Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իվետա Տոնոյան. ԲՀԿ-ը ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների հետ քննարկում է ընդհանուր օրակարգի հարցը

Իվետա Տոնոյան. ԲՀԿ-ը ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների հետ քննարկում է ընդհանուր օրակարգի հարցը
22.06.2020 | 14:42

«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկանի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ Իվետա Տոնոյանը նշեց․ «Սա ոչ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը։ Այս հանգամանքն ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները։ Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ։ Եվ դատարանը հաստատեց մեր այդ հնչեցրած տեսակետները»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե 2015-ի սցենարը չի՞ կրկնվի, Տոնոյանը պատասխանեց․ «Որևէ դեպքում մենք համեմատականներ չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015-ին կար իրավիճակ, երբ ընդամնեը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին, կար իրավիճակ, երբ մանիպուլյատիվ լրատվության միջոցով ներկայացվում էր, որ ժողովրդական այդ պայքարն իրականացվում էր անձնական ինչ-ինչ շահերով։ Եվ կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլիներ։ Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Դուր գա դա ոմանց, դուր չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»։ Ըստ նրա՝ Հայրենիք կուսակցության ու ՀՅԴ հետ ունեն քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ։ «Եվ մենք առաջնորդվում ենք հիմա այդ գործընթացով։ Մենք քաղաքական քննարկումների փուլում ենք»,- հավելեց Տոնոյանը։


ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ նշեց․«Մենք այսօր ևս շարունակում ենք պնդել, որ այն ամենը, ինչ կատարվել ու կատարվում է ԲՀԿ լիդերի ու առհասարակ ԲՀԿ շուրջ, քաղաքական հետապնդման հետևանքներ են։ ԱԱԾ հերթական ֆիլմաշարը, որը հրապարակվել է այսօր, խախտում է անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ԱԱԾ-ն կարծես թե իշխող խմբակցության տեսակետն էր ներկայացնում։ Մինչդեռ ԱԱԾ-ն պարտավոր է գործել օրինականության սահմաններում»։ Հետագա գործողությունների մասին Շաքե Իսայանն ասաց, որ Ծառուկյանի փաստաբանական թիմն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ