Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիլիթ Մակունց. Նախագահից լիազորություններ վերցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել

Լիլիթ Մակունց. Նախագահից լիազորություններ վերցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել
08.07.2020 | 22:08

Հարցը պետք է քննարկվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով նախագահի առաջարկին՝ ՍԴ երեք անդամներին նշանակելու լիազորությունը տալ նախագահին, որպեսզի հակակշիռների մեխանիզմներ լինեն: ««Իմ քայլի» հետ մասնավոր զրույցներում նախագահը հնչեցրել է նման գաղափար, առաջարկել է քննարկել։ Հիմա արդարադատության նախարարությունն աշխատանքային խումբ է ներկայացրել սահմանադրական փոփոխութունների քննարկման հետ կապված։ Կարծում եմ՝ այդ դաշտում այդ հարցերը հնարավոր է քննարկել և այո կամ ոչ պատասխանները ստանալ։ Երկկողմ և հնարավորինս ներառական հանդիպումներ պիտի լինեն», - ասաց նա։ Մակունցը չհամաձայնեց պնդմանը, թե խորհրդարանը նախագահի լիազորություններն ու գործառույթները կրճատելու միտում ունի։


«Եթե նկատի ունեք վերջին փոփոխությունները, որոնք ընդունվեցին խորհրդարանի կողմից և ուղարկվեցին նախագահի ստորագրմանը, նախագահի կողմից անընդունելի լինելու դեպքում նա չէր ստորագրի այդ փաստաթուղթը, հետևաբար լիազորություններ վերցնելու, լիազորություններից զրկելու մասին խոսք անգամ չի կարող լինել», - ասաց նա։

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ