Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում պետք է ա­նընդ­հատ շեշ­տել՝ Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պան պա­տե­րազմ է վա­րում»

«Դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում պետք է ա­նընդ­հատ շեշ­տել՝ Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պան պա­տե­րազմ է վա­րում»
27.10.2020 | 00:36

Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար օ­ղակ­նե­րում թուր­քա­կան հետ­քի ա­մե­նաա­ռա­ջին ու լուրջ վկա­յութ­յու­նը Բաք­վի կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ ենք նկա­տում՝ 1990-ին, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն, պատ­մա­բան ՀԱՅԿ ԴԵ­ՄՈ­ՅԱՆՆ ու ա­վե­լաց­նում՝ դրա­նից հե­տո եր­կու տա­րի անց Ադր­բե­ջա­նում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թ­յան գոր­ծըն­թա­ցում, երբ Ա­յազ Մու­թա­լի­բո­վին գա­հըն­կեց ա­նե­լուց հե­տո նա­խա­գա­հի պաշ­տոնն Ա­բուլ­ֆազ Է­լիչ­բե­յը ստանձ­նեց, թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներգ­րավ­վե­ցին կա­ռա­վա­րող­նե­րի շար­քե­րում՝ ա­պա­հո­վե­լու հա­մար Թուր­քիա­յի լո­կալ ղե­կա­վա­րի վե­րահս­կո­ղու­թ­յու­նը:

«Ար­ցա­խ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մին նույն­պես Թուր­քիան թեև լայ­նա­մասշ­տաբ մաս­նակ­ցու­թ­յուն չի ու­նե­ցել, բայց «կրտ­սեր եղ­բո­րը» ո­րո­շա­կի սպա­ռա­զի­նու­թ­յամբ օ­ժան­դա­կել է,- ա­սում է Դե­մո­յա­նը:- Բա­ցի այդ 150-ից ա­վե­լի գե­նե­րալ­ներ, ու, առ­հա­սա­րակ, սպա­ներ մաս­նակ­ցել են 1990-ա­կան­նե­րի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րին: Տ­վ­յալ­ներ կան, որ Ար­ցա­խ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում նաև քուրդ զի­ն­յալ­ներ են ներգ­րավ­ված ե­ղել: Եվ դեռ այն ժա­մա­նակ ար­դեն թուր­քա­կան կողմն ա­նում էր ա­մե­նը՝ ներգ­րավ­վե­լու հա­մար բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում: Դրա ա­ռա­ջին ու լուրջ ազ­դակ­նե­րը 1992-ին՝ Նա­խիջևա­նի դեպ­քե­րի ժա­մա­նակ են ե­ղել, երբ հայ­կա­կան կող­մը Սա­դա­րա­կի հատ­վա­ծում հա­կա­հար­ձա­կում էր ի­րա­կա­նաց­րել, ու Թուր­քա­յից բարձ­րա­ձայ­նել էին, թե ի­րենք կա­րող են մի­ջամ­տել: Այդ հայ­տա­րա­րութ­յա­նը, սա­կայն, հետևել էր պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի բա­վա­կան ազ­դու պա­տաս­խա­նը, երբ ա­վիա­ցիա­յի մար­շալ Եվ­գե­նի Շա­պոշ­նի­կովն ու­ղիղ տեսքս­տով հա­յա­տա­րա­րել էր՝ Թուր­քա­յի ներգ­րավ­վա­ծու­թ­յու­նը Ղա­րա­բա­ղ­յան հա­կամար­տու­թ­յա­նը Հա­մաշ­խար­հա­յին եր­րորդ պա­տե­րազ­մի կա­րող է հան­գեց­նել:

-Բայց հի­մա, փաս­տո­րեն, ի­րե­րի դա­սա­վո­րու­թյու­նը փոխ­վել է 180 աս­տի­ճա­նով՝ պա­տե­րազմն ակն­հայ­տո­րեն Թուր­քիան է վա­րում, ա­վե­լին՝ փոր­ձում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի թե­լադ­րող կողմ դառ­նալ:
-Հի­մա, ի­հար­կե, թուր­քե­րը բա­վա­կան մեծ խա­ղադ­րույք են կա­տա­րել այս պա­տե­րազ­մի վրա ու փոր­ձում են ի­րենց կշի­ռը, դերն ամ­րագ­րել տա­րա­ծաշր­ջա­նում: Եվ դա ա­նում են՝ հայտ ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խյան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­վե­լու ակն­կա­լի­քով, ին­չը, բնա­կա­նա­բար, պետք է կա­սեց­նել ու բա­ցա­ռել հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով: Թուր­քիան ար­դեն իսկ բա­վա­կան կար­միր գծեր է հա­տել: Դրան­ցից ա­ռա­ջինն այն է, որ պաշ­տո­նա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կում այդ երկ­րի ա­ռաջ­նորդ­ներն ա­ռանց թաքց­նե­լու, ուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րում են՝ ի­րենք մաս­նա­կից են Ադր­բե­ջա­նի կող­մից հրահր­ված պա­տե­րազ­մի թե­ժաց­մա­նը: Այ­սինքն՝ Թուր­քիան ոչ թե պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­ման շա­հագր­գիռ կողմ է, այլ այն թե­ժաց­նող: Նույն այդ ա­ռաջ­նորդ­ներն ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյուն են հայտ­նում ագ­րե­սիան սկ­սած կող­մին, իսկ պա­տե­րազ­մը սկ­սած կող­մին ա­ջակ­ցո­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մաս չի կա­րող լի­նել: Երկ­րորդ կար­միր գի­ծը պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյունն է հնա­րա­վոր բո­լոր օ­ղակ­նե­րով՝ օ­դուժ, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մշա­կում, հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ և այլն: Դա ան­գամ ադր­բե­ջան­ցի գե­րի­նե­րի վկա­յու­թյունն է ա­պա­ցու­ցում: Հետևա­բար՝ Ռու­սաս­տա­նը չպետք է թույլ տա, որ Թուր­քիան Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ցո­ղի կար­գա­վի­ճակ ի­րեն վե­րա­պա­հի:
-Կա­րո՞ղ ենք են­թադ­րել, որ Ար­ցա­խում ըն­թա­ցող պա­տե­րազ­մով Թուր­քիան, նախ և ա­ռաջ, Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին է «մե­սիջ» հղում:
-Ե­թե հան­կարծ Ադր­բե­ջա­նին հա­ջող­վի Ի­րա­նի հետ սահ­մա­նագ­ծի ամ­բողջ եր­կայն­քով ռազ­մա­կա­յան­ներ տե­ղադ­րել (այժմ խո­սում ենք այդ սահ­մա­նի վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, բայց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նե­րը շա­րու­նակ­վում են, բնագ­ծեր չկան), ա­պա Ի­րա­նը մտա­հոգ­վե­լու լուրջ բան ու­նի: Քա­նի դեռ այդ սահ­մա­նը հայ­կա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ էր, ա­պա­հով էր, որևէ վտանգ չէր ներ­կա­յաց­նում, այժմ սա­կայն այդ վտան­գը մե­ծա­նում է: Ե­թե նա­յենք Ի­րա­նի քար­տե­զը, կն­կա­տենք՝ թե՛ արևմուտ­քից, թե՛ արևել­քից ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րով ու բա­զա­նե­րով է պատ­ված: Մյուս կող­մից՝ ադր­բե­ջա­նա­կան բա­նակն իս­րա­յե­լա­կան հե­տա­խու­զա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով է զին­ված, ու այս ա­մե­նը, ռազ­մա­կան ա­ռու­մով, կա­րող է Ի­րա­նի լիա­կա­տար շր­ջա­փակ­մա­նը հան­գեց­նել: Ադր­բե­ջա­նը եր­բեք էլ չի թաքց­րել, որ ա­վե­լի շուտ թշ­նա­մա­կան, քան թե բա­րե­կա­մա­կան դիր­քո­րո­շում ու­նի Ի­րա­նի նկատ­մամբ, ինչն Ի­րա­նում շատ լավ են հաս­կա­նում: Ռու­սաս­տա­նի պա­րա­գա­յում բա­նաձևու­մը շատ պարզ է՝ վեր­ջին 200 տար­վա ըն­թաց­քում այս տա­րա­ծաշր­ջա­նը ե­ղել է ցա­րա­կան, այ­նու­հետ խոր­հր­դա­յին ռազ­մա­վա­րա­կան հե­տա­խու­զու­թյուն­նե­րի գո­տի, որ­տեղ ո՛չ Ի­րա­նը, ո՛չ Թուր­քիան ա­սե­լիք չեն ու­նե­ցել: Այժմ Թուր­քիան ար­բա­նյա­կի վե­րած­ված Ադ­րբ­ե­ջա­նի մի­ջո­ցով, ո­րին վե­րահս­կում է ռազ­մա­քա­ղա­քա­կան բո­լոր ա­ռում­նե­րով, ցան­կա­նում է իր դիր­քերն ամ­րաց­նել Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Կար­ծում եմ՝ Մոսկ­վա­յում լավ են հաս­կա­նում այդ ա­մե­նը, հաս­կա­նում են նաև՝ քա­նի կար­միր գիծ է հա­տել Թուր­քիան: Ե­թե նրա նպա­տակն Ար­ցա­խում այս պա­հին ըն­թա­ցող պա­տե­րազ­մի մի­ջո­ցով Ադր­բե­ջա­նի վեջ­նա­կան սե­փա­կա­նաշ­նոր­հումն է, ա­պա դա Ռու­սաս­տա­նին բա­ցար­ձակ ձեռն­տու չէ: Ան­գամ մի կողմ դնե­լով ՌԴ-ի աշ­խա­ր­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը՝ պետք է հի­շենք ա­ռա­ջին ու երկ­րորդ չե­չե­նա­կան պա­տե­րազմ­նե­րը: Թե՛ ռու­սա­կան, թե՛ արևմտյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը քաջ գի­տակ­ցում են՝ Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի հա­մար խո­ղո­վակ կամ մի­ջանցք է Դաղս­տա­նի սա­րե­րով ա­հա­բե­կիչ­նե­րին զենք ու վարձ­կան­ներ տրա­մադ­րե­լու հա­մար: Բո­լորս ենք հի­շում՝ 1990-ա­կան­նե­րի Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր դեմ կռ­վող Աֆ­ղանս­տա­նից ե­կած վարձ­կան­նե­րի մի մասն այ­նու­հետև Չեչ­նիա­յում հայ­տն­վեց: Այժմ այդ սցե­նա­րը կրկն­վե­լու վտան­գը կա: Կով­կա­սում լավ հաս­կա­նում են՝ մենք նաև ո­րո­շա­կի զս­պիչ ուժ ենք թե՛ տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի մուտ­քը՝ որ­պես գլ­խա­վոր խա­ղա­ցո­ղի կան­խե­լու, թե՛ Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նի դեմ ուղղ­ված նի­զա­կի չվե­րա­ծե­լու ա­ռու­մով:
-Ար­ցա­խում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու ակնկա­լի­քով նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նա­մա­կով դի­մել է ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին: Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ըն­դգ­ծում է՝ հայ­կա­կան կողմն Ար­ցա­խում ռուս խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կա­յե­լուն դեմ չէ: Ռու­սա­կան կող­մից պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն, կար­ծես թե, չկա:
-Պար­տա­դիր չէ՝ լի­նի, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նա­մա­կը որ­պես հի­շե­ցում են ըն­կա­լում, պատ­մա­կան տե­ղե­կանք: Հե­տաքր­քիր շեշ­տադ­րում­ներ կա­յին դրա մեջ՝ կապ­ված Սում­գա­յի­թյան ջար­դե­րի, Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյան ու հա­կա­մար­տու­թյան էթ­նիկ բնույ­թի մա­սին: Ինչ վե­րա­բե­րում է խա­ղա­ղա­պահ­նե­րին՝ ռուս կամ մի­ջազ­գա­յին, ա­պա կարևոր մի հան­գա­մանք պետք է հաս­կա­նանք. ցան­կա­ցած տե­սա­կի խա­ղա­ղա­պա­հի տե­ղա­կա­յում ի­ջեց­նում է տվյալ երկ­րի սու­վե­րե­նու­թյան մա­կար­դա­կը: Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յումն Ար­ցա­խում մեծ հար­ված կլի­նի Ա­լիևին: Դա կն­շա­նա­կի՝ այն բա­նա­կը, որ նա պատ­րաս­տել ու զի­նել էր 10-ա­մյակ­ներ շա­րու­նակ, ի վի­ճա­կի չէր հարց լու­ծե­լու: Ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի՝ մենք մեր առջև այդ­պի­սի խն­դիր չենք դնում: Ար­ցա­խի բա­նակն ու հայ­կա­կան զի­նու­ժը կա­րո­ղա­նում են ար­դյու­նա­վետ կեր­պով զս­պել հա­կա­ռա­կոր­դի գրո­հը: Իսկ նրանք, ով­քեր քար­տեզ­ներ ու բնագ­ծեր են նա­յում, ու­սում­նա­սի­րում, ու­զում են հաս­կա­նալ՝ կող­մե­րից որն ինչ տա­րածք է վե­րահս­կում, պա­րապ գործ են ա­նում: Խո­սել այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նի զի­նու­ժը վե­րահս­կում է Ար­ցա­խի մի քա­նի գյու­ղեր կամ ո­րոշ հա­մայ­նք­նե­րում դրոշ­ներ է պար­զում, խիստ հա­րա­բե­րա­կան է:
- Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշել եք, որ Հա­յաս­տա­նում տա­րի­ներ ի վեր թուրք-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծա­կա­լա­կան ցանց է գոր­ծում: Դրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հի­մա է՞լ են ակ­տիվ:
-Այս պա­հին շատ ման­րա­մաս­ներ ա­սե­լու, մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նե­լու ժա­մա­նա­կը չէ, բա­ցի այդ՝ այդ հար­ցով հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը, վս­տահ եմ, զբաղ­վում են: Բո­լորն էլ լավ գի­տեն, թե ին­չի մա­սին եմ բարձ­րա­ձայ­նել, ու այդ ա­մե­նը թե՛ նախ­կի­նում, թե՛ այժմ չա­փա­զան­ցու­թյուն­նե­րի մե­ղադ­րանք է հա­մար­վել: Հի­մա չեմ հրճ­վում, որ ես ճիշտ էի, իմ կող­մից մատ­նա­ցույց ար­ված բո­լոր հիմ­նախն­դիր­ներն այ­սօր ջրի ե­րես են դուրս ե­կել: Վս­տահ եմ՝ թղ­թա­պա­նա­կը բաց­վե­լու է, ու ա­ռան­ձին-ա­ռան­ձին հն­չեց­վե­լու է, թե ով­քեր ու ինչ­պես հայ­տն­վե­ցին ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյան պաշ­տոն­նե­րում, ինչ են նրանք այժմ ա­նում: Ի­րա­կա­նում ո­չինչ էլ չեն ա­նում: Պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի գույ­քագ­րում պետք է ա­նել, հաս­կա­նալ՝ որ­քա­նով է ար­դա­րաց­ված դրանց գո­յու­թյու­նը, նախ­կի­նում ին­չով են զբաղ­ված ե­ղել, ինչ ար­դյու­նա­վե­տու­թյամբ են աշ­խա­տում այժմ, ինչ­պես դրսևո­րե­ցին պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, գոր­ծո՞ղ հաս­տա­տու­թյուն­ներ, թե՞ ծանր բեռ են երկ­րի հա­մար և այլն:
-Պա­տե­րազ­մին սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան փաստն ինչ­պե՞ս պետք է օգ­տա­գոր­ծել դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում:
-1990-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ակն­հայտ էր, որ հայ­կա­կան կող­մը տվյալ­ներ ու­ներ սպան­ված ու գե­րե­վար­ված մո­ջա­հեդ­նե­րի մա­սին, այն ժա­մա­նակ այդ հար­ցը չբարձ­րաց­վեց, բայց գո­նե եր­կու դր­վագ­նե­րով պետք է անդ­րա­դառ­նա­յինք դրան: Ա­ռա­ջի­նը 1989-ին ՄԱԿ-ի ըն­դու­նած բա­նաձևն է, որ­տեղ աս­վում է, որ պե­տու­թյուն­ներն ի­րա­վունք չու­նեն հա­վա­քագ­րե­լու, մար­զե­լու ու օգ­տա­գոր­ծե­լու վարձ­կա­նա­կան ուժն ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը ճն­շե­լու հա­մար: Այս­քան տար­վա ըն­թաց­քում այդ ուղ­ղու­թյամբ որևէ աշ­խա­տանք չի տար­վել, ու միայն պա­տե­րազ­մի ժա­մա­նակ է խոր­հր­դա­րան օ­րի­նա­գիծ ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նը նույն­պես կոն­վեն­ցիա­յի մաս կազ­մի: Ագ­րե­սիա­յի, վարձ­կա­նա­կան ու­ժի օգ­տա­գործ­ման, մարդ­կու­թյան, խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյան, ար­գել­ված զեն­քի կի­րառ­ման, ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյու­նե­րի հար­ցը մեր դի­վա­նա­գետ­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ