Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վտան­գա­վոր տա­րածք եք մտ­նում

Վտան­գա­վոր տա­րածք եք մտ­նում
18.09.2020 | 00:27

Քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի նշա­ձողն այս իշ­խա­նու­թյունն այն­քան է ի­ջեց­րել, որ հասց­րել է մարդ­կանց անձ­նա­կան կյան­քը քրք­րե­լու և այդ ա­մե­նը ան­վր­դով հան­րայ­նաց­նե­լու աս­տի­ճա­նի։ Ե­թե այս ա­մենն ի­րա­կա­նաց­նի կա­ռա­վա­րու­թյան մի­ջին օ­ղա­կի մի չի­նով­նիկ, կա­րե­լի է «գյուղ չկա, որ շուն չլի­նի» տրա­մա­բա­նու­թյան մեջ հաս­կա­նալ, սա­կայն երբ դա ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով (վար­չա­պետ, նա­խա­րար) է ի­րա­կա­նաց­վում, հաս­կա­նում ես, որ գործ ու­նես բո­լոր տա­բու­նե­րը, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը ան­տե­սող, ա­վե­լի ճիշտ՝ դրանք չու­նե­ցող և մարդ­կանց անձ­նա­կան տա­րած­քը ներ­խու­ժող խմ­բա­կի հետ։ Ո՞վ է ե­րաշ­խա­վոր­ված, որ իր անձ­նա­կան կյան­քը քրք­րե­լիս մի շատ ու­շագ­րավ, շա­հարկ­ման հարց մեջ­տեղ չեն բե­րի։ Հե­տաքր­քիր է, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ի­րար «պաս» տա­լով, Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի վե­րա­բե­րյալ մի քրեա­կան գոր­ծի դր­վագն են ա­նընդ­հատ հան­րու­թյան աչ­քը մտց­նում, չե՞ն մտա­ծում` իսկ ե­թե ո­մանք սկ­սեն զբաղ­վել նրանց անձ­նա­կան կյան­քի ման­րա­մաս­նե­րով, ի՞նչ կպարզ­վի։ Ե­թե սր­բու­թյուն սր­բոց էլ լի­նեն, դա դեռ նրանց ի­րա­վունք չի վե­րա­պա­հում քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճը տե­ղա­փո­խե­լու անձ­նա­կան տա­րածք, ո­րով­հետև դա ար­դեն այլ վտան­գա­վոր տեղ է տա­նում, ոչ մե­կը չի նե­րում, ոչ մե­կը չի մո­ռա­նում դա։

Սա­կայն ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ այս կար­գի մարդ­կանց ան­մա­քուր ձեռ­քե­րում են հայ­տն­վել պե­տա­կան գաղտ­նիք պա­րու­նա­կող տե­ղե­կու­թյուն­ներ, մարդ­կանց անձ­նա­կան տվյալ­ներ, հրա­պա­րակ­ման ոչ են­թա­կա բազ­մա­տե­սակ ու տա­րաբ­նույթ նյու­թեր։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ կա­րող է լի­նել, երբ նրանք, քա­ղա­քա­կան շա­հարկ­ման նկր­տում­նե­րից ել­նե­լով, այդ ա­մե­նը հան­րայ­նաց­նեն։ Պե­տու­թյու­նից ի՞նչ կմ­նա։

Սա նաև լա­վա­գույն ա­պա­ցույցն է այն բա­նի, որ այս իշ­խա­նու­թյու­նը սնանկ է, փուչ, ո­րով­հետև միայն հա­կա­փաս­տարկ­ներ չու­նե­նա­լու պա­րա­գա­յում է մար­դը անձ­նա­կան վի­րա­վո­րանք­ներ հասց­նում, քրք­րում դի­մա­ցի­նի անձ­նա­կան կյան­քը։

Ե­թե ընդ­դի­մա­դիր­նե­րի քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն այս­պես հու­նից հա­նում են իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին, երբ նրանք հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անց­նեն, ի՞նչ է լի­նե­լու… Սկ­սե­լու են ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը ոտ­քի հա­նել և ընդ­դի­մա­խոս­նե­րի կյանքն ու կեն­սագ­րու­թյու­նը խո­շո­րա­ցույ­ցով ստու­գե՞լ։ Միայն «իզ­մե­րից» և ծան­րակ­շիռ խոս­քից զուրկ, «քու­չիզ­մին» հա­րա­զատ քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է նման ձևով պայ­քա­րել քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կոր­դի դեմ։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ