Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պաշ­տե­լով որ­կո­րի քմա­հա­ճու­թ­յուն­նե­րը

Պաշ­տե­լով որ­կո­րի քմա­հա­ճու­թ­յուն­նե­րը
12.10.2020 | 23:25

Մար­դու կամ հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կա­նու­թյու­նը կամ դրա չա­փո­րոշիչ­նե­րը պայ­մա­նա­վոր­ված չեն նրա բա­րի կամ չար նկա­րագ­րով, այլ իր մեջ ծա­վալ­վող այն պայ­քա­րով, որ կոչ­վում է պայ­քար բա­րու հա­մար կամ պայ­քար մեղ­քի դեմ:


Ար­դա­րու­թյան ու մեղ­քի ըն­կալ­ման չա­փա­նիշ­նե­րը, այդ ըն­կալ­ման առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, միևնույնն են տար­բեր մարդ­կանց կամ հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րի միջև. ար­դա­րու­թյու­նը միշտ ա­վե­լի բա­ցար­ձակ է, օ­բյեկ­տիվ է ու հա­մընդ­հա­նուր, ար­դա­րու­թյան հետ հա­րա­բե­րու­թյան մեջ դիտ­վող մեղ­քը, բնա­կա­նա­բար՝ հա­րա­բե­րա­կան, սու­բյեկ­տիվ և մաս­նա­վոր (ըն­կալ­ման աղ­ճատ­վա­ծու­թյան կամ բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ա­մեն ինչ այլ է), պար­զա­պես տար­բեր են դրանց սահ­ման­ման ու դա­սա­կարգ­ման սկզ­բունք­նե­րը:


Թեև ար­դա­րու­թյու­նը միշտ ըն­կալ­վում է իբրև բա­ցար­ձակ, բայց սա­կա­վա­թիվ են նրա հետևորդ­նե­րը, մեղ­քը դրսևոր­վում է յու­րո­վի, բայց բազ­մա­թիվ են նրա յու­րա­յին­նե­րը: Անզ­գա­մի հա­մար աստ­ված­պաշ­տու­թյու­նը գար­շե­լի է... Այդ ա­ռու­մով Քրիս­տոս հե­ղաշր­ջում մտց­րեց մեղ­քի գա­ղա­փա­րի ըն­կալ­ման հա­մա­տեքս­տում. մեղ­քը միայն այն չէ, ին­չը մենք զգում կամ գի­տակ­ցում ենք խղ­ճի վկա­յու­թյամբ (քան­զի խիղ­ճը կա­րող է լի­նել խա­րան­ված կամ թե­րաճ՝ ձևա­վոր­ված ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում), մեղ­քը մի բան է, ո­րի ճիշտ սահ­մա­նու­մը կա­րող է տալ Նա, ով մե­ռավ մեր մեղ­քե­րի թո­ղու­թյան հա­մար: Մեղ­քը միայն ար­տա­ցոլ­վու՛մ է մեր գոր­ծե­րում, բայց այն ծն­վում է մեր մտ­քում՝ վեր­ջի­նի՝ չա­րի հետ գոր­ծակ­ցու­թյան կամ նրա կող­մից մեր մտ­քին բռ­նա­նա­լու ար­դյուն­քում: Մար­դու բա­րո­յա­կան նկա­րա­գի­րը ո­րոշ­վում է ոչ թե նրա մտ­քում մեղ­քի ծնուն­դով կամ առ­կա­յու­թյամբ, այլ մեղ­քի սնուց­ման և ծա­վալ­ման հան­դեպ դրսևո­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բնույ­թով՝ ան­զի­ջում պայ­քա­րով կամ հաշտ­վո­ղա­կա­նու­թյամբ: Այս ա­մե­նի ֆո­նին ա­ռա­վել այ­լան­դակ են գծագր­վում մե­րօ­րյա մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան սո­ցիա­լա­կան բարքն ու նկա­րա­գի­րը, հա­սա­րա­կու­թյուն, որ ար­դեն չի ճա­նա­չում որևէ մեղք, այլ այդ­պի­սին կա­րող է հա­մա­րել միայն ո­րո­շա­կի հա­սա­րա­կար­գի միտ­ված ո­րո­շա­կի օ­րենք­նե­րի խախ­տու­մը իր կամ մեկ ու­րի­շի կող­մից, իսկ ընդ­հա­նուր «նոր­մե­րին» հա­կադր­վող նոր­մալ մարդ­կանց՝ հա­սա­րա­կու­թյան ան­բա­րե­հույս տար­րեր, հա­սա­րա­կու­թյուն, որ­տեղ մար­դու հո­գին կա­րող են խե­ղել, ու­ծաց­նել, և դրա դեմ ըն­դվ­զող­նե­րի դեմ ըն­դվ­զել, իսկ ստա­մոք­սա­յին մտա­ծո­ղու­թյու­նը` սնու­ցել ու փայ­փա­յել, ուր հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի դեմ չի կա­րե­լի պայ­քա­րել, բայց հա­մա­սե­ռա­մո­լը կա­րող է պայ­քա­րել, ա­սենք, հենց տրանս­պոր­տի գնե­րի բարձ­րաց­ման դեմ: Ին­չի հա­մար են աշ­խար­հա­յին «կարևոր» զբաղ­մունք­ներն ու գոր­ծու­նեու­թյան զա­նա­զան ո­լորտ­նե­րը, միայն մար­դուն ի­րեն շր­ջա­պա­տող սար­սա­փե­լի ի­րա­կա­նու­թյու­նից շե­ղե­լու վտան­գա­ռատ նպա­տա­կադր­մամբ: Ան­հա­տի և հա­սա­րա­կու­թյան սո­ցիա­լա­կան վար­քի հիմ­քում ըն­կած է ի­րա­կա­նու­թյան աղ­ճատ­ված ըն­կալ­ման ֆե­նո­մե­նը. ա­սել, թե քրիս­տո­նյան չգի­տի իր շա­հը կամ այն չի հե­տապն­դում, ո­րով­հետև, մա­մո­նա­յին թո­ղած, Աստ­ծուն է պաշ­տում, ան­հե­թե­թու­թյուն կլի­նի: Այս­պես մտա­ծող մար­դու մոտ աղ­ճատ­ված է սե­փա­կան շա­հի և բա­րօ­րու­թյան մա­սին սկզբ­նա­կան իմ­ֆոր­մա­ցիան, որ նա ու­ներ աշ­խարհ գա­լու պա­հին: Եվ ա­մեն մի հա­ջորդ սե­րունդ ա­վե­լի ու ա­վե­լի է զրկ­վում այդ ինֆոր­մա­ցիան պա­հե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Ե­թե ու­շա­դիր լի­նենք, կն­կա­տենք, որ ժա­մա­նա­կա­կից մար­դը զրկ­ված է ոչ միայն իր բա­նա­կա­նու­թյու­նը, այլև իր բնազդ­ներն ան­գամ ճիշտ ուղ­ղոր­դե­լու և ի­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից. մար­դը ու­տում է ան­հայտ ծագ­ման սնունդ, տե­սա­կի պահ­պա­նու­թյա­նը կոչ­ված բնազ­դը այ­լա­սեր­ված կեր­պի մեջ գոր­ծա­ծում է կր­քե­րի բա­վա­րար­ման հա­մար, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան բնազ­դով ար­դա­րաց­նում է ու­րի­շին կյան­քից զր­կե­լու մո­լուց­քը, իսկ կրո­նա­կան բնազ­դը բա­վա­րա­րում է՝ պաշ­տե­լով իր մաշ­կի ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու որ­կո­րի քմա­հա­ճու­թյուն­նե­րը: Իսկ ար­դեն բա­նա­կան մա­կար­դա­կում մար­դու կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը և մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վո­րող կարևոր գոր­ծո­նը փողն է, և մա­մո­նան է կանգ­նած ոչ միայն տն­տե­սա­կան, այլև սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան ու մշա­կու­թա­յին բո­լոր գոր­ծա­ռույթ­նե­րի հիմ­քում: Փո­ղը՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար անկ­րկ­նե­լի այդ մա­նի­պու­լյա­ցիոն մի­ջո­ցը, կա­ռա­վա­րում է մարդ­կա­յին գի­տակ­ցու­թյունն ու ապ­րում­նե­րը՝ հի­րա­վի մար­դուն դարձ­նում «եր­կու տի­րոջ ծա­ռա մը»՝ ան­կա­յուն ու հեղ­հե­ղուկ, անս­կզ­բունք ու ան­հե­ռան­կար, միայն հա­ցի ու տե­սա­րան­նե­րի պա­հանջ­մուն­քով և դրա բա­վա­րար­մամբ բա­վա­րար­վող:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2369

Մեկնաբանություններ