ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է չինովնիկների փողերը «հաշվել»: Օրերս նա իր զարմանքն է հայտնել բյուջեի այն ծախսերի վերաբերյալ, որոնք ուղղվում են պետգնումներին: Այս մասին գրում է newsru.com-ը` մեջբերելով Պուտինի խոսքերը. «Երբ ամեն ինչ բաց է, թափանցիկ, միանգամից ակնհայտ է դառնում չինովնիկների համար գնված շքեղությունների, անհարկի իրերի բարձր գները: Տարօրինակ է, բայց երբեմն անհեթեթ պատճառաբանություններով են պետգնումներ իրականացվում»: