«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մարդ ա վա­տա­ցել»

«Մարդ ա վա­տա­ցել»
01.05.2020 | 00:08
Օ­րի­նա­չափ է այն ա­մե­նը, ինչ այ­սօր կա­տար­վում է Հա­յաս­տա­նում, երկ­րի, մեր ու Փա­շի­նյան Նի­կո­լի շուրջ: Մի քիչ ան­հար­մար է, մի քիչ ա­մոթ, մի քիչ վտան­գա­վոր: Բայց սա է փաս­տա­կան վի­ճա­կը: ՈՒ թե ան­կեղծ` այդ ա­մե­նում նաև լավ բան կա, նույն այն հան­գույն, որ չկա բան, որ չգա լույ­սի մեջ, ու հի­մա, ինչ­պես հա­յե­լում, ա­մեն բան երևում է` ի պատ­կեր յու­րում:
ՀԱՐՑ. հնա­րա­վո՞ր է ի­րա­վի­ճակն ընդ­հան­րա­պես դուրս գա վե­րահս­կո­ղու­թյու­նից: Դա­տե­լով խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րից` դժ­վար, սա­կայն խա­ղը միայն նրանք չեն մո­դե­րաց­նում, գեո­քա­ղա­քա­կան վեկ­տո­րում տե­ղի ու­նե­ցո­ղը կա­րող է ա­ռա­վել ո­րո­շիչ լի­նել, մա­նա­վանդ ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սով. խաղն այն­տեղ ըն­թա­նում է բաց խա­ղա­քար­տե­րով. Ա­մեն րո­պե կա­րող է խա­ղը փոխ­վել, սա­կայն Ռու­սաս­տա­նը դեռ սպա­սում է, Նի­կո­լը` լռում:
Ի­րա­կա­նում Նի­կո­լը չի լռում, նրա մի­ջի աղ­մուկն սկ­սել է խցա­նել իր իսկ իշ­խա­նու­թյու­նը, ա­մեն բան, ինչ կա նրա շուր­ջը, ո­րով­հետև գոր­ծի­քա­կազ­մը, ո­րով նա ա­ռաջ­նորդ­վում էր, ար­դեն ժան­գո­տել է, զո­րու չէ օգ­նե­լու Նի­կո­լին: Չխո­սենք կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան սպաս­վող կո­լապ­սի մա­սին, ո­րի ա­ռա­ջին ծի­ծեռ­նակ­նե­րը «թևե­ցին» գա­զի ու լույ­սի վար­ձավ­ճար­նե­րի տես­քով, զու­գա­հեռ էլ սկս­վեց սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման բա­ցա­հայտ, տեղ-տեղ ան­չափ գռե­հիկ, շատ դեպ­քե­րում ի­րա­վա­կան որևէ օ­րի­նա­չա­փու­թյան չեն­թարկ­վող քաո­տիկ դրսևո­րում­նե­րով, «սա­մա­սու­դի»` դեպ փո­ղոց հոր­դու­մը, և որ­քան էլ Գե­ղար­քու­նի­քում տե­ղի ու­նե­ցա­ծը նաև խոր­քա­յին այլ շեր­տեր ու­ներ, այն Նի­կոլ Փա­շի­նյա­նի բե­րած` «փռեմ, ծե­փեմ, կտ­րեմ, սա­մա­սուդ ա­նեմ»-ի հա­վա­քա­կան «կեր­պարն» էր այն պարզ աք­սիո­մի հան­գույն, որ մտ­քով կա­մե­ցար, մարմ­նով կա­տար­վեց:
Մի խոս­քով` Փա­շի­նյան երևույ­թը, որ­պես սուբս­տանց, քայ­քայ­վում է ար­դեն, պետք է կա­րո­ղա­նալ «դի­մա­նալ» այդ քայ­քա­յու­մին: Քայ­քա­յու­մից եր­կու տի­պի ալ­քի­միա կա­րող է գո­յա­նալ` նոր քաոս` ան­վե­րա­դառ­նա­լի կո­րուստ­նե­րով. նկա­տի ու­նենք քա­ղա­քա­ցիա­կան բախ­ման հնա­րա­վո­րու­թյու­նը (Աստ­ված մի ա­րաս­ցե), բայց և նկա­տա­ռե­լով հա­մաշ­խար­հա­յին խա­ղում գլո­բա­լիստ­նե­րի գծած կա­նոն­նե­րը, բա­ցա­ռել պետք չէ. նման դեպ­քե­րում նրանք քաոսն ա­վե­լի են ու­ժե­ղաց­նում, հան­գեց­նում են բախ­ման, որ­պես­զի վե­րահս­կո­ղու­թյան թե­լե­րը պա­հեն ի­րենց ձեռ­քում, ընդ ո­րում, այդ ա­ռո­մով Փա­շի­նյանն ուղ­ղա­կի գտն­ված կա­տա­լի­զա­տոր է, թե իր բնույ­թով` մի­ջու­կով ու ըն­դեր­քով, և թե այն ծրագ­րա­վոր­մամբ, ո­րով հայ­տն­վել է իշ­խա­նու­թյան գլ­խին:
Մեծ հաշ­վով` Փա­շի­նյա­նը հի­մա իր ի­րա­կան տա­րեր­քի մեջ է. նա կոնֆ­լիկ­տի մեջ է իր թի­մի հետ, կոնֆ­լիկ­տի մեջ է կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հետ, խոր­հր­դա­րա­նի հետ, ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ, գոր­ծա­րար­նե­րի հետ, ի­րա­վա­պահ­նե­րի հետ… ինքն իր հետ: Այ­սօր բո­լո­րը խո­սում են նրա ոչ ա­դեկ­վատ լի­նե­լու վտանգ­նե­րի մա­սին:
Մյուս կող­մից` Հա­յաս­տա­նում ըն­թա­նում է նաև ու­ժե­րի կոն­սո­լի­դա­ցիա, ընդ ո­րում, ոչ այն­քան կո­նյունկ­տու­րա­յին, որ­քան բնա­կան մա­կար­դա­կում։ ՈՒ­ժե­րը հաս­կա­նում են` այլևս «նե­կու­դա»: Ինչն ան­չափ կարևոր է, ո­րով­հետև կո­նյունկ­տու­րա­յի­նը շատ ա­րագ է ոչն­չա­նում. գոր­ծըն­թա­ցը նոր է սկս­վում, միս ու ա­րյուն կս­տա­նա, թե ոչ` կախ­ված է խա­ղը մո­դե­րաց­նող­նե­րի կամ­քից, մինչև վերջ գնա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նից, գրա­գետ մանևրե­լու հմ­տու­թյու­նից:
Նկա­տե­լի է` վեր­ջին­ներս ձվե­րը դրել են տար­բեր զամ­բյուղ­նե­րում, փոր­ձե­լով տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով մո­դե­լա­վո­րել ցան­ցա­յին պայ­քա­րը: Վաղ է կար­ծել, որ հա­ջո­ղում են, ո­րով­հետև, ճիշտ է, Նի­կոլն այլևս չկա և աշ­խա­տում է ինքն իր դեմ, սա­կայն Նի­կո­լին մո­դե­լա­վո­րող­նե­րը տրանս­կոր­պո­րա­ցիա­ներ են, ո­րոնք ցան­կա­ցած զար­գաց­ման դեպ­քում սցե­նար ու­նեն խա­ղը շա­հե­լու հա­մար:
Մեր խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րը, ի դեպ, ո­րո­շա­կի «ե­րակ» ա­պա­հո­վում են այդ ա­ռու­մով, սա­կայն խա­ղը նրանց հա­մար բարդ է այն­քա­նով, որ մեծ խա­ղը չի ա­վարտ­վել, ա­վե­լին` խա­ղի ել­քե­րը խիստ ա­նո­րոշ են. դի­ցուք` ա­հա­գին «վրա ե­կող»։ Չի­նաս­տա­նը, ո­րը խիստ ակ­տի­վա­ցել է Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի զար­գա­ցում­նե­րում, ինչն ուղ­ղա­կի «մահ» է ԱՄՆ-ի հա­մար, ի՞նչ կա­նի։
Սի Ցինզ­պինն այս օ­րե­րին պատ­րաստ­վում է լի­բե­րալ­նե­րի հետ խա­ղեր տվող չին կա­ռա­վա­րու­թյանն ու նրա ղե­կա­վա­րին հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լու։ Ռու­սաս­տա­նում զար­գա­ցում­նե­րը նույն­պես խիստ ա­նո­րոշ են, այն­պես որ այս­տե­ղի խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րը (չնա­յած Մի­քա­յել Մի­նա­սյա­նի վեր­ջին` խիստ ազ­դան­շա­նա­յին «կրա­կոց»-ստա­տու­սին), զգու­շա­վոր դան­դաղ են ա­ռաջ գնում: Ի դեպ, նրանց ա­մենևին պետք չէ Փա­շի­նյան Նի­կո­լի այս աս­տի­ճան ա­րագ ի­րենց «ոտ­ներն ընկ­նե­լու» կոն­ֆի­գու­րա­ցիան, քա­նի դեռ գեո­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն այդ­պես ա­նո­րոշ են:
Բայց դե, փաստն առ­կա է. Նի­կո­լը վատ է, և ա­մեն րո­պե կա­րող է «փշր­վել դափ­նին»։
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ