Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է

Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է
28.10.2020 | 21:29

Առաջնագծի հոգեւորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է ։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել: Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է եւ շուտով կվերադառնա ռազմաճակատ, հայտնում են Տավուշի Թեմից:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ