Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երբ տրա­մա­բա­նու­թ­յունն ան­ջատ­ված է

Երբ տրա­մա­բա­նու­թ­յունն ան­ջատ­ված է
18.09.2020 | 00:54

Խոր­հր­դա­րանն ընդ­դի­մա­դիր­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղ­ծեց ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղով, ո­րը պետք է ու­սում­նա­սի­րի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու, այդ վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մա­ճա­րա­կի հե­տե­ւանք­նե­րի մեղմ­ման կամ վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան և պա­րե­տա­տան ի­րա­կա­նաց­րած մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը և դրա­նից բխող այլ հար­ցեր։

Ըստ այդմ, հանձ­նա­ժո­ղովն ու­նե­նա­լու է 12 ան­դամ. 7-ը ` «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նից, 3-ը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» և 2-ը՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­նե­րից:

Չնա­յած հանձ­նա­ժո­ղո­վում լի­նե­լով մե­ծա­մաս­նու­թյուն, իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը սկզ­բից ևեթ ա­նի­մաստ հա­մա­րե­ցին այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ա­վե­լին, այս ա­մե­նում քա­ղա­քա­կան են­թա­տեքստ տե­սան։ Դեռ մի կողմ թող­նենք, որ ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ինչ­պես են պա­րե­տա­տունն ու կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տել այս ա­միս­նե­րին, ինչ­պես են պայ­քա­րել վի­րու­սի դեմ, այս հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը կա­րող է լի­նել յու­րա­հա­տուկ հաշ­վետ­վու­թյուն հա­սա­րա­կու­թյա­նը։ Են­թադր­վում է, որ տար­բեր պաշ­տո­նյա­ներ պետք է գան և ընդ­դի­մա­դիր­նե­րին հու­զող հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը ներ­կա­յաց­նեն և պատ­գա­մա­վոր­նե­րին, և հան­րու­թյա­նը։ ՈՒ, չգի­տես ին­չու, իշ­խա­նու­թյան թա­փան­ցի­կու­թյու­նը զօ­րու­գի­շեր կարևո­րող մե­ծա­մաս­նու­թյու­նը տվայ­տանք­նե­րի մեջ էրգ դեմ լի­նել հանձ­նա­ժո­ղո­վին կն­շա­նա­կի ար­դա­րա­ցի հիմք տալ բո­լոր այն կաս­կած­նե­րին, ո­րոնք կան հան­րու­թյան շր­ջա­նում, կողմ լի­նելն էլ ի­րենց սր­տով չէր։ Սա­կայն, դեմ լի­նե­լով, կողմ քվեար­կե­ցին։ Հաս­տատ իմ­քայ­լա­կան­նե­րը չէ, որ պի­տի պն­դեն, թե հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լը քա­ղա­քա­կան նպա­տակ ու­նի։ Ի­րենց իսկ տրա­մա­բա­նու­թյամբ, երբ ժա­մա­նա­կին ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­ցին, դրա հիմ­քում է՞լ քա­ղա­քա­կան նպա­տակ կար։ Այդ ինչ­պե՞ս է ստաց­վումգ ի­րենց դեպ­քում ա­պա­քա­ղա­քա­կան էր նախ­կին­նե­րին քն­նե­լը, իսկ քա­ղա­քա­կան է այն ա­մե­նը, ինչ ի­րենց է առ­նչ­վում։ Իսկ ո՞վ է ա­սել, որ խոր­հր­դա­րա­նում կա­րող է որևէ գոր­ծըն­թաց տե­ղի ու­նե­նալ ա­ռանց քա­ղա­քա­կան որևէ տար­րի, թե՞ դեռ չեն հաս­կա­ցել, թե ուր են «ըն­կել»։

Ե­թե քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի (ո­րի ըն­թաց­քում յոթ տաս­նյակ զին­վոր է զոհ­վել), հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար քն­նիչ հանձ­նա­ժո­ղով պի­տի ստեղծ­վի, ին­չու՞ է ա­նի­մաստ ու քա­ղա­քա­կան 1000-ի շե­մը հա­տած մարդ­կա­յին կյանք խլած վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րի ու­սում­նա­սիր­ման հա­մար ստեղծ­վող հանձ­նա­ժո­ղո­վը։ Այդ ի՞նչ տրա­մա­բա­նու­թյուն է։

Վի­րու­սի դեմ պայ­քա­րը դի­մակ դնել-չդ­նե­լուց ան­դին չդի­տար­կող կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը, փաս­տո­րեն, այն­քան ճիշտ ու­ղիով են ըն­թա­ցել, որ այս ըն­թաց­քում հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կե­սը մարդ­կանց ա­պա­կողմ­նո­րո­շող ու սար­սա­փեց­նող էր, կեսն էլ քա­ղա­քա­կան մյուս ու­ժե­րին վի­րու­սի տա­րած­ման հա­մար մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նելն էր։ Մնա­ցած բո­լոր դեպ­քե­րում ա­մեն ինչ, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, տե­ղա­վոր­վում էր հնի ու նո­րի, սևի ու սպի­տա­կի տրա­մա­բա­նու­թյան մեջ։

Թե ինչ կքն­նեն ու ինչ եզ­րա­կա­ցու­թյուն կներ­կա­յաց­նեն խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը, կերևա ա­ռա­ջի­կա­յում, բայց ապ­րի­լյան հանձ­նա­ժո­ղո­վի պես կկա­րո­ղա­նա՞ն խնդ­րին ու­ղիղ առ­նչ­վող պաշ­տո­նյա­նե­րի հրա­վի­րել ու քն­նել։ Օ­րի­նակ, Փա­շի­նյա­նին կան­չել ու հարց­նել, են­թադ­րենք, վի­րու­սի դեմ պին­ցե­տով ու օ­ղիով պայ­քա­րի ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին։ Չնա­յած ե­թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը հա­մար­ձա­կու­թյուն չու­նե­ցավ Նի­կոլ Փա­շի­նյա­նին կան­չե­լու և հարց­նե­լու՝ Նի­կո՛լ, ի վեր­ջո, Ռու­սաս­տա­նի գի­տու­թյամբ ու թույ­լտ­վու­թյա՞մբ է ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը ե­ղել, թե՞…

Բայց հա­զիվ թե կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­ներն ու­սում­նա­սի­րող այս հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի «դու­խը» հե­րի­քի նրան այդ հար­ցով խոր­հր­դա­րան բե­րե­լու։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ