Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամբող­ջա­ցու­մը՝ մեկ շա­բա­թից

Ամբող­ջա­ցու­մը՝ մեկ շա­բա­թից
15.09.2020 | 01:43

Եվրո­պա­կան թոփ ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րից ևս եր­կու­սը մեկ­նար­կեց՝ «խա­ղի» մեջ մտան իս­պա­նա­կան լա լի­գան ու անգ­լիա­կան պրե­միեր լի­գան։ Պատ­կե­րի ամ­բող­ջաց­ման հա­մար սպա­սենք սեպ­տեմ­բե­րի 18-ին ու 19-ին մեկ­նար­կե­լիք գեր­մա­նա­կան բուն­դես­լի­գա­յին ու ի­տա­լա­կան սկու­դե­տեին, ո­րից հե­տո նոր ողջ էու­թ­յամբ կկա­րո­ղա­նանք ընկղմ­վել կա­տա­ր­յալ վա­յել­քի գիր­կը, քան­զի այն մյուս եր­կու կարևոր բա­նից հե­տո (ա­մեն ին­չի մա­սին չէ, որ պի­տի բարձ­րա­ձայ­նել) ֆուտ­բո­լը տղա­մար­դու, հատ­կա­պես ա­ռողջ տղա­մար­դու զգա­յա­կան գր­գիռ­նե­րի եր­րորդ կարևոր բևեռն է, ո­րի ա­նա­ռար­կե­լիու­թ­յան գի­տակ­ցու­մը պար­տա­վոր է ու­նե­նալ յու­րա­քանչ­յուր կին, ե­թե ի­րա­պես ու­զում է, որ կյան­քը լի­նի ներ­դաշ­նակ­ված ու գե­ղե­ցիկ։ Մի քիչ ընդ­հան­րա­կան, շատ ա­վե­լի փի­լի­սո­փա­յա­կան այս նա­խա­մուտք-խոս­քից անց­նենք կոնկ­րե­տա­ցում­նե­րին։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Մեկ­նար­կած­նե­րից «յոթ­նու­կը» դի­վի­զիո­նի ա­ռաջ­նու­թյունն էր, ո­րը հետևում ար­դեն ե­րեք տուր ու­նի թո­ղած (ե­թե հի­շում եք, հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով այն եվ­րո­պա­կան թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րից ա­ռա­ջինն ընդ­հատ­վածն ու այդ­պես էլ չվերս­կս­վա­ծը ե­ղավ)։
Արդ՝ ին­չեր ե­ղան եր­րոր­դում։ Ա­ռաջ­նու­թյու­նը եր­կու հաղ­թա­նա­կով սկ­սած «Նից­ցա­յի» բաց­ված ա­խոր­ժա­կը «չա­փի» բե­րեց մեր հայ­րե­նա­կից Մի­շել Տեր-Զա­քա­րյա­նի գլ­խա­վո­րած «Մոն­պե­լիեն»՝ լիու­լի օգտ­վե­լով սե­փա­կան հար­կի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից։ Կար­ծում ենք՝ 3։1-ն ա­ռա­վել քան հա­մո­զիչ հա­շիվ է խա­ղի մա­սին ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում ու­նե­նա­լու և ա­վե­լորդ ման­րա­մաս­ներ չպա­հան­ջե­լու հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է երկ­րի չեմ­պիո­նին, Լանս գնա­ցած «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» տե­ղի հա­մա­նուն թի­մի հետ մր­ցակ­ցու­թյա­նը ներ­կա­յա­ցել էր հիմ­նա­կան կազ­մի յոթ ֆուտ­բո­լիս­տի բա­ցա­կա­յու­թյամբ։ Այդ մա­սին մեր նա­խորդ հրա­պա­րա­կու­մում ա­ռա­վել քան ման­րա­մասն ենք ե­ղել, միայն հի­շեց­նենք, որ պատ­ճա­ռը կո­րո­նա­վի­րուսն է։ Ա­ռանց­քա­յին ֆուտ­բո­լիստ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գան մայ­րա­քա­ղա­քա­յին թի­մի հա­մար ե­ղել է վճ­ռո­րոշ. «Պար Սեն Ժեր­մե­նը» զի­ջել է տան­տե­րե­րին՝ ա­ռաջ­նու­թյու­նը փաս­տո­րեն սկ­սե­լով ոչ միայն ու­շա­ցու­մով, այլև պար­տու­թյամբ։
«Մար­սե­լի» հետ հան­դիպ­մա­նը, ո­րը «Բրես­տի» հետ ա­ռա­ջին տու­րի դի­մա­կա­յու­թյունն ա­վար­տել էր հաղ­թա­նա­կով՝ 3։2, երկ­րի չեմ­պիո­նը հասց­րել էր մար­տի նա­խա­պատ­րաս­տել Նեյ­մա­րին ու դի Մա­րիա­յին, սա­կայն ա­ռա­ջին խա­ղա­կե­սի 31-րդ րո­պեին հյու­րե­րը հաշ­վի մեջ ան­ցել են ա­ռաջ ու կա­րո­ղա­ցել մինչև խա­ղա­վարտ ան­փո­փոխ պա­հել հա­շի­վը, թե­պետ խա­ղի ողջ ըն­թացքն ան­ցել է ՊՍԺ-ի ֆուտ­բո­լիստ­նե­րի տո­տալ վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Նկա­տենք, որ հան­դիպ­ման ա­վար­տին պար­տու­թյան ռեալ վտան­գը հու­նից հա­նել է տան­տե­րե­րին, ին­չը փո­խանց­վել է նաև հյու­րե­րին։ Մր­ցա­վա­րը հինգ խա­ղա­ցո­ղի պատ­ժել է կար­միր քար­տով։ Ինչևէ, փաս­տը մնում է փաստ, որ ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կը չա­փա­զանց ան­հա­ջող էր երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նի հա­մար՝ եր­կու հան­դի­պում, եր­կու պար­տու­թյուն, բաց թո­ղած եր­կու և չխ­փած ոչ մի գոլ, մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում՝ 18-րդ հո­րի­զո­նա­կան։ Ի հա­կակ­շիռ մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րի, խփած-բաց թո­ղած­նե­րի 4։2 հա­րա­բե­րակ­ցու­թյամբ մար­սել­ցի­նե­րը եր­կու խա­ղից հե­տո ու­նեն վեց միա­վոր, հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են:
Ե­րեք տու­րից հե­տո յո­թա­կան միա­վո­րով առջևում են «Ռե­նը», «Մո­նա­կոն», «Լի­լը», ո­րոնք վեր­ջին՝ եր­րորդ տու­րում հա­մա­պա­տաս­խա­նա­բար պար­տու­թյան են մատ­նել «Նի­մին» (4։2), «Նան­տին» (2։1), «Մե­ցին» (1։0)։ Եր­կու խա­ղից հե­տո «Մար­սե­լի» պես բա­ցար­ձակ ար­դյունք ու­նի և «Սենտ Է­տիե­նը», ո­րը նույն 2։0 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել թե «Լո­րիա­նին», թե «Ստ­րաս­բուր­գին»։

ԱՆԳ­ԼԻԱ
Ոչ լրիվ եր­կու տաս­նա­մյակ պրե­միեր լի­գա­յից բա­ցա­կա­յե­լուց հե­տո «Լիդ­սը» երկ­րի բար­ձա­գույ­նում մր­ցե­լույթ­նե­րը սկ­սեց դա­ժան փոր­ձու­թյամբ։ Դա­ժան ենք ա­սում, ո­րով­հետև մր­ցա­կի­ցը երկ­րի չեմ­պիոնն էր։ Ռուս­նե­րը նման դեպ­քի հա­մար հրա­շա­լի խոսք ու­նեն՝ с корабля на бал.
Ի՞նչ ա­րեց «Լիդ­սը»։
Դաշ­տում ոչ լրիվ չորս րո­պե էլ ի­րեն չէր դրսևո­րել՝ չհասց­նե­լով վարժ­վել խո­տա­ծած­կին, երբ «կե­րավ» ա­ռա­ջին գո­լը՝ 11-մետ­րա­նո­ցից դառ­նո­րեն նրա սիր­տը խո­ցեց Մո­հա­մեդ Սա­լա­հը։
Բնա­կա­նա­բար ա­ռա­ջին բա­նը, որ նման մեկ­նար­կից հե­տո ան­ցավ ու պի­տի անց­ներ ֆուտ­բո­լա­սե­րի մտ­քով, լի­նե­լու էր «սկս­վե՜ց» բա­ցա­կան­չու­թյու­նը։
ՈՒ իս­կա­պես էլ սկս­վե՜ց։
ՈՒթ րո­պե պա­հանջ­վեց հյու­րե­րից հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։
Ա­ռաջ­նու­թյան նո­րե­կի նման հան­դուգն պահ­ված­քը բնա­կա­նա­բար «Լի­վեր­պու­լի» ինք­նա­սի­րու­թյանն ուղղ­ված լուրջ հար­ված էր։ Չեմ­պիո­նից նույն ութ րո­պեն պա­հանջ­վեց գո­լե­րի հաշ­վար­կով իր ա­ռա­վե­լու­թյու­նը կր­կին հաս­տա­տե­լու հա­մար։ Ըն­դա­մե­նը եր­կու րո­պեի չա­փով խախ­տե­լով ար­դեն կա­յուն ժա­մա­նա­կա­չափ դար­ձած ութ րո­պեն, «Լիդ­սը» հա­վա­սա­րի ի­րա­վուն­քով դի­մեց չեմ­պիո­նին, ո­րը մո­տա­վո­րա­պես կա­րե­լի էր հաս­կա­նալ այս­պես՝ շտա­պում ես, ախ­պերս։
Տան­տե­րերն այս ան­գամ եր­կար չհան­դուր­ժե­ցին նո­րե­կի չա­փեր չճա­նա­չող հան­դգ­նու­թյու­նը. ըն­դա­մե­նը ե­րեք րո­պե պա­հանջ­վեց հաշ­վի մեջ կր­կին ա­ռաջ անց­նե­լու հա­մար։
Այս­քա­նով էլ ա­վարտ­վեց ա­ռա­ջին խա­ղա­կե­սը, սա­կայն ակն­հայտ էր, որ երկ­րոր­դը ոչ պա­կաս փո­թոր­կուն է լի­նե­լու։
66-րդ րո­պեին «Լիդ­սը» նո­րից հաշ­վի մեջ հա­վա­սա­րու­թուն հաս­տա­տեց։ Ժա­մա­ցույ­ցի սլաք­ներն ան­վե­րա­դարձ մո­տեց­նում էին խա­ղա­վար­տին, երբ չեմ­պիո­նը ևս մեկ ան­գամ կար­գի հրա­վի­րեց ա­ռաջ­նու­թյան նո­րե­կին՝ ֆիք­սե­լով վերջ­նա­կան 4։3 հա­շի­վը։ Նկա­տենք, որ «Լի­վեր­պու­լի» կազ­մում հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Մո­հա­մեդ Սա­լա­հը։ Ինչևէ։ Ա­հա այս­պի­սի գե­ղե­ցիկ, լար­ված, դրա­մա­տիզ­մով հա­րուստ, հան­դգ­նու­թյամբ լի դի­մա­կա­յու­թյուն ու­նե­ցավ պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին տու­րը՝ միա­ժա­մա­նակ հա­վաս­տե­լով, որ մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի ա­ռաջ­նու­թյու­նը նա­խորդ տա­րի­նե­րի օ­րի­նա­կով խոս­տա­նում է մնալ ե­թե ոչ լա­վա­գույ­նը, ա­պա առն­վազն լա­վա­գույն­նե­րից մե­կը, թե­պետ լա­վա­գույ­նը մեկն է լի­նում։
Ա­ռա­ջին տու­րի ան­հա­ջո­ղակ­նե­րից ե­ղավ նաև ա­ռաջ­նու­թյան նո­րեկ­նե­րից մյու­սը՝ «Վեստ Բրոմ­վի­չը», ո­րի մր­ցա­կի­ցը «Լես­տերն» էր։ Անգ­լիա­յի եր­բեմ­նի չեմ­պիո­նը ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ա­վար­տեց տան­տե­րե­րի հետ հան­դի­պու­մը։
Ա­ռա­ջին տու­րը հաղ­թա­նա­կով սկ­սեց և «Ար­սե­նա­լը» (մր­ցա­կիցն ե­ղել է 0։3 հաշ­վով պարտ­ված «Ֆուլ­հե­մը»), ո­րը, շնոր­հիվ թի­մի գլ­խին կանգ­նած տա­ղան­դա­վոր, ե­րի­տա­սարդ մար­զիչ Ար­տե­տա­յի, չեմ կաս­կա­ծում, որ փոր­ձե­լու է ե­ղա­նակ ստեղ­ծել ա­ռաջ­նու­թյու­նում՝ վե­րա­դառ­նա­լով իր եր­բեմ­նի ու­նե­ցած ել­ման դիր­քեր։
Ա­ռանձ­նա­կի սպա­սում­ներ էին «Տո­տեն­հեմ»-«Է­վեր­տոն» հան­դի­պու­մից՝ բա­ցա­ռա­պես նկա­տի ու­նե­նա­լով հյու­րըն­կա­լած թի­մի գլ­խին Մոու­րի­նիո­յի կանգ­նած լի­նե­լու պա­րա­գան, սա­կայն Ան­չե­լո­տիի սա­նե­րը շանս չտ­վե­ցին մր­ցակ­ցին։ Թե­պետև հան­դի­պումն ա­վարտ­վել է նվա­զա­գույն հաշ­վով, դրա­նից ո­չինչ չի փոխ­վում այն բա­նում, որ ամ­բի­ցիոզ Ժո­զեի թի­մը սկ­սեց -3-ով։
Ինչ վե­րա­բե­րում է ման­չեստ­րյան գրանդ­նե­րին, նրանց հան­դի­պում­նե­րը հե­տաձգ­վել են։ Մեզ մնում է միայն հի­շեց­նել, որ ար­տագ­նա­յում «Յու­նայ­թե­դը» ու­ժե­րը չա­փե­լու էր «Բյոռն­լիի», «Սի­թին»՝ «Աս­տոն Վի­լա­յի» հետ։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Սպաս­վող խո­շո­րա­գույն ինտ­րիգ­նե­րին այս­տեղ ա­կա­նա­տես չե­ղանք, քան­զի «Բար­սե­լոն»-«Էլ­չե», «Ռեալ Մադ­րիդ»-«Խե­տա­ֆե» հան­դի­պում­նե­րը հե­տաձգ­վել են։ Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ ինտ­րիգ ա­սե­լով՝ նկա­տի ու­նենք իս­պա­նա­կան ու հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի այս գրանդ­նե­րի ոչ թե «Էլ­չե» ու «Խե­տա­ֆե» մր­ցա­կից­նե­րով խա­ղե­րը, այլ ընդ­հան­րա­պես նրանց խա­ղե­րը։ Այս ֆո­նի վրա մյուս­նե­րի ու­նե­ցած դի­մա­կա­յու­թյուն­նե­րը, ան­կեղծ ա­սած, գո­նե այս փու­լում ոչ ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյան էին, ոչ էլ ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյան, որ դրանց անդ­րա­դառ­նա­լը կարևո­րեինք։ Միակ բա­ցա­ռու­թյու­նը, որ ա­նե­լու ենք, վե­րա­բե­րում է «Վա­լեն­սիա»-«Լևան­տե» դի­մա­կա­յու­թյա­նը, որ­տեղ հյու­րե­րը եր­կու ան­գամ հաշ­վի մեջ ա­ռաջ են ան­ցել, սա­կայն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­ցել ա­պա­հո­վել ի­րենց հա­մար շա­հե­կան հա­շի­վը։ Ա­վե­լին՝ խա­ղա­վար­տին մոտ նրանք տե­ղի են տվել ու վերջ­նա­հաշ­վում պարտ­վել 2։4 հաշ­վով։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե գեր­մա­նա­կան ֆուտ­բոլն այս օ­րե­րին ար­ձա­կուր­դի վա­յելք­նե­րի մեջ էր։ Ոչ։ Այս­տեղ մեկ­նար­կել են երկ­րի գա­վա­թի խա­ղե­րը։ Սա­կայն դրանք ըն­դա­մե­նը սկզբ­նա­կան փու­լում են, 1/32-ում, ու մար­զա­կան ա­ռու­մով դար­ձյալ ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն չեն ներ­կա­յաց­նում, որ ման­րա­մաս­նենք։ Մեր այս նյու­թի վերջ­նա­մա­սը փոքր-ինչ այլ ե­րանգ­նե­րով ներ­կա­յա­ցավ. նկա­տի ու­նենք ա­ռան­ձան­կի հե­տաքր­քու­թյուն չներ­կա­յաց­նե­լու հան­գա­ման­քը, բայց ինք­ներդ էլ գի­տեք, որ կյան­քում նման բա­ներ էլ են լի­նում։ Այն­պես որ մնանք լա­վա­գույ­նի սպա­սու­մով։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ