Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լևոն Յոլյանի պատասխանը՝ Արման Բաբաջանյանին

Լևոն Յոլյանի պատասխանը՝ Արման Բաբաջանյանին
24.07.2020 | 21:05

ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻ ՀԵՐՔՈՒՄԸ

«Առաջին լրատվական»-ը 2020 թվականի հուլիսի 21-ին կրկին անդրադարձել է ինձ և իմ ընտանիքին՝ հրապարակելով հերթական ապատեղեկատվությունը։ Այն, որ նշյալ լրատվականի սեփականատեր Արման Բաբաջանյանն իրեն հարազատ դարձած զրպարտող ոճով շարու
նակաբար փորձում է վնասել իմ անունն ու հեղինակութունը, վաղուց արդեն հայտնի է։ Չեմ ցանկանում նորից անդրադառնալ նշյալ անձի չարամիտ շարժառիթներին՝ թողնելով այն իրավապահ մարմինների ուսումնասիրությանն ու ուշադրությանը։ Բերում եմ մի քանի փաստ, որոնք վկայում են «Առաջին լրատվական»-ի հերթական սուտը։


Այսպես․ ըստ ՀՀ օրենսդրության հայտարարատու պաշտոնատար անձը (տվյալ դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահը) չի հայտարարագրում իր զավակի սեփականությունը համարվող գույքը, եթե վերջինս չափահաս էև համատեղությամբ չի բնակվում հայտարարատու անձի հետ։
Ինչ վերաբերում է նրան, որ ես Բուզանդի 107 հասցեում գտնվող բնակարան եմ գնել իմ դստեր համար, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ դա սուտ է։

Բնակարանը գնվել է իմ չափահաս դստեր Աննա Յոլյանի ընտանիքի կողմից։ Բնակարանին վերաբերող գործարքի բոլոր անհրաժեշտ տվյալները, իրենց եկամուտներն ու փոխառությունները և այլ անհրաժեշտ տվյալներն, ըստ ՀՀ օրենսդրության պահանջների, ներկայացվել են Աննա Յոլյանի հայտարարագրում, ինչը հրապարակվել է 2018 թվականի մարտի 30-ին, քանի որ նա այդ ժամանակ հանդիսացել է հայտարագիր ներկայացնող պաշտոնատար անձի կին։

Հայտարարագրում հստակ նշված է այն փոխառության մասին, որը շինարարության փուլում տրվել է շինարարական ընկերությանը։ Դե ֆակտո և դե յուրե բնակարանը դարձել է Աննա Յոլյանի սեփականությունը արդեն 2019 թվականի ընթացքում, որի ժամանակ և հետո, ըստ ՀՀ օրենսդրության պահանջների, նա երբևէ չի հանդիսացել հայատարարգիր ներկայացնող անձ։

Փաստորեն, որոշ մարդիկ լիարժեք չեն տիրապետում ՀՀ օրենքներին, և, թերևս այս ամենը վկայում է, որ նրանք չեն կարողանում հագեցնել իրենց անթաքույց «մութ» ցանկությունները, և անցնելով գիտաֆանտաստիկայի ժանրի բոլոր հնարավոր սահմանները, հնչեցնելով աստղաբաշխական թվեր, շարունակում են մանիպուլյատիվ եղանակով փորձել վնասել իմ անունն ու հեղինակությունը, ինչն անշուշտ իրենց մոտ չի ստացվելու։

Հուսով եմ, որ այս հերթական հերքումս վերջնականապես կսթափեցնի «մոլորյալներին»։

Դիտվել է՝ 7549

Մեկնաբանություններ