Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րը կտ­րուկ վատ­թա­րա­ցել են

Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րը կտ­րուկ վատ­թա­րա­ցել են
19.05.2020 | 00:47
Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, թե Հա­յաս­տանն ար­տա­քին նոր քա­ղա­քա­կա­նու­թյուն է ստեղ­ծում, ռու­սա­կան իշ­խող վեր­նա­խա­վին վերջ­նա­կա­նա­պես հու­նից հա­նել է։ Հի­շեց­նենք, որ Փա­շի­նյանն այս հայ­տա­րա­րու­թյունն ա­րել էր ԱԺ-ում` 2019-ի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը քն­նար­կե­լու ժա­մա­նակ։ Նույն օ­րը ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ։ Հաշ­վի առ­նե­լով ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի այ­սօր­վա ակ­տիվ փու­լը և ՌԴ ար­գործ­նա­խա­րա­րի այդ առն­չու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում են­թադ­րե­ցին, որ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հիմ­նա­կան մե­խը դա է ե­ղել։ Սա­կայն մեր աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ, ի­րա­կա­նում Լավ­րո­վին լրիվ այլ հարց էր նյար­դայ­նաց­րել։ Նա բա­վա­կան կոշտ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել Մնա­ցա­կա­նյա­նի հետ և պար­զա­բա­նում պա­հան­ջել, թե այդ ինչ նոր քա­ղա­քա­կա­նու­թյուն է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը ստեղ­ծում, չլի­նի՞ Արևմուտքն ա­վե­լի հա­րա­զատ է դար­ձել Փա­շի­նյա­նին։ Ի դեպ, Ռու­սաս­տա­նից «պոկ­վե­լու» քա­ղա­քա­կա­նու­թյան վտանգ­նե­րը նոր չէ, որ ռու­սա­կան կող­մը զգում է և տար­բեր ա­ռիթ­նե­րով բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջում Հա­յաս­տա­նից։
Ինչ­պես երևում է, խն­դի­րը միայն կոշտ ար­ձա­գան­քով չի ա­վարտ­վում։ Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, Կրեմ­լում լր­ջո­րեն քն­նար­կում են այն հար­ցը, թե այ­սու­հետ ինչ դիր­քա­վո­րում պի­տի ու­նե­նան Հա­յաս­տա­նում, և ով­քեր են ի­րենց քա­ղա­քա­կան ի­րա­կան դաշ­նա­կից­նե­րը։ Իսկ և՛ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, և՛ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե ռու­սա­կան կող­մի հետ ո­րոշ խն­դիր­ներ կան, ի­րա­կա­նում ոչ թե խն­դիր­ներ են, այլ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կտ­րուկ վատ­թա­րա­ցում։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէր, որ Մա­յի­սի 9-ին Պու­տի­նը հե­ռա­խո­սազ­րույց չու­նե­ցավ Փա­շի­նյա­նի հետ։ Ա­վե­լին, մեր զրու­ցակ­ցի պնդ­մամբ, այ­սօր ռուս­նե­րը միայն Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ են ցան­կա­նում շփ­վել, այն էլ` միայն զայ­րա­ցած ու բա­վա­կա­նին կոշտ, և, չնա­յած այս մա­սին Մնա­ցա­կա­նյա­նի ա­մե­նօ­րյա տե­ղե­կաց­մա­նը, Փա­շի­նյանն ա­նե­րեր է մնում։
Ա­վե­լին, չի բա­ցառ­վում, որ ա­ռա­ջի­կա­յում այս հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի սր­վեն, ո­րով­հետև և՛ տն­տե­սա­կան, և՛ քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում ընդ­գծ­ված հա­կա­ռու­սա­կան քայ­լեր են ի­րա­կա­նաց­վում, ին­չը, բնա­կա­նա­բար, անն­կատ չի մնա­լու։ Այս հա­մա­տեքս­տում դժ­վար չէ հաս­կա­նալ նաև, թե Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րարն ին­չու է ան­մի­ջա­պես բռնկ­վում քա­ղա­քա­ցու սո­վո­րա­կան հար­ցից. ի­րա­կա­նում նա էլ է կրակն ըն­կել։ Մի կող­մից, Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի քայ­լերն ու գոր­ծո­ղու­թյուն­ներն է դժ­վա­րա­նում բա­ցատ­րել, հա­մո­զել, թե Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ Ռու­սաս­տա­նին դաշ­նա­կից եր­կիր, մյուս կող­մից էլ, դի­վա­նա­գի­տու­թյունն է պարտ­վում, երբ ռու­սա­կան կող­մը հա­կա­փաս­տարկ­ներ է դնում սե­ղա­նին։
Փաս­տո­րեն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այ­սօր ծանր օ­րեր են ապ­րում, և լա­վա­տե­սա­կան սցե­նար­նե­րի հույս էլ, կար­ծես, չկա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ