Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից

Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից
28.10.2020 | 21:20

Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից, ներառյալ սեփական կարծիքի արտահայտումը՝ չնայած բոլոր տեսակի ահաբեկումներին՝ հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:


«Անկախ ամեն տեսակի ահաբեկումներից՝ Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից, մասնավորապես՝ կարծիք արտահայտելու ազատությունից և հրապարակումների ազատությունից»,- ասել է Ատալը նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան վերջերս «բախվել է ահագնացող ահաբեկչական սպառնալիքին, որը բորբոքվում է ատելության կոչերով»: «Մեր երկիրն ապակայունության և ահաբեկման թիրախ է դարձել: Սակայն դա միայն հաստատում է իսլամիզմի և դրա բոլոր դրսևորումների դեմ անխոնջ պայքարելու մեր ցանկությունը»,- հավելել է կառավարության խոսնակը: Ֆրանսիայում ուսուցիչ Սամյուել Պատիի սպանությունից և երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որ ՝ երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի թեմայով ծաղրանկարներից, մուսուլմանական երկրներում կոչեր են հնչում բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը: Նման կոչ էր արել և Ռեջեփ Էրդողանը: Նա հայտարարել էր, որ Մկարոնը «հոգեկան խնդիրների բուժման կարիք ունի»: Այդ հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ