Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հայացքը պետք է ուղղվի սահմանամերձ գյուղերին

    Հայացքը պետք է ուղղվի սահմանամերձ գյուղերին

    10.09.2014| 18:10
    Երեկ ԱԺ ոչիշխանական քառյակի հրավիրած անդրանիկ նիստից հետո Արմեն Ռուստամյանը լրագրողներին տեղեկացրեց այն առաջնահերթ խնդիրների մասին, որ մտահոգում են քառյակում ներգրավված չորս ուժերին: Դրանցից մեկն էլ վերաբերում էր ՀՀ սահմանամերձ շրջաններ այցելելուն և սահմանապահ գյուղերի օրենսդրական ամրագրմանը:
  • Քառյակի ճգնաժամի խորանալով՝ խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը

    Քառյակի ճգնաժամի խորանալով՝ խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը

    10.09.2014| 15:26
    Քառյակի ներսում ճգնաժամ կա: Այս մասին այսօր հայտարարել է «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
  • Սուրիկ Խաչատրյանի սիրտը մարզպետի աթո՞ռ է ուզում

    Սուրիկ Խաչատրյանի սիրտը մարզպետի աթո՞ռ է ուզում

    05.09.2014| 17:59
    Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն իր դիմումի, և արդեն, որպես մարզպետի թեկնածու, շրջանառվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը:
  • «Հայհոյել ենք՝ դատարան ենք գնում»

    «Հայհոյել ենք՝ դատարան ենք գնում»

    05.09.2014| 16:57
    «Սա կառավարությա՞ն, թե՞ ԱԺ-ի նիստ է»,- իրար հարցնում էին գործադիրի նիստին հետևող լրագրողները։ Իսկ պատճառը Հովհաննես Մանուկյանի զեկույցն էր՝ պաշտոնյաներին հանրային միջոցառումների, ակցիաների ժամանակ հանրային վիրավորանքից պաշտպանելու մասին։
  • ՈՒմ խորհուրդն է պետք  Հովիկ Աբրահամյանին

    ՈՒմ խորհուրդն է պետք Հովիկ Աբրահամյանին

    05.09.2014| 00:42
    Երբ վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագիրը, հընթացս էլ հայտարարեց, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ: Եվ որպես հրավեր, այդ գաղափարին մաս դառնալու համար առաջինը դիմեց դահլիճում նստած ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:
  • Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից

    Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից

    04.09.2014| 23:52
    Կառավարության այսօրվա որոշմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • «Գազպրոմ»-ը Ղրղզստանի համար կրկնակի կիջեցնի գազի գինը

    «Գազպրոմ»-ը Ղրղզստանի համար կրկնակի կիջեցնի գազի գինը

    01.09.2014| 14:24
    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հոկտեմբերից Ղրղզստանի սպառողներին բնական գազը կվաճառի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց արժեքով՝ հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
  • Իշխան Զաքարյանն առաջադրվել է Սոչիի քաղաքապետի թեկնածու

    Իշխան Զաքարյանն առաջադրվել է Սոչիի քաղաքապետի թեկնածու

    29.07.2014| 16:56
    «Արդար Ռուսաստան» կուսակցության Սոչիի տեղական մասնաճյուղը քաղաքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է yerkramas.org կայքը: Ըստ կայքի՝ Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, իսկ այժմ բնակվում է Սոչիում և զբաղեցնում «Թորոսշին» («Торосстрой») ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
  • Նախագահը դեմ է սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելուն

    Նախագահը դեմ է սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելուն

    25.07.2014| 18:51
    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նրան ներկայացվել են խորհրդի հանձնաժողովներում քննարկված՝ հասարակությանը մտահոգող հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:
  • Ծառուկյանին «մտրակո՞ւմ» են

    Ծառուկյանին «մտրակո՞ւմ» են

    22.07.2014| 00:38
    Հերթական անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխարհաքաղաքական ու, ինչպես ինքը կասեր, «ռեալ-պոլիտիկ» հարցերի մեջ է ներքաշել ԲՀԿ-ին և ստանձնել նրա պաշտպանի դերը, կարծես Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակցության հարցն առավել կարևոր է ԵՏՄ-ին անդամակցելուց կամ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից: