նե­տե­լով աս­պա­րեզ, ինչ հարց էր լու­ծում. Ռու­սաս­տանն շտա­պու՞մ է, ո­րով­հետև կո­րո­նա­վի­րու­սը սր­բագ­րում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րը, և ինչ-որ մի պա­հի կա­րող են ա­մե­րի­կյան «Փեթ­րիոթ­նե­րը» իս­կա­պես հա­նուն Թուր­քիա­յի մուտք գոր­ծել տա­րա­ծաշր­ջան` փո­խե­լով խա­ղը, բա­լան­սը, և Ռու­սաս­տա­նը բաց թող­նի թե՛ տա­րա­ծաշր­ջա­նում, թե՛ Ի­րան-Ան­դր­կով­կաս «մե­տաք­սե» ճամ­փի վրա իր վե­րահս­կո­ղու­թյու­նը։
Թե՞ Լավ­րո­վը դր­դում էր հայ­կա­կան կող­մին (հա­նած Նի­կոլ), այն է` ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ա­նող-մո­դե­լա­վո­րող-խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րին հս­տա­կեց­նել ի­րենց դիր­քո­րո­շու­մը, որ­պես­զի հաս­կա­նա­լի լի­նեն ա­պա­գա քայ­լե­րը:
Չմո­ռա­նանք` Ռու­սաս­տա­նը ևս իր լավ օ­րե­րը չի ապ­րում, և «մեծ» աշ­խար­հը կո­րո­նա­վի­րու­սով վեր­ջին մարտն է մղում Չի­նաս­տան, Ռու­սաս­տան, Ի­րան, մի քիչ էլ ԵՄ տի­րույ­թի դեմ:
Պետք է ա­չա­լուրջ լի­նել. մենք ևս մեր ռե­սուրս­ներն ու փա­յա­բա­ժինն ու­նենք այս մեծ խա­ղում, ու էն­պես չէ, որ մի Նի­կո­լի շուրջ է ա­մեն բան պտտ­վում:
Մա­նա­վանդ որ ին­քը, ա­սա­ցինք, դե­ֆակ­տո այլևս չկա:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ