Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք մա­զո­խիստ­նե՞ր ենք

Մենք մա­զո­խիստ­նե՞ր ենք
09.06.2020 | 00:57
Ես` ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի Ստյո­պա Խո­յե­ցյանս, ծն­ված 1935 թ. Ար­թի­կի շր­ջա­նի Հնա­բերդ գյու­ղում, ան­կու­սակ­ցա­կան, մաս­նա­գի­տու­թյամբ գյու­ղատն­տե­սու­թյան ին­ժե­ներ-մե­խա­նիկ, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, ան­կա­խու­թյան 25 տա­րի­նե­րին գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ-ի տնօ­րեն, խնդ­րում եմ, իմ քվեով վար­չա­պետ դար­ձած, քա­ղա­քա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ծա­ռա­յո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն սկ­սել է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի նկատ­մամբ, վեր­ջի­նիս կող­մից մեր գիտ­նա­կան­նե­րի ստեղ­ծած, բնա­պահ­պան, շու­կա­յում մր­ցու­նակ, ո­րա­կյալ, կա­թի ու մսի ար­տադ­րու­թյան ա­ճը խթա­նող ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱ­ՅԻ ԵՎ ՄԵ­ՔԵ­ՆԱ­ՅԻ ներդ­րու­մը կա­սեց­նե­լու հա­մար` «ա­ռա­ջար­կու­թյու­նը նպա­տա­կա­յին չէ» չբա­ցատր­վող, ան­հաս­կա­նա­լի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ:
Մինչ­դեռ առ­կա են «Ա­ռա­ջար­կու­թյան» պի­լո­տա­յին ներ­դր­ման ֆի­նան­սա­վոր­ման 2019-ի կա­ռա­վա­րու­թյան 5 պրո­ֆի­լա­յին նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ըն­դու­նած, Հան­րա­յին խոր­հր­դի բնա­պահ­պա­նա­կան, գյու­ղատն­տե­սա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով­նե­րի, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ա­ռանձ­նա­կի հա­վա­նու­թյա­նը ար­ժա­նա­ցած ո­րո­շում­նե­րը, ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի վկա­յա­գի­րը:
Լոռ­վա մար­զում կա­տար­ված փոր­ձար­կում­նե­րի հա­մա­ձայն ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻԱՆ ԵՎ ՄԵ­ՔԵ­ՆԱՆ լու­ծում են հետևյալ խն­դիր­նե­րը.
1. Ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի բեր­քի աճ` 2-3 ան­գամ, խո­տի ո­րա­կի բարձ­րա­ցում:
2. Տա­րե­կան մո­տա­վո­րա­պես 100 մլն դո­լա­րի մա­քուր օ­գուտ` խո­տի բեր­քի և ո­րա­կի ա­ճից (հաշ­վարկ­նե­րը կա­ռա­վա­րու­թյու­նում են):
3. Խո­տի ինք­նար­ժե­քի ի­ջե­ցում 20-25 տո­կո­սի չա­փով:
4. Ջր­հե­ղեղ­նե­րի, հո­ղա­տար­ման, ե­րաշ­տի, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րի, հո­ղա­շեր­տե­րի շար­ժի (սո­ղանք­ներ) կա­սե­ցում:
5. Խմե­լու ջրի լեռ­նա­յին ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րի վե­րա­բա­ցում (ներ­կա­յումս դրանց կե­սը փակ­վել է):
Բազ­մա­ֆունկ­ցիո­նալ այդ մե­քե­նա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ա­ռաջ­նա­յի­նը հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում «ար­տադր­ված» 8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ջու­րը երկ­րում պա­հելն է, մեր կա­րիք­նե­րի հա­մար օգ­տա­գոր­ծելն է: Մինչ­դեռ, այ­սօր­վա դրու­թյամբ այդ ջրա­քա­նա­կի մո­տա­վո­րա­պես 75 տո­կո­սը, 6 մլրդ խմ-ն ա­նար­գել փախ­չում է Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան, երբ գրե­թե ա­մեն տա­րի հան­րա­պե­տու­թյու­նը կանգ­նում է ե­րաշ­տի կան­խար­գել­ման, ո­ռոգ­ման ջրի և Սևա­նը դա­տար­կե­լու խն­դիր­նե­րի ա­ռաջ. 60-ա­կան­նե­րին մենք ե­րաշ­տից փրկ­վե­ցինք Ստավ­րո­պո­լի երկ­րա­մա­սից հա­րյու­րա­վոր վա­գոն­նե­րով ծղոտ ներկ­րե­լով, 1999 թ. ե­րաշ­տի պատ­ճա­ռով հան­րա­պե­տու­թյու­նում ոչն­չաց­վեց կե­րա­յին մշա­կա­բույ­սե­րի 70 տո­կո­սը, ին­չը Ազ­գա­յին ժո­ղո­վը բնո­րո­շեց որ­պես ազ­գա­յին ա­ղետ և այլն:
Կա­ռա­վար­ման ո­րոշ օ­ղակ­նե­րում կար­ծում են, թե հար­ցը կլուծ­վի ջրամ­բար­ներ կա­ռու­ցե­լով, ին­չը վի­ճար­կե­լի է գլո­բալ տա­քաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված վեր­ջին­նե­րիս ան­կան­խա­տե­սե­լի թեր­լից­քա­վոր­մամբ, գրե­թե 40 տո­կո­սի հաս­նող ջրի գո­լոր­շաց­մամբ, նվա­զա­գույ­նը 15 մլրդ դո­լար ծախ­սե­րի անհ­րա­ժեշ­տու­թյամբ և սեյս­միկ անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի լուծ­մամբ:
Գիտ­նա­կան­նե­րի մի­ջազ­գա­յին խմ­բի բա­ցա­հայտ­մամբ («Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն» օ­րա­թերթ, 16 նո­յեմ­բե­րի, 2019) Ա­սո­րես­տա­նի նման հզոր պե­տու­թյու­նը կոր­ծա­նեց ե­րաշ­տը, «...ո­րը կայս­րու­թյան քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան կոր­ծան­ման պատ­ճառ է դար­ձել»:
Մինչ­դեռ, մեր ա­ռա­ջար­կած տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան, հան­րա­պե­տու­թյու­նում «ար­տադր­ված» նույ­նիսկ մի կա­թիլ անձրևաձն­հալ ջու­րը կպա­հի մեր հո­ղում, կլու­ծի վե­րը նշ­ված խն­դիր­նե­րը, և ե­րաշտն այդ­քան ա­ղե­տա­բեր չի լի­նի:
ԻՆ­ՉՈՒ՞ ԴԱ ՉԵՆՔ Ա­ՆՈՒՄ, երբ պի­լո­տա­յին ներ­դր­ման հայ­տա­վոր­ված գու­մարն ըն­դա­մե­նը 4 մլն դրամ է, և ի՞նչ է նշա­նա­կում «այդ աշ­խա­տանք­նե­րը նպա­տա­կա­յին չեն»: Երևի՞ նպա­տա­կա­յին է գյուղն­շա­նա­կու­թյան հո­ղե­րի մո­տա­վո­րա­պես 60 տո­կո­սը կազ­մող, եր­կի­րը ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշ­տու­թյան սնն­դամ­թեր­քով` կա­թով ու մսով ա­պա­հո­վող, մեր ա­րոտ­նե­րը, խոտ­հար­քե­րը ան­ջր­դի, անխ­նամ թող­նե­լը, դրանք ա­նա­պա­տաց­նե­լը, ին­չը հան­գեց­րել է գյու­ղե­րը լքե­լուն. ըստ ԱՎԾ-2018 վիճ­տե­ղե­կագ­րի միայն վեր­ջին 5 տա­րում 40 000 ա­նաս­նա­պահ լքել է ո­լոր­տը, ու կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպ­ված ա­ջակ­ցում է նրանց»... օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար»` ա­սել կու­զի սո­վա­մա­հու­թյու­նից փր­կե­լու հա­մար: Ա­հա թե ուր հա­սանք ո­լոր­տի ան­խո­հեմ կա­ռա­վար­մամբ. քա­ղա­քին կաթ ու միս մա­տա­կա­րա­րող գյու­ղա­ցին այ­սօր ինքն է քա­ղա­քա­ցուց ա­ջակ­ցու­թյուն խնդ­րում: Ինչ­պե՞ս պետք է լու­ծենք այդ խն­դի­րը. սա­րի ստո­րո­տին ջրամ­բա՞ր ենք կա­ռու­ցե­լու և պոմ­պե­րով ջու­րը մղե­լու ենք ա­րոտ­նե՞­րը: Ես հաս­կա­նում եմ, որ ատ­կա­տի լուծ­ման լա­վա­գույն տար­բե­րա­կը ջրամ­բար­ներ կա­ռու­ցելն է: Բայց այս­պես շարժ­վե­լով կկոր­ծա­նենք թե մեզ, թե եր­կի­րը: Մենք ի՞նչ է, մա­զո­խիստ­նե՞ր ենք:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ