Դիվանագիտական աղբյուրները ռուսական «Իզվեստիա» պարբերականին հայտնել են, որ 28 երկիր, կա՛մ որպես լիիրավ անդամ, կա՛մ որպես գործընկեր պետություն, ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին: Ցուցակում են նաև Թուրքիան և Ադրբեջանը:               

Փոքրիկ սրտացավեր

Փոքրիկ սրտացավեր
23.05.2024 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 23

Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա:

Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ Ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը: Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը:

Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները` անմիջապես վերդառնում է ասելու, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված:

Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը. ապա դառնաս նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու Իմ սիրո համար:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ