Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    24.01.2014| 13:49
    Ո՜նց են մեր գլուխները յուղում տիարք և տիկնայք իշխանիկները։ Շատ էլ լավ են անում, զի երկրի անկախացմամբ (իմա` առկախացմամբ) վաղ գարնանը մեր սրբազան սևահողին ենք հանձնում կանեփի սերմը և վաղ աշնանը սրտատրոփ սպասում խաղողի առատ բերք։ (Բայց ո՜ւր մոխրագույն կանեփը, ո՜ւր ոսկեխունկ խաղողը)։
  • Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը

    Ո՞րն է մեր դիվանագիտական կորպուսի անելիքը

    21.01.2014| 01:10
    Սույն թվականի հունվարի 14-ին «Новое время» թերթում կարդացի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի հոդվածը, որն օրեր շարունակ խորհելու և մտածելու տեղիք է տալիս: Մեր ժամանակի հզոր և հարուստ, միլիարդանոց ազգաբնակչությամբ երկրի դեսպանը, ի դեմս մեզ, փոքր երկրին ոչ միայն դիվանագիտական խելացի դասեր է տալիս, այլև դաշնակից է ման գալիս:
  • 2014 թվական.  նժույգի վեհությա՞մբ,  թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    2014 թվական. նժույգի վեհությա՞մբ, թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    17.01.2014| 11:06
    2013 թ., ամիսը` դեկտեմբեր, Callup կենտրոնը բացահայտում է` հայերս մուրճ-մանգաղի կարոտից ավելի ենք հալումաշվում, քան Ազերբայջանն ու Վիրքը, քան Ղազախստանն ու Կիրգիզստանը և, առհասարակ, մյուս «ստանները»։ Զարմանալի է. չէ՞ որ միայն մենք ենք ԽՍՀՄ-ի օրոք գերեվարված մեր բնիկ օրրանի մի հատվածը հետ բերել շնորհիվ անկախ պետականության։ Ահավասիկ, Callup-ն հուշում է, ՀՀ քաղաքացիների 10 տոկոսն այդպես էլ չի կողմնորոշվում` ԽՍՀՄ-ի կործանումը հայերիս համար, այնուամենայնիվ, օգտակա՞ր իրադարձություն էր, թե՞, այսուհանդերձ, վնասակար մի արկած։
  • Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

    30.12.2013| 21:32
    Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:
  • Կարմրախայտ  նժույգի սպասումով (ինչ տվեց մեզ Օձի տարին)

    Կարմրախայտ նժույգի սպասումով (ինչ տվեց մեզ Օձի տարին)

    20.12.2013| 11:15
    Արդ՝ ի՞նչ տվեց մեզ 2013-ը։ Տարեվերջին Ազատիչը հյուրընկալվեց բնապահպանության նախարարությունում և հպարտ հայտարարեց. «Եվ փա՜ռք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ է ներկայացնում մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը»։ (Հայտնի է, որ այս հայտարարությունը ցնծագին է ընդունվել հայոց բնաշխարհում, կտրուկ բարձրացել է մուֆլոնների և սիգերի արտադրողականությունը)։ Ես ինքս երեք օր ինքնաբուխ փնտրում էի «մեր շահը» ներկայացնող երեսփոխանին։ Նիկո՞լն է, գրեթե, Շմա՞յսն է, մի՞թե։ Գուցե Վահան ընկերն է կամ տիար Գալո՞ւստը, Տերը յուր ծիածանագույն վահանով պաշտպանի։
  • Մեր երկիրը աշխարհի  ամենաարդար երկիրն է

    Մեր երկիրը աշխարհի ամենաարդար երկիրն է

    20.12.2013| 10:57
    Այս մոլորակը արդարությա՞ն ուժից է, որ արդեն մի քանի միլիոն տարի պտտվում է իր առանցքի շուրջը, թե՞ մեկ այլ ուժից, ոչ ոք չգիտի: Բայց հայտնի է մի բան. մեր երկիրը աշխարհի ամենաարդար երկիրն է: Ով չի հավատում, թող հարցնի արդարության ցավերից ճաքեր տված իշխանավորներին:
  • Ի՞նչ են տալիս Հայաստանին  հակառուսական տրամադրությունները

    Ի՞նչ են տալիս Հայաստանին հակառուսական տրամադրությունները

    17.12.2013| 00:09
    Բոլորովին նորերս Եվրախորհրդարանը նույն օրը քննարկեց երկու հարց` իրավիճակը ՈՒկրաինայում և «Սեռական ու վերարտադրողական առողջությունը և իրավունքները» բանաձևը: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, ամեն ինչ պարզ է. պետք է այդ երկիրը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից և սնանկացնել նրան, ինչպես վարվեցին մերձբալթյան հանրապետությունների ու հատկապես Բուլղարիայի և Ռումինիայի հետ:
  • Ալեքսանյանական խաղերի ճողվածքը («Ապահով Հայաստանն» այլևս փաստ է)

    Ալեքսանյանական խաղերի ճողվածքը («Ապահով Հայաստանն» այլևս փաստ է)

    13.12.2013| 11:37
    Հանրահայտ ժողիմաստությունը պատգամում է` այսօր ով չի սիրում մեր Կենաց ծառը, թող կորչի առհավետ նրա` ա) նախընտրական խախտումների հուշամատյանը, բ) «ատկատների» 2014-2018 թթ. ճանապարհային քարտեզը, գ) հուշաղբյուրի տեղադրման վայրը` Երևանի մանկական զբոսայգու հարավային ծառուղում։ Հարավային ծառուղին նույն այն տխրահռչակ սեռաշեղումների ծառուղին է։ Ծրագրված է այստեղ տեղադրել այն «այրերի» հուշաղբյուրները, ովքեր գոնե երեք օրը մեկ օգտվել են սեռաշեղվածների ծառայություններից, ազնվորեն վճարել են պայմանավորված գումարը և վերջում էլ ինքնամոռաց շշնջացել են նրանց հակինթ ականջին. «Ո՜նց կուզենայի քեզնից մի տրանսվեստիտ տղա ունենալ»։
  • Մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ զգում են ինչպես սեփական տանը

    Մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ զգում են ինչպես սեփական տանը

    06.12.2013| 12:12
    Եթե մենք իրոք ողջամիտ մարդիկ ենք, ապա պարտավոր ենք իմանալ, թե ով է խաթարում կեցության բնականոն կարգը, ով է ավերում օրինաչափությունը իրերի, այդ ովքեր են մարդկային կենսական արժեքները գլխիվայր շուռ տալիս, ովքեր են, որ փոխում ու շարունակում են փոփոխել օրեր, ժամեր, ժամանակներ:
  • Վիլնյուս-Գյումրի-Սադախլո («ֆորպոստի» ջանգյուլումները)

    Վիլնյուս-Գյումրի-Սադախլո («ֆորպոստի» ջանգյուլումները)

    06.12.2013| 12:08
    Երազ տեսա գունազարդ։ Պուտինը նախաճաշում էր Կրեմլում, կրեմլյան կուրանտները ավետեցին ՌԴ հերթական հաղթանակը, ղողանջում էր անկրկնելի «Սլավսյա, սլավսյա»-ն և, խնդրեմ, հերթական վարդափթիթ առավոտն էր բացվում Գյումրուց դեպի Տեղ գյուղ. Հայաստանում սկսվել էր պատմության մեջ քաղաքական շերխանների և տնտեսակառավարական շակալների աննախադեպ զանգվածային արտագաղթը։ Եվ, խնդրեմ, երկիրը երեք օրում երկիր դարձավ (Էրգրի կարոտը մի պահ համրացավ), հակապետականությունից էլ անցանք հանրապետության։