«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երբ հա­մա­տեղ­ված են մարտն­չող անգ­րա­գի­տու­թ­յունն ու նույն­քան մարտն­չող ա­մե­նա­թո­ղու­թ­յու­նը

Երբ հա­մա­տեղ­ված են մարտն­չող անգ­րա­գի­տու­թ­յունն ու նույն­քան մարտն­չող ա­մե­նա­թո­ղու­թ­յու­նը
28.04.2020 | 00:28
ՀԵ­ՏԱՔ­ՐՔ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱՐ ՓՈՐ­ՁԵՔ
Կա­մաց-կա­մաց գա­լիս է Հա­յաս­տա­նի ազ­գա­յի­նի կի­նոն­կենտ­րո­նում ըն­թա­ցող զար­գա­ցում­ներն ի մի բե­րե­լու, ամ­փոփ խոս­քով այդ մի­տում­նե­րը ներ­կա­յաց­նե­լու ժա­մա­նա­կը, ո­րը ցա­վա­լիո­րեն այդ­պես էլ չի հա­վակ­նում լի­նել խոսք կի­նո­կենտ­րո­նի, ա­ռա­վել ևս խոսք կի­նո­յի զար­գաց­ման հե­ռան­կա­րի մա­սին, քան­զի կա­ռույ­ցի գլ­խին մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նի ձե­ռամբ հայ­տն­ված տնօ­րե­նի հա­վեր­ժա­կան ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը կի­նո­յի մա­սին իր տնայ­նա­գոր­ծա­կան պատ­կե­րա­ցում­նե­րով, կի­նո­միու­թյու­նից ու ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նից լավ էլ հայտ­նի ո­մանց շա­հե­րի սպա­սար­կու­մով տեն­դո­րեն փոր­ձում է հաս­նել մի բա­նի, ո­րի նպա­տակն ի­րա­կա­նում կի­նո­յի ո­լոր­տում ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը մեկ­տե­ղելն է, «օբ­շյա­կի կաս­սա» սար­քե­լը, այդ ֆի­նանս­ներն իր, իր ներ­կա­յաց­րած խմ­բի շա­հե­րի հա­յե­ցո­ղու­թյամբ տնօ­րի­նե­լը։
Աս­վա­ծը հար­կավ կա­րե­լի կլի­ներ ո­րո­շա­կի թե­րա­հա­վա­տու­թյամբ ըն­դու­նել, ե­թե սույն տիկ­նոջ կող­մից կա­ռույ­ցի կա­ռա­վար­ման այս ե­րեք տա­րում գեթ մեկ ֆիլմ ստեղծ­ված լի­ներ, որն ի­րե­նից քիչ թե շատ գե­ղար­վես­տի ար­ժեք ներ­կա­յաց­րած լի­ներ (ինչ-որ բան գտ­նե­լու, ինչ-որ վեր­նա­գիր հի­շե­լու ակն­կա­լի­քով խնդ­րո առն­չու­թյամբ հե­տաք­րք­րու­թյան հա­մար ինք­ներդ փոր­ձեք փոք­րիկ հար­ցա­խույզ կազ­մա­կեր­պել), մինչ­դեռ այս նույն տա­րի­նե­րի ըն­թաց­քում եր­կի­րը կի­նո­յին սնել է 2,5 մի­լիար­դի չա­փով՝ փաս­տա­ցի ստա­նա­լով զրո­յա­կան հա­տույց։
Ընդ ո­րում, ոչ միայն ֆի­նան­սա­կան, այլև գա­ղա­փա­րա­կան, գե­ղա­գի­տա­կան։
Հար­կավ Շ. Միր­զա­խա­նյա­նի հա­մար շատ ա­վե­լի ե­րաշ­խա­վոր­ված խա­ղաղ կյանք կլի­ներ ո­լոր­տը սպա­սար­կող նա­խա­րա­րու­թյան քար ան­տար­բե­րու­թյան պայ­ման­նե­րում հան­գիստ իր քայ­քա­յիչ գոր­ծու­նեու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լը, ե­թե կա­ռույ­ցում չլի­նեին գոր­ծե­րի վի­ճա­կից տագ­նա­պի կոչ­նակ հն­չեց­նող­ներ, ով­քեր սա­կայն տես­նե­լով, որ հիմ­նար­կի ներ­սում սթա­փու­թյան կո­չե­րը մնում են ա­նար­ձա­գանք, սկ­սե­ցին օգ­տա­գոր­ծել ա­վե­լի լայն հար­թակ­ներ՝ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից զատ դի­մե­լով նաև զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի օգ­նու­թյա­նը։
Բնա­կա­նա­բար Շ. Միր­զա­խա­նյա­նի պա­տաս­խան քայլն ի­րեն չու­շաց­րեց։ Որ­պես զենք ըն­դուն­վեց կա­ռույ­ցում իբր թե կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, և դրա մի­ջո­ցով տի­կինն ան­ցավ իր ա­վե­րիչ գոր­ծու­նեու­թյու­նը չհան­դուր­ժող մարդ­կանց հաշ­վե­հար­դա­րը տես­նե­լուն, որն ար­տա­հայտ­վեց նրանց հաս­տիք­նե­րի կր­ճատ­մամբ։ Թե այս ըն­թաց­քում ի՛նչ ա­պօ­րի­նու­թյուն­ներ են գործ­վել սույն տիկ­նոջ կող­մից, ո­րոն­ցից մի քա­նի­սի դր­վա­գով ներ­կա­յումս քն­նու­թյուն է ըն­թա­նում քնն­չա­կան կո­մի­տեում, թող­նենք մի կողմ, դառ­նանք ընդ­դի­մա­ցած, այս­պես ա­սած, զանգ­վա­ծի հետ տնօ­րե­նի ժ/պ-ի պայ­քա­րի վեր­ջին զար­գա­ցում­նե­րին։
ՀԱՐ­ԿԱԴ­ՐԱ­ԿԱՆ ԼԻԿ­ԲԵԶ
Մեր ա­ռա­ջին նա­մա­կի պա­տաս­խա­նը չս­տա­նա­լով՝ մենք՝ կի­նո­կենտ­րո­նի յոթ աշ­խա­տա­կից­ներս, տնօ­րե­նի ժ/պ-ի հի­շո­ղու­թյու­նը թար­մաց­նե­լու, ա­նե­լի­քը հի­շեց­նե­լու հա­մար ս/թ ապ­րի­լի 21 թվագ­րու­թյամբ երկ­րորդ նա­մակն ուղ­ղե­ցինք նրան՝ պա­հան­ջե­լով հաշ­վի առ­նել երկ­րում ստեղծ­ված ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակն ու գոր­ծել ող­ջամ­տու­թյան սահ­ման­նե­րում և, մինչև ի­րա­վի­ճա­կի կա­նո­նա­վո­րու­մը, առ­կա­խել մեր աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րի լու­ծու­մը՝ հիմք ըն­դու­նե­լով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2020 թ. մար­տի 16-ի «ՀՀ տա­րած­քում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին» N 298-Ն ո­րո­շու­մը։
Փո­խա­նակ հա­վաք­վե­լու, ի­րեն կար­գի հրա­վի­րե­լու և սեղ­մե­լու օ­րի­նա­կան դաշտ վե­րա­դառ­նա­լու ա­ռա­ջար­կով ի­րեն մեկն­ված ձեռ­քը՝ ող­ջամ­տու­թյան հետ լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցող տնօ­րե­նի ժ/պ-ն կա­ռույ­ցի ի­րա­վա­բա­նից իր անձ­նա­կան փաս­տա­բա­նի վե­րած­ված Ա. Կոս­տան­դյա­նի մի­ջո­ցով ու օ­ժան­դա­կու­թյամբ որ­պես սկիզբ, նախ, փոր­ձում է մեզ հա­մար ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պել՝ ո­լոր­տից ի­րենց ու­նե­ցած «ի­մա­ցու­թյու­նը» ներ­կա­յաց­նե­լով մեզ հաս­ցեագր­ված նա­մա­կի ա­ռա­ջին կե­տում, ո­րը, ե­թե շատ մեղմ ար­տա­հայտ­վե­լու լի­նենք, նման է բա­ցա­ռիկ «ի­մա­ցու­թյան» ծակ մա­ղով վրա քշե­լու (քա­նի որ նա­մա­կը նկա­րի տես­քով զե­տեղ­ված է նյու­թում և ա­մեն ինչ հս­տակ ըն­թեռ­նե­լի է, միան­գա­մից անց­նենք մեր պա­տաս­խա­նին)։
Հար­կադր­ված դի­մե­լով լիկ­բե­զի` սույն տան­դե­մի հա­մար ստիպ­ված ենք տալ ֆորս-մա­ժոր ար­տա­հայ­տու­թյան բա­ցատ­րու­թյու­նը՝ միան­գա­մից եր­կու աղ­բյու­րի հղում ա­նե­լով։ Այս­պես՝ հա­մա­ձայն Քա­ղա­քա­կան հա­մա­ռոտ բա­ռա­րա­նի, ֆորս-մա­ժո­րը ան­հաղ­թա­հա­րե­լի ուժն է, ար­տա­կարգ դրու­թյու­նը, իսկ ըստ վի­քի­պե­դիա­յի փո­խան­ցած տե­ղե­կատ­վու­թյան, ֆորս մա­ժո­րը (ֆր.` Force majeure) թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է գե­րա­գույն ուժ, հա­յե­րե­նում, հա­ման­մա­նու­թյամբ, գոր­ծած­վե­լով «ան­հաղ­թա­հա­րե­լի ուժ» եզ­րույ­թով. «Այդ­պի­սի ան­հաղ­թա­հա­րե­լի հան­գա­մանք­ներ կա­րող են լի­նել, օ­րի­նակ` երկ­րա­շար­ժը, ջր­հե­ղե­ղը, հր­դե­հը, պա­տե­րազ­մը, ռազ­մա­կան և ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը...»։
Ինչ­պես տես­նում եք, մեզ հաս­ցեագր­ված նա­մա­կի ար­դեն իսկ ա­ռա­ջին կե­տով Շ. Միր­զա­խա­նյան-Ա. Կոս­տան­դյան զույ­գի գի­տե­լիք­նե­րը դժ­վա­րու­թյամբ են ձգում ան­գամ ան­բա­վա­րար գնա­հա­տա­կա­նի, սա­կայն ստիպ­ված ենք բա­վա­րար­վել դրա­նով, ո­րով­հետև դրա­նից ներքև ոնց որ թե գնա­հատ­ման այլ նիշ, բնու­թագ­րա­կան չկա, թե­պետ... Լավ, չխո­րա­նանք ու չգ­նանք հաս­նենք չե­խո­վյան հայտ­նի պատմ­ված­քի հայտ­նի հե­րոս­ներին։
ԾԱԿ ՄԱ­ՂՈՎ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՂ ԳՐՈ­ՀԸ
Ոչ պա­կաս ու­շագ­րավ է մեզ հաս­ցեագր­ված նա­մա­կի երկ­րորդ կե­տը։
Ա­յո, դուե­տը միան­գա­մայն ճիշտ է, որ մեր աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը լու­ծե­լու վե­րա­բե­րյալ ծա­նու­ցու­մը մեզ տրա­մադր­վել է մինչև երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը, սա­կայն մո­ռա­նում է մի շատ կարևոր բան, ո­րը փոր­ձենք հասց­նել նրանց ու­ղե­ղի ծալ­քե­րին։
Նոր աշ­խա­տա­տեղ ո­րո­նե­լու հա­մար ծա­նու­ցագ­րով մեզ տր­ված է եր­կամ­սյա ժամ­կետ՝ մինչև ապ­րի­լի 30-ը։ Նկա­տենք, որ ե­թե օ­րեն­քը նման դեպ­քի հա­մար նա­խա­տե­սած չլի­ներ այդ­քան ժա­մա­նա­կա­հատ­ված՝ եր­կամ­սյա ժամ­կետ, Շ. Միր­զա­խա­նյա­նը մեզ հետ պայ­մա­նա­գի­րը կլու­ծեր ծա­նու­ցում տա­լու պա­հին իսկ։ Ա­սել է թե այդ­պես չվար­վե­լու հար­ցում այս դր­վա­գով գոր­ծել է օ­րեն­քի զս­պա­շա­պի­կը, ո­րը նրա առն­չու­թյամբ դեռ շատ կի­րա­ռում­ներ է ու­նե­նա­լու, սա­կայն չշեղ­վենք նյու­թից։
Ի՞նչ է ե­ղել այս ըն­թաց­քում, որ այս դուե­տը թե­պետ փաս­տում է, սա­կայն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ։
Ե­ղել է ա՛յն, որ նոր աշ­խա­տա­տեղ ո­րո­նե­լու հա­մար օ­րեն­քի կող­մից իմ­պե­րա­տի­վի ու­ժով տր­ված եր­կամ­սյա ժամ­կետն ընդ­հատ­վել է ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կով, ին­չի թե­լադր­մամբ էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը գնա­ցել է երկ­րում ար­տա­կարգ դրու­թյան հայ­տա­րար­ման՝ հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կե­լով գոր­ծե­լու ի­րա­վունք ու­նե­ցող հիմ­նարկ­նե­րի շար­քը՝ երկ­րի բնակ­չու­թյու­նից պար­տադ­րան­քի ու­ժով պա­հան­ջե­լով ինք­նա­մե­կու­սա­նալ, տնե­րից դուրս գալ միայն ծայր անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում։
ԶԱ­ՎԵՇ­ՏԱ­ԼԻ ԵՐԿ­ՐՈՐԴ ԴՈՒԵ­ՏԸ
Սույ­նով՝ մար­տի 16-ի հրա­մա­նով, ա­սել է թե ամ­բողջ 45 օ­րով, կր­ճատ­վել է մեր կող­մից նոր աշ­խա­տա­տեղ ո­րո­նե­լու հա­մար օ­րեն­քի սահ­մա­նած եր­կամ­սյա ժամ­կե­տը, ին­չի մա­սին էլ մեր գրու­թյուն­նե­րով տնօ­րե­նի ժ/պ-ին ող­ջա­միտ գոր­ծե­լու կոչ ենք ա­րել՝ առ­կա­խել մեր աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րի լու­ծու­մը՝ հիմք ըն­դու­նե­լով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2020 թ. մար­տի 16-ի «ՀՀ տա­րած­քում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու մա­սին» N 298-Ն ո­րո­շու­մը։
Սա­կայն կի­նո­կենտ­րո­նի սույն գրու­թյու­նը ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ու կի­նո­կենտ­րո­նի գոր­ծակ­ցու­թյան զա­վեշ­տա­լի պատ­կեր է վեր հա­նում, որն անց­նում է ա­մեն սահ­ման։ Մա­մու­լով հրա­պա­րակ­ված, նա­խա­րա­րին տր­ված՝ ներ­կա պա­հին «որ­քա­նո՞վ են նպա­տա­կա­հար­կար ՊՈԱԿ-նե­րում ի­րա­կա­նաց­վող կր­ճա­տում­նե­րը, երբ ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում այս պա­հին բո­լո­րի խն­դի­րը հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քարն է, ո­րի ար­դյուն­քում բո­լո­րը, այդ թվում և նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան տակ գոր­ծող ՊՈԿ-նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը, պա­րա­պուր­դի են մատն­ված, չե՞ք կար­ծում, որ այս պա­հին կր­ճա­տում­նե­րի պատ­ճա­ռով շա­տե­րը կմ­նան գոր­ծա­զուրկ, քա­նի որ պա­րա­պուր­դի շր­ջա­նում չեն կա­րո­ղա­նա աշ­խա­տանք գտ­նել», ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար Նաի­րի Հա­րու­թյու­նյա­նը պա­տաս­խա­նում է. «...կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ ներ­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նա­խա­րա­րու­թյան են­թա­կա ՊՈԱԿ-նե­րում հաս­տիք­նե­րի վե­րա­նայ­ման գոր­ծըն­թաց չկա»։
Չէ, իս­կա­պես զա­վեշտ է, չէ՞։ Փաս­տո­րեն նա­խա­րա­րու­թյան քթի տակ կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շ. Միր­զա­խա­նյա­նը ինք­նա­գոր­ծու­նեու­թյամբ է զբաղ­ված, իսկ նա­խա­րա­րու­թյու­նը քնած է ուղ­տի ա­կան­ջում ու սա չնա­յած նրան, որ լրատ­վու­թյան տա­րած­ման հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով այս ա­մե­նի մա­սին խոս­վում է Աստ­ծո գրե­թե ա­մեն օր։ Սրա կող­քին մենք ար­դեն ա­վե­լորդ էլ ենք հա­մա­րում նշել, որ հաս­տի­քա­ցու­ցակ­նե­րը որ­պես կա­նոն, վե­րա­նայ­վում են ա­մեն տար­վա ա­վար­տին՝ նա­խորդ տար­վան ըն­դա­ռաջ, իսկ փետր­վար-մարտ ա­միս­նե­րը, ինչ­պես դի­պուկ նկա­տել է լրագ­րո­ղը, տար­վա ոչ վեր­ջին, ոչ էլ ա­ռա­ջին ա­միս­ներն են։ Է­լի բա­ներ կան ա­վե­լաց­նե­լու, սա­կայն ա­ռանձ­նա­պես շատ չծան­րա­բեռ­նենք մեր հե­րոս­նե­րի հա­մեստ կա­րո­ղու­թյուն­ներն ու աս­վա­ծը ըն­կա­լել կա­րո­ղա­նա­լու, մար­սե­լու նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ ՈՒ­ՆԵ՞ՆՔ Ա­ՍԵ­ԼՈՒ
Այս­քա­նից հե­տո մենք ի­րա­վունք ու­նե՞նք ա­սե­լու, որ Շ. Միր­զա­խա­նյա­նը բա­ցար­ձա­կա­պես ար­հա­մար­հում է իր վե­րա­դա­սի ա­նուղ­ղա­կի, սա­կայն պարզ ցու­ցու­մը (երևի թե ցու­ցում տա­լու հա­մար պի­տի ռիսկ ու­նե­նալ ու ակ­ներևա­բար կաշ­կանդ­ված չլի­նել ինչ-ինչ բա­նե­րով- Մ. Հ.)՝ փաս­տա­ցի հա­վաս­տե­լով, որ նա­խա­րա­րու­թյու­նը պար­զա­պես ա­նուժ գրա­սե­նյակ է իր հա­մե­մա­տու­թյամբ, ո­րի լի­նել-չլի­նելն իր հա­մար ու­նի զրո­յա­կան ար­ժեք, ու որ ե­թե նա­խա­րա­րու­թյու­նում ի­րենց նոր­մալ չպա­հեն, ցա­խա­վե­լով կգ­նա մաք­րե­լու։
Մեզ ու­ղարկ­ված գրու­թյունն ու­նի նաև եր­րորդ կետ, որ­տեղ իր ա­պօ­րի­նու­թյուն­նե­րը մեկ միաս­նա­կան ծի­րի մեջ բե­րած ժ/պ-ն փաս­տում է մեզ հետ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը եր­կա­րաձ­գե­լու հնա­րա­վո­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը՝ այդ­պես էլ ան­զոր լի­նե­լով գի­տակ­ցե­լու, որ այս ողջ ան­հե­թե­թու­թյունն ինքն է հյու­սել, այս ճա­շը ինքն է պատ­րաս­տել ու ինքն էլ խփշ­տե­լու է օ­րեն­քի ողջ խս­տու­թյամբ։ Միայն թե դեռ պի­տի իր հա­մար հս­տակ պար­զի՝ ա­ռա­ջին հեր­թին կեղծ մատ­նու­թյամբ Հով­հան­նես Գալս­տյա­նի ու նրա ֆիլ­մի վրա դր­ված ար­գե­լա­փա­կի դր­վա­գո՞վ է պա­տաս­խա­նատ­վու­թյան կանչ­վե­լու, «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի առն­չու­թյամբ հա­րուց­ված գործն ու հա­րա­կից դր­վագ­նե՞րն են լի­նե­լու իր գե­րեզ­մա­նա­փո­րը, թե՞ դա­տա­րա­նի առջև պար­զե­լիք սույն հար­ցը։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ.Գ. Այս ան­գամ նա­մա­կի մեջ ար­ձա­նագր­ված սխալ­նե­րին չենք անդ­րա­դառ­նում՝ գտ­նե­լով որ այն միան­գա­մայն հանձ­նա­րա­րե­լի բան կլի­նի տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ձեր ե­րե­խա­նե­րին՝ ա­զատ ժա­մա­նակ տեքս­տի վրա ու­սուց­չու­թյուն ա­նե­լու հա­մար։
Միայն մեկ դի­տո­ղու­թյուն ա­նենք իր «գրա­գի­տու­թյամբ» փայ­լա­տա­կող Շ. Միր­զա­խա­նյա­նին՝ հու­շե­լով, որ «կր­կին» բառն իր մեջ ար­դեն իսկ ու­նի «ան­գամ»-ի հաս­կա­ցու­թյուն, հետևա­բար երբ գրում եք «կր­կին ան­գամ», այդ սխալ բա­ռա­կա­պակ­ցու­թյամբ (ձեր իսկ ո­ճով եմ ա­սում)՝ կր­կին ան­գամ հա­վաս­տում եք ձեր ի­մա­ցա­կան մա­կար­դա­կի ան­հու­սա­լիու­թյու­նը, մինչ­դեռ հայ կի­նո­յի հետ առ­նչ­վող կա­ռույ­ցի գլ­խին կանգ­նա­ծը նման ան­մա­կար­դակ չպի­տի լի­ներ։ Բայց թե ինչ կա­րող ես ա­սել հայտ­նի մտա­ծո­ղից ա­վե­լի, ե­թե ոչ նրան պար­զա­պես ցի­տե­լով՝ օ՜, ժա­մա­նակ­ներ, օ՜ բար­քեր...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ