08.10.2013|
15:12
«Ընդդիմադիր դաշտում առկա իրողությունը շատ ցավալի է: Ընդդիմությունն իր ջանքերը կենտրոնացրել է սխալ ուղղությամբ, և եթե այսպես գնա, Հայաստանը կգնա կործանման: Տեսեք՝ մի փոքրիկ քվեարկություն էր, ինչքան հարցի պատասխան տվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերակազմավորվող ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 26-ին անցկացվելու է ՀՀՇ հիմնադիր համագումարը: