«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
07.04.2020 | 01:05
Այն ժա­մա­նակ, երբ ավ­տո­քա­րա­վա­նը, աղ­բյու­րի նման մեղմ կար­կա­չե­լով, հա­սավ գյուղ: Էս ի՛նչ վի­ճակ է տի­րում գյու­ղում: Էս ի՛նչ է սրանց հալ-հա­րա­քյա­թը: Ան­բան, ան­գործ: Գո­մե­րը՝ կեղ­տոտ: Կա­թը՝ թրի­քոտ: Ի­րենք՝ վա­վա­շոտ: Ռե­տի­նե կո­շիկ­նե­րով ա­նաս­նա­պահ­ներ, փն­թի այ­գե­գործ­ներ, կթ­վո­րու­հի­ներ՝ ա­ռանց խա­լաթ­նե­րի ու ձեռ­նոց­նե­րի, քիչ էր մնում ա­սեի՝ կթ­վո­րու­հի­ներ ա­ռանց սահ­ման­նե­րի: Հի՜, հի՜, հի՜… Ձեռ­քերդ տաք ջրով լվա­ցեք: Կո­վի պտուկ­նե­րը մաժմ­ժե­լիս սեր ու ջեր­մու­թյուն փո­խան­ցեք նրան, որ կա­թի սե­րը շատ լի­նի: Էդ կո­վե­րի նկատ­մամբ ոնց որ խա­փան­ման մի­ջո­ցը կա­լանք եք կի­րա­ռե՞լ: Կո­խել եք էդ մութ ու շոգ պու­ճախ­նե­րը, եր­կու կո­վին հա­սա­նե­լիք տա­րած­քում կրկ­նա­կի և ա­վե­լի խց­կել, որ­տեղ շն­չե­լու օդ չկա: Վե­րաց­նե­լու եմ ձեր ա­նաս­նա­գո­մե­րը, դրանք ան­ցյա­լի ան­փա­ռու­նակ մնա­ցորդ­ներ են, այս­պես կոչ­ված ա­վան­դույթ­ներ, սո­վո­րույ­թի ուժ, ազ­գագ­րու­թյուն… Թե էդ ազ­գագ­րու­թյունն ի՞նչ մեղքս էր: Այ­սինքն, ո­րոշ գիտ­նա­կան­նե­րի և ա­կա­դե­միա­կան շր­ջա­նակ­նե­րի կող­մից գոր­ծադր­վող ճն­շում­նե­րի տակ հնի պահ­պա­նու­թյուն և քա­րոզ­չու­թյուն: Ե­սիմ, ազ­գա­յին տա­րազ, ազ­գա­յին խո­հա­նոց, ազ­գա­յին ճա­խա­րակ ու ի­լիկ, ազ­գա­յին երգ ու պար, սո­վո­րույթ­ներ, ա­դաթ­ներ, կեն­ցաղ ու լի­քը սենց ա­վե­լորդ զըր­թու­զի­բիլ: Ա­րա, ու՞մ են պետք էդ դարն ապ­րած ու մե­ռած երևույթ­նե­րը: Ա­մոթ էլ է մեր ժա­մա­նակ­նե­րում դրանց մա­սին հի­շա­տա­կելն ան­գամ: Լա՛վ: Օ­քե՜յ, երևի մի քիչ շեղ­վե­ցի, բայց ոնց որ թե թե­մա­յի մեջ էր: Հի՜, հի՜, հի՜… Հա, էդ խեղճ ա­նա­սուն­նե­րը որ լե­զու ու­նե­նա­յին, սա­ղիդ մա­ման կլա­ցաց­նեին: ՈՒ ճիշտ կա­նեին: Կո­վը ի­րա կով հա­լով ա­վե­լի խե­լոք ու աշ­խա­տա­սեր է, քան դուք: Ա­ռա­վոտ կա­նուխ գնում է ա­րոտ՝ աշ­խա­տան­քի, ե­րե­կո­յան հոգ­նած-ջարդ­ված, վաս­տա­կած, ի­րա ո­տով ու­ղիղ գա­լիս տուն: Իսկ ձե­զա­նից շա­տե­րը պա­րա­պու­թյու­նից հա­ճախ շեղ­վում են դե­պի հարևա­նի տուն, ան­կո­ղին­ներն ու բար­ձը փո­խում, բա­վա­րա­րում ի­րենց վա­վա­շոտ կր­քե­րը: Հար­բե­ցո­ղու­թյամբ ու ղու­մար­բա­զու­թյամբ եք զբաղ­վում: Ես էդ խայ­տա­ռակ ա­նաս­նա­գո­մե­րը քան­դե­լու եմ: Սա կո­ռուպ­ցիոն հան­ցա­գոր­ծու­թյուն է մանր ու խո­շոր ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի հան­դեպ, նրանց ի­րա­վունք­նե­րի կոպ­տա­գույն ոտ­նա­հա­րում, ա­վե­լին՝ ներ­կա­յումս աշ­խար­հի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի հետ մշա­կում ենք ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի պահ­պա­նու­թյան և սպան­դա­նո­ցա­յին ար­ժա­նա­պա­տիվ մոր­թի մե­թո­դա­բա­նու­թյուն, ո­րը շու­տով օ­րեն­քի ու­ժով կյան­քի կկոչ­վի: Կո­վե­րը սառ­նա­մա­նի­քին ա­վե­լի ա­ռատ ու ո­րա­կյալ կաթ են տա­լիս, քան շո­գին: Մա­քուր օ­դի է­կո­լո­գիա­կան նշա­նա­կու­թյան մա­սին էլ չեմ ա­սում: Ինչ­քան ցուրտ, էդ­քան շատ կաթ: Դրա հա­մար ռու­սա­կան­նե­րը ա­րո­տից վե­րա­դառ­նում են՝ ա­մեն մե­կի կուր­ծի մեջ ձեր մի նախ­րի չափ կա­թով: Ընդ­հան­րա­պես, ցուր­տը շա­հե­կան է նաև մարդ­կանց հա­մար: Ցր­տին մարդ ու կնիկ ի­րար ճիտ են ա­նում ա­մուր ու մեկ էլ տե­սար, հո՛պ, ինն ա­միս հե­տո ծն­վեց նոր մարդ: Հի՜, հի՜, հի՜… Այ­սինքն, ցուրտն ու մա­քուր օ­դը խթա­նում են կաթ­նատ­վու­թյա­նը և ծնե­լու­թյու­նը: Էն­պես որ, վերջ տվեք էդ գող ա­վա­զա­կի հո­գե­բա­նու­թյա­նը՝ ձեր տան վա­ռա­րա­նի հա­մար ան­տա­ռա­հա­տում­նե­րին:
Ա­սել եմ, հի­սուն մի­լիո­նի ենք հասց­նե­լու մեր քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նա­կը, ա­պա­հո­վե­լու ենք բնակ­չու­թյան աճ տիե­զե­րա­կան չա­փում­նե­րով: Մորթն էլ ա­նե­լու ենք սպան­դա­նոց­նե­րում: Վե­րահս­կո­ղու­թյու­նը կի­րա­կա­նաց­նեն իմ վս­տա­հե­լի մար­դիկ: Սնն­դի անվ­տան­գու­թյու­նը պա­հան­ջում է ա­ռանձ­նա­կի պե­տա­կան հո­գա­ծու­թյուն:
Ա­հա և այն տու­նը, ո­րի պա­տին, փո­ղո­ցի կող­մից, տա­րի­ներ անց, չնա­յած կա­րող են և այ­սօր­վա գոր­ծը վաղ­վան չթող­նել, կփակց­վի հու­շա­քար այն մա­սին, թե ով է ծն­վել ու ման­կու­թյան տա­րի­նե­րին ապ­րել այս­տեղ: Դա մեծ պա­տիվ է մեր գյու­ղի հա­մար: Ե­թե ֆայ­մեն, հի­միկ­վա­նից կսկ­սեն տուն-թան­գա­րա­նի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, միայն թե նոր նա­խագ­ծով՝ հա­զա­րա­շեն հյուս­ված­քով, կղ­մինդ­րա­պատ եր­դի­կով, լա­մի­նա­տե հա­տակ ու­նե­ցող թոն­րատ­նով, սաու­նա­յով ու կա­մի­նով, բա­կում լո­ղա­վա­զա­նով, մի խոս­քով, կա­ռա­վա­րա­կան բարձր մա­կար­դա­կով: Բայց տա­տիցս հուշտ են լի­նում: Դռա­նը նս­տած, նա իս­կի բարևիս էլ չպա­տաս­խա­նեց, միայն մի պահ ան­տար­բեր չա­փեց-ձևեց ու շա­րու­նա­կեց դռան ա­ռա­ջի քա­րին նս­տած ան­թարթ նա­յել հե­ռա­վոր մի կե­տի: Հա­վա­նա­բար խռո­վել է, որ եր­կար տա­րի­ներ չեմ այ­ցե­լել ի­րեն: Չնա­յած չեմ կար­ծում, թե դա էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի: Նույն դժ­գոհ, իր բախտն ան­տր­տունջ հայ­հո­յող ջա­դու պա­ռավն է մնա­ցել… Է­լի, իր ա­դա­թին հա­վա­տա­րիմ, հա­ցը բռով հա­վա­քե­լիս եր­կու հա­վա­սար մա­սե­րի է բա­ժա­նում՝ կեսն էլ ճնճ­ղուկ­նե­րին է բա­ժին հա­նում: Իսկ տան բա­կի ամ­բողջ եր­կա­րու­թյամբ օ­րեր ա­ռաջ ե­րա­զիս ե­կած փն­թի լվաց­քի նույն ան­կա­նոն ու խայ­տաբ­ղետ շա­րանն էր: Ա­սես, ե­րա­զիս ի­րա­կա­նու­թյան մեջ էի: Միայն մայրս էր բա­ցա­կա­յում:
-Նվեր եմ բե­րել, տատ ջան, մեր բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից՝ սրա­նից հե­տո լվացքդ պա­րու­նա­կե­լու է շա­բաթ­վա ա­մեն մի օր­վա ա­նու­նով մայ­կա-տրու­սիկ ու նույ­նը՝ խոր­հր­դան­շող տար­վա բո­լոր ե­ղա­նակ­ներն ու ա­միս­նե­րը՝ ի­րենց բրեն­դա­յին ապ­րան­քան­շան­նե­րով: Լվաց­քի ավ­տո­մատ մե­քե­նա է՝ վսյո վ ադ­նոմ (ա­մեն ինչ մե­կում)… Քո լվաց­քի պա­րա­նը ներ­կա­յաց­նե­լու ենք նա­խա­գա­հի մր­ցա­նա­կին: Բա ո՞նց: «Ա­մե­նա­գե­ղար­վես­տա­կան լվացք» ան­վա­նա­կար­գով:
Տատս իր ա­վան­դա­կան հայ­հո­յանք­նե­րի տոպ­րա­կը բա­ցեց, ա­պա շրջ­վեց իմ կող­մը.
-Կու­բին դնեմ քեզ: Եր­կու կո­րեկ չես կա­րող բա­ժա­նել, եր­կու կո­պե­կի խելք չու­նես, տո ա­ֆե­րիստ: Լրիվ քո կողմն ես քա­շում: Դու իս­կի մի կոլ­խոզ ղե­կա­վա­րե­լու բան չես: Էդ ո՞ւմ ես խա­բել ու ապ­րան­քը ձե­ռիցն ա­ռել, հո­ղեմ գլուխդ: Ե­րե­խա վախ­տից սաղ օ­րը սուտ խո­սե­լով ման ես գա­լիս: Սաղ կյանքդ տա­տիդ հա­մար մի քոռ կո­պեկ ծախ­սած կա՞ս քո գր­պա­նից: Է­նա ան­ջախ սուտ խո­սե­լով ման գաս: Մի օր գլ­խիդ տի գա. ստի ոտ­նե­րը կարճ են, գո­ղինն ու բո­զի­նը քա­ռա­սուն օր ա…Բա­րե­գոր­ծա­կա՜ն… Հիմ­նադ­րա՜մ… Չէ-չէ մի, պո­զե՜ր…
Ես նա­խընտ­րե­ցի չզայ­րաց­նել նրան և խա­ղա­ղու­թյամբ հե­ռա­նալ: Նրա վար­քա­գի­ծը ինձ ա­մենևին չէր զար­մաց­նում ու զայ­րաց­նում, ա­վե­լին, ես նրան սի­րում եմ իր հա­խուռն ու խենթ պա­հե­րին, ա­սես ինչ-ինչ նմա­նու­թյուն­ներ տես­նե­լով իմ և նրա միջև: Մի­գու­ցե հենց դա է իմ ան­չափ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պատ­ճա­ռը նրա նկատ­մամբ: Իսկ նա վհու­կի նման ա­նի­ծեց, չան­չեց՝ չռե­լով ջղուտ մատ­նե­րը և հետևիցս մի խոր­խա­խառն գունդ թքեց, ոնց որ պա­ժառ­նի շլան­գից հոր­դա­ցող փր­փուր:
- Թյու, քո նա­մու­սին, ան­դաս­տիա­րակ խե­լառ ան­տեր…
Նե­րում եմ, մեծ կնիկ է: Չնա­յած ջա­հել վախտն էլ մի բան չէր, բայց հի­մա լրիվ է ցն­դել: Տղա­մար­դուց բեշ­բե­թար ա­նա­մոթ քֆուր­ներ է տա­լիս, մարդ որ չե­ղավ, հաս­ցեա­տե­րը ա­լամ աշ­խար­հի բնակ­չու­թյունն է՝ մեր ու մա­նուկ, մե­ծից փոքր՝ անց­նում է թա­մամ աշ­խար­հի վրա­յով՝ հաշ­վի չառ­նե­լով ոչ ազ­գա­յին, ոչ կրո­նա­կան ու ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյուն, ընդ ո­րում, տի­րա­պե­տում է հայ­հո­յանք­նե­րի և ա­նեծք­նե­րի աշ­խար­հի տար­բեր, հատ­կա­պես կով­կա­սյան ըն­տա­նի­քի լե­զու­նե­րով: Պատ­րաստ է ա­մե­նա­բիրտ բռ­նու­թյուն­ներ գոր­ծադ­րել տղա­մարդ­կանց հան­դեպ… Տես­նես ի՞նչ ե­ղավ Սու­րե­նյան­ցի Սա­լո­մեն ու եր­կաթգ­ծի կա­յա­րա­նի հրա­պա­րա­կի էն թու­րը ձե­ռին ձիա­վո­րի ար­ձա­նը մեր դպ­րո­ցի ֆիզ­կուլտ դահ­լի­ճում ցու­ցադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը…
Պաղ-պաղ մե­գի հետ փչում էր քա­մին, քշում էր տա­նում տերևը դե­ղին…
Ե­կող տա­րի տա­սը մի­լիոն ծառ ենք տն­կե­լու: Եվ քա­նի որ բնակ­լի­մա­յա­կան տե­ղա­շար­ժե­րը հա­ճախ ա­ռանց վա­ղօ­րոք ի­րա­զեկ­ման անս­պա­սե­լիո­րեն խախ­տում են պե­տու­թյուն­նե­րի ֆի­զի­կա­կան սահ­ման­նե­րը, հի՜, հի՜, հի՜, մենք նա­խա­տե­սում ենք ծա­ռա­տունկ կազ­մա­կեր­պել նաև տա­րա­ծաշր­ջա­նի մյուս եր­կր­նե­րում, որ­պես­զի պատ­շա­ճո­րեն ա­պա­հով­վի ընդ­հա­նուր մթ­նո­լոր­տա­յին ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րաց­ման դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի բու­սա­բա­նա­կան հատ­վա­ծի ընդ­գր­կու­մը: Ծա­ռա­տուն­կը` մե­զա­նից, խնամ­քը` ձե­զա­նից: Այժմ փո­խըմբ­ռն­ման պայ­ման­նե­րում ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ: Իմ ու քո­նը սահ­մա­նա­զա­տե­լու ժա­մա­նակ­ներն ան­ցյա­լում են, բնու­թյան բո­լոր պարգևնե­րը հա­մա­մարդ­կա­յին են, ա­ռանց վի­զա­յի՝ բաց սահ­ման­նե­րի տրա­մա­բա­նու­թյամբ: Մո­լո­րա­կին պա­տու­հա­սած հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռով հրո ճա­րակ են դար­ձել մի­լիո­նա­վոր ծա­ռեր, ցու­նա­մի­նե­րի պատ­ճա­ռով ջրի տակ են մնա­ցել ան­տառ­ներ, և մենք կար­միր խա­չի, կար­միր մա­հի­կի, կար­միր դրո­շի, նաև բնա­պահ­պան կա­մա­վո­րա­կան­նե­րի ու­ժե­րը միա­վո­րե­լով խա­ղա­ղա­րար ու­ժեր կու­ղար­կենք նաև մեր մայր ցա­մա­քի բո­լոր թեժ կե­տե­րը: Մեր երկ­րում նա­խա­տե­սում ենք ա­մեն ծա­ռի վրա տե­ղադ­րել մե­կա­կան թռչ­նա­բույն՝ «Թռչ­նոց բույն» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, ո­րը հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել, թեև ա­ռանձ­նա­պես աչ­քիս լույ­սը չի՝ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից, իսկ «ֆորբ­սի» սոց­հար­ցում­նե­րի հա­մա­ձայն այդ մտահ­ղա­ցու­մը ա­ռա­ջին տեղն է գրա­վում աշ­խար­հում: Մի դի­տո­ղու­թյուն ու­նեն միայն, տն­կի­նե­րը ջրել և ար­գե­լել, որ հո­տած կկուն բույ­նը փո­խե­լու պատր­վա­կով աչք տն­կի խեղճ ճնճ­ղուկ­նե­րի տնե­րի վրա: Այդ նպա­տա­կով ան­տա­ռա­պահ­նե­րին անվ­ճար կտ­րա­մադր­վեն պար­սա­տիկ­ներ՝ ի­րենց հա­մա­չափ քա­րա­պա­շա­րով: Սրա­նով մենք զարկ կտանք մեր երկ­րում տն­կի­նե­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը և կա­րող ենք հա­վակ­նել ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում՝ Մեր­ձա­վո­րից մինչև Հե­ռա­վոր Արևելք այդ ո­լոր­տում գլ­խա­վոր ներդ­րո­ղի դե­րա­կա­տա­րու­թյա­նը: Ինչևէ: Ինք­նա­գոր­ծու­նեու­թյու­նը խս­տիվ ար­գել­ված է՝ ստեղծ­վել են նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ, չա­փագր­ման և գնա­գո­յաց­ման կա­ռույց­ներ, կբաց­վեն նաև նոր աշ­խա­տա­տե­ղեր, յու­րա­քան­չյուր մար­զում հա­մա­պա­տաս­խա­նա­բար կլի­նեն մեկ և ա­վե­լի սե­նյա­կա­նոց բնե­րի պատ­րաստ­ման և տե­ղադր­ման ար­հես­տա­նոց­ներ, ո­րոնց հաս­ցե­նե­րը ա­ռա­ջի­կա­յում մատ­չե­լի կլի­նեն մեր կայ­քէ­ջում: Սրա­նով մենք զարկ կտանք ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի զար­գաց­մա­նը՝ բրու­տա­գոր­ծու­թյուն, թա­ղի­քա­գոր­ծու­թյուն, դարբ­նու­թյուն և այլն, կազ­դա­րա­րենք բնա­կա­րա­նա­շի­նու­թյա­նը և բնա­պահ­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող մեր նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի կա­տար­ման լիա­կա­տար և վերջ­նա­կան ա­վար­տը:
«Ժո­ղո­վուր­դը մտա­ծում է, թե սա­տա­նա­նե­րի խմ­բա­վո­րում է եր­կն­քից ի­ջել ու կոր­ծա­նում է ա­մեն ինչ՝ փո­խա­րե­նը ո­չինչ չս­տեղ­ծե­լով, - ներ­քին ձայնս դար­ձյալ գլուխ բարձ­րաց­րեց: - Դուք ձեզ երևա­կա­յում եք որ­պես ա­մե­նափր­կիչ երկ­նա­յին պարգև, ո­րը մեծ ա­ռա­քե­լու­թյուն է ի­րա­կա­նաց­նում երկ­րի վրա, մինչ­դեռ մեծ մասդ տա­ռա­պում է ան­լիար­ժե­քու­թյան բար­դույ­թով, ո­րից ծնունդ են առ­նում ան­հար­կի ինք­նավս­տա­հու­թյու­նը, ներ­քին չա­րու­թյունն ու վրեժխ­նդ­րու­թյու­նը, բայց ու՛մ նկատ­մամբ: Ի­հար­կե, բո­լոր նրանց, ով­քեր չեն կի­սում ի­րենց մտ­քերն ու գա­ղա­փար­նե­րը: Այ­սինքն, ժո­ղովր­դի գի­տա­կից խա­վի»:
«Դու ոնց որ թե լրիվ շեղ­վել ես կյան­քի խոս­քից ու ճշ­մա­րիտ ու­ղուց: Տե­ղը չես բե­րու՞մ, սա­տա­նի ճուտ: Քա­նի՞ ան­գամ զգու­շաց­նեմ, որ քիթդ չխո­թես քեզ չվե­րա­բե­րող հար­ցե­րի մեջ… Էն­պես ես ա­նե­լու, որ գցեմ ոտ­քե­րիս տակ ու էն­քան կա­տո­կեմ, որ վրադ սաղ տեղ չմ­նա…»:
«Ո­րով­հետև տգետ ու հա­վակ­նոտ ես… Միշտ էն եր­րորդ աչ­քիդ ա­ռաջ ու­նե­ցիր պատ­մու­թյան փոր­ձը: Երբ Ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ Մաք­սի­մի­լիան Ռո­բես­պիե­րը կա­ռափ­նա­րան էր ու­ղար­կում Լյու­դո­վի­կոս XVI-ին և թա­գու­հի Ան­տուա­նե­տին, ժո­ղո­վուր­դը հիա­ցած ծա­փա­հա­րում և ող­ջու­նում էր նրան: Իսկ հե­տո, երբ Ռո­բես­պիե­րը կորց­րեց իշ­խա­նա­կան լծակ­նե­րը, նրան գլ­խա­տե­ցին: Նույն ամ­բոխն իր ե­րեկ­վա պաշ­տե­լի հե­րո­սին հայ­հո­յան­քով և նզով­քով ու­ղե­կցեց դե­պի գի­լիո­տին»:
«Չք­վիր և այլևս աչ­քիս չերևաս, թե չէ կգոր­ծու­ղեմ ԱԱԾ նկու­ղի ճա­ղե­րի հետևում ցմահ անց­կաց­նե­լու չվաս­տա­կած հան­գիստդ…»:
Ի՜նչ դժ­վար է էս սուտ ու փուչ ճշ­մար­տա­խոս­նե­րի հետ: Սրանց թվում է, թե մենք տխ­մար ենք, իսկ ի­րենք` բա­նի­մաց, ի­րենք մար­դա­սեր՝ մենք մար­դա­տյաց, ի­րենք բա­րի՝ մենք չար, ի­րենք գի­տուն՝ մենք տգետ, ի­րենք հայ­րե­նա­պաշտ՝ մենք ան­հայ­րե­նիք ու ազ­գա­դավ ենք, ի­րենք փոր­ձա­ռու՝ մենք ան­փորձ, ի­րենք ծրա­գիր ու­նեն, մենք ան­հե­թեթ ենք… Հո­ղերս ձեր միա­միտ գլ­խին: Ի՛նչ եք ու­զում էս աշ­խար­հից ձեր աշ­խարհ գա­լով՝ ոչ մեկդ ո­չինչ չգի­տի: Այդ­պի­սի­նե­րի նկատ­մամբ հար­կա­վոր է խիստ հս­կո­ղու­թյուն սահ­մա­նել: Այն, ինչ ես եմ հանձ­նա­րա­րում, ու­րեմն, օ­րեն­քը դա է, ջար­դեք, փշ­րեք, ա­հա­բե­կեք, մի ըն­կր­կեք ոչ մե­կի և ոչն­չի ա­ռաջ: Ւն­չի՞ մա­սին է խոս­քը, ես եմ օ­րեն­քը: Ես և Սկիզբն եմ, և Վախ­ճա­նը: Տեր եմ բո­լոր խն­դիր­նե­րին, գոր­ծի ան­ցեք և ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րեք ձեր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը… Ե­թե հա­սա­րա­կա­կան, նույ­նիսկ ֆի­զի­կա­կան բա­խում­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կա­մար­տա­հայ­տու­թյունն են, ա­պա ին­չու ոչ, հա­մար­ձա­կո­րեն ըն­դա­ռաջ գնա­ցեք դրանց: Չէ՞ որ հենց այդ ժա­մա­նակ են ծն­վում ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար չա­փա­զանց մեծ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող նոր գա­ղա­փար­նե­րը:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ