Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք

Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք
18.09.2020 | 22:09

Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է 250.000 դոլար:

«Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է, մինչդեռ ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել, որ գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ, բայց գալով իշխանության՝ մերժել են այդ նախագիծը: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: Անդրադառնալով վարչապետի գրառմանը, որ իրենք աշխատում են, այդ ճանապարհին գուցե նաև սխալներ լինեն, Մարուքյանն արձագանքեց, թե չի սխալվում նա, ով չի աշխատում, և ցանկացած իշխանություն սխալներ անում է: «Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում: Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որևէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Իշխանությունն ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ նաև Վանաձորում բացված գազաբալոններ արտադրող գործարանի մասին քննարկումներին՝ նշելով, թե վարչապետին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է նյութ Վանաձորի տվյալ գործարանից, որում վիրավորական արտահայտություններ կան Մարուքյանի ու խմբակցության մյուս պատգամավորների հասցեին: Մարուքյանը նշեց՝ խոստացվել էր, թե գործարանում կլինի 80 աշխատատեղ, բայց այս պահին կա 7 աշխատող:


«Որ հարց ենք տալիս ներդրման մասին, որը ժողովրդին ներկայացվել է որպես կառավարության ձեռքբերում, դա խնդի՞ր է, որ դրա համար պատվիրվում է հակաքարոզչություն վարչապետին պատկանող մամուլի միջոցներով: Շատերն ասում են՝ չեն ուզում խոսել: Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի: որովհետև հարձակման են ենթարկվում: Սա էլ այդ մեթոդներից է, որ մարդկանց բերանները փակվեն. բերանները չեն փակվելու, հարցերը չեն ավարտվելու»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ