Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին
18.05.2020 | 19:51

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին՝ երազանքների մակարդակի թիմ ունենալու համար.


-Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ ես կարծում, էլ ի՞նչ է պետք օրինակ Հայաստանին՝ երազանքների՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենալու համար: Ի՞նչն ենք մենք սխալ անում:
-Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե, փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել:
-Բացի փողից նշեցիր փիլիսոփայությունը: Հետաքրքիր է՝ ո՞րն է քո փիլիսոփայությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:
-Նախքան իմ փիլիսոփայությունն ունենալը, ես միշտ ունեցել եմ իմ երազանքը: Միշտ իմացել եմ, թե ուր եմ ցանկանում գնալ և ինչ եմ ցանկանում անել: Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով: Հեշտ չէ, բայց երբեմն պետք է զոհողությունների գնաս՝ այս ամենին հասնելու համար: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը:

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ