«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հաղ­թում ենք

Հաղ­թում ենք
02.10.2020 | 00:39
«Ա­մեն ժո­ղո­վուրդ իր պատ­մու­թյան մեջ իր կռի­վը գո­նե մեկ ան­գամ մինչև վերջ պետք է տա»։
Վազ­գեն ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Ա­մեն պա­տե­րազմ ու­նի իր յու­րօ­րի­նա­կու­թյու­նը, սկիզբն ու ըն­թաց­քը, ա­վար­տի նա­խա­պայ­ման­նե­րը: 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­վա­ծը ա­ռանձ­նա­հա­տուկ պա­տե­րազմ է դարձ­նում ոչ միայն փաս­տը, որ մենք մե­նակ կռ­վում ենք Թուր­քիա­յի (բնակ­չու­թյու­նը 2019-ին՝ 83154992) ու Ադր­բե­ջա­նի (բնակ­չու­թյու­նը 2019-ին՝ 10490428) դեմ, այլև պա­տե­րազ­մի նպա­տա­կը: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ խն­դի­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն է: Ի­րա­կա­նում ա­մեն կողմն ու­նի իր նպա­տակ­նե­րը:
Ադր­բե­ջա­նը կռ­վում է, որ Բաք­վում շա­րու­նա­կի իշ­խել Ա­լիև-Փա­շաևնե­րի դի­նաս­տիան, բայց պա­տե­րազ­մի ա­վար­տին Ադր­բե­ջա­նը կա­րող է այլևս չլի­նել, դա կա­նի Էր­դո­ղա­նը: Թուր­քիան կռ­վում է, որ վեր­ջին սոց­հար­ցում­նե­րով բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը կորց­րած Էր­դո­ղա­նը 2023-ին վե­րըն­տր­վի: Տն­տե­սա­կան անկ­ման ու լի­րա­յի ար­ժեզ­րկ­ման (Ար­ցա­խում պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյան պատ­ճա­ռով լի­րան նո­րից «թեթևա­ցավ») պայ­ման­նե­րում Էր­դո­ղանն ու­նի մեկ ռազ­մա­վա­րու­թյուն՝ ներ­քին խն­դիր­նե­րը լու­ծել ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, բայց Շոյ­գուն հայ­տա­րա­րեց, որ Սի­րիա­յից ամ­բող­ջու­թյամբ վտար­ված է ԻՊ-ը, թարգ­մա­նա­բար՝ թուր­քերն ա­նե­լիք չու­նեն Սի­րիա­յում, Ֆա­յեզ Սա­րա­ջը հրա­ժա­րա­կան տվեց Լի­բիա­յում, Էր­դո­ղա­նը կորց­նում է Մի­ջերկ­րա­կա­նում ջրա­յին սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյան շան­սը: Ար­տա­քին պա­տե­րազմ­նե­րում Թուր­քիան տա­նուլ է տա­լիս բո­լոր ճա­կատ­նե­րով՝ այդ թվում՝ Ար­ցա­խի: Էր­դո­ղա­նին 1000 տա­րի պետք չեն Ադր­բե­ջա­նի «օ­կու­պաց­ված» շր­ջան­նե­րը, նրան Հա­յաս­տանն է պետք՝ տա­րա­ծաշր­ջա­նի գեր­տե­րու­թյուն դառ­նա­լու ի­դեա ֆիք­սով: Էր­դո­ղա­նը պետք է սպա­ռի պա­տե­րազ­մի «բիո­զանգ­վա­ծը»՝ իր շա­հած-պա­հած վարձ­կան­նե­րին, որ Մեր­ձա­վոր Արևել­քում կորց­րել են պա­հան­ջար­կը, իսկ Ան­կա­րան այլևս փող չու­նի նրանց պա­հե­լու: Ի՞նչ է մեզ հա­մար հաղ­թա­նա­կը: Մի կողմ թող­նե­լով պա­թո­սը, Բա­քու հաս­նե­լու կո­չե­րը, պրագ­մա­տիզ­մը պա­հան­ջում է ար­ձա­նագ­րել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ հաս­տատ­ված տա­րածք­նե­րի պահ­պա­նու­մը՝ նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով ու թշ­նա­մուն ա­ռա­վե­լա­գույն կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով՝ լի­նե­լու է 2020-ի սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կը:
Ան­կա­րան ու Բա­քուն մեր­ժել են ԱՄՆ նա­խա­գա­հի ու պետ­քար­տու­ղա­րի, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի, Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի, Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պե­տի, Հռո­մի պա­պի, ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի, Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, տաս­նյակ եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի, վար­չա­պե­տե­րի, խոր­հր­դա­րան­նե­րի հրա­դա­դա­րի հոր­դո­րը: Նրանք չեն դա­դա­րեց­նում կրա­կը: Թեև կո­չե­րը պա­րի­տե­տա­յին են՝ ուղղ­ված եր­կու կող­մե­րին, որևէ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ, որ երբ հար­ձակ­վո­ղը շա­րու­նա­կում է կրա­կել, պաշտ­պան­վո­ղը չի կա­րող կրա­կը դա­դա­րեց­նել: Դա սպա­նու­թյան կվե­րած­վի՝ մի կող­մից, ինք­նաս­պա­նու­թյան՝ մյուս:
Ա­ռա­ջին շո­կից հե­տո ուր­վագծ­վե­ցին մի քա­նի ի­րո­ղու­թյուն­ներ.
1. Հայ ժո­ղովր­դի միաս­նու­թյու­նը քա­ղա­քա­կան չէ, կու­սակ­ցա­կան չէ, վե­րահս­կե­լի չէ, կա­նո­նա­կարգ­վող չէ, ինք­նա­բուխ է ու հա­մա­տա­րած:
2. Ա­պար­դյուն են հա­մախմ­բու­մը այս ու այն կու­սակ­ցու­թյան դրո­շի տակ խց­կե­լու փոր­ձե­րը, այս ու այն երկ­րին կա­պե­լու ջան­քե­րը:
3. Ժո­ղո­վուր­դը բնազ­դով կամ հա­վա­քա­կան ի­մաստ­նու­թյամբ ոտ­քի է ել­նում, երբ պետք է պաշտ­պա­նել հո­ղը, պե­տու­թյու­նը, ինքն ի­րեն ու իր ա­զա­տու­թյու­նը:
Բո­լոր նրանք, որ այս պարզ ճշ­մար­տու­թյուն­նե­րը չեն հաս­կա­նում, ի­զուր են աղմ­կում քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում:
Ի՞նչ վտանգ­ներ կա­յին ան­ցած օ­րե­րին.
1. Բա­նակն Ար­ցա­խում կնա­հան­ջի՝ լավ ծրագր­ված հար­ձակ­մա­նը չկա­րո­ղա­նա­լով դի­մա­կա­յել:
2. Ադր­բե­ջա­նը կամ Թուր­քիան երկ­րորդ-եր­րորդ ճա­կատ կբա­ցեն՝ հար­ձակ­վե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա:
3. Կա­րող է սկս­վել խու­ճապ:
Բա­նա­կը դի­մա­կա­յեց՝ երկ­րորդ բլիցկ­րի­գը ձա­խող­վեց, Զա­քիր Հա­սա­նո­վի «22 րո­պեն» վա­ղուց սպառ­վել է, եր­րորդ օ­րը Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու փոր­ձեր ե­ղան, ստա­ցան ար­ժա­նի հա­կա­հար­ված, խու­ճա­պի հետք չկա:
Հա­յաս­տա­նում այս օ­րե­րին ա­մե­նից շատ խո­սող պաշ­տո­նյան ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն է, նրա հար­ցազ­րույց­նե­րը օ­րե­ցօր դառ­նում են կոնկ­րետ: Ե­թե ա­ռա­ջին օ­րե­րին ա­սում էր, որ հայ­կա­կան կող­մե­րը պատ­րաստ են փոխ­զի­ջու­մի և հար­ցի լու­ծու­մը տես­նում են խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րով՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո, BBC Newshour-ի կոնկ­րետ հար­ցին՝ «Որ­քա­նո՞վ եք մտա­հոգ­ված, որ այս հա­կա­մար­տու­թյու­նում կա­րող է լի­նել թուր­քա­կան ֆի­զի­կա­կան մի­ջամ­տու­թյուն» պա­տաս­խա­նում էր. «Դա ա­վե­լի մեծ ռիսկ է, ո­րը լիա­կա­տար ա­ղետ կլի­նի ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար. դա ող­ջու­նե­լի չէ այս տա­րա­ծաշր­ջա­նում»: Ճշ­տող հար­ցի՝ «Եվ ինչ­պի­սի՞ն կլի­ներ Ձեր պա­տաս­խա­նը, ե­թե դա պա­տա­հեր»՝ պա­տաս­խանն էր. «Այդ դեպ­քում մեզ ո­չինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայ­քա­րել թշ­նա­մու դեմ»: Դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով սա սեն­սա­ցիա է, ո­րը նշա­նա­կում է՝ Հա­յաս­տա­նը «Հաղ­թե­լու ենք» մտադ­րու­թյու­նից ան­ցել է «Հաղ­թում ենք» փաս­տին: Ար­ցա­խում այս օ­րե­րին ա­մե­նից շատ խո­սող պաշ­տո­նյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է: Սեպ­տեմ­բե­րի 29-ին նա ա­սաց՝ որ դեպ­քում պա­տե­րազ­մը կա­վարտ­վի. «Մենք պետք է կա­րո­ղա­նանք հա­կա­ռա­կոր­դին զին­տեխ­նի­կա­յի և մարդ­կա­յին այն­քան կո­րուստ­ներ պատ­ճա­ռել, ինչ­պես ու­նե­ցել ենք 92-94-ին, այլ տար­բե­րակ չկա այս փու­լում, ո­րով­հետև դեռ քա­ղա­քա­կան կոմպ­րո­միս­նե­րի, զի­նա­դա­դա­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չենք տես­նում»: «Մենք չենք խնդ­րե­լու զի­նա­դա­դար, մենք պետք է պար­տադ­րենք զի­նա­դա­դար»՝ հայ­տա­րա­րեց Ար­ցա­խի նա­խա­գա­հը, և սա այն ե­լա­կետն է, որ­տե­ղից Հա­յաս­տա­նը կվե­րա­դառ­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղան: Այ­լա­պես՝ չկա ե­րաշ­խիք, որ ա­մեն երկ­րորդ ա­միս նույ­նը չի կրկն­վի:
Պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը հս­տակ շեշ­տադ­րում­ներ ա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ Հա­յաս­տա­նը այս պա­հին ՀԱՊԿ-ին դի­մե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չի տես­նում, չի դի­տար­կում Ար­ցախ խա­ղա­ղա­պահ­նե­րի մտց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, այս պա­հին մեր­ժում է Հա­յաս­տան-Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան ձևա­չա­փով հան­դի­պու­մը, քն­նար­կում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Սա շր­ջա­դարձ է՝ պա­տե­րազմ­նե­րի ու հետ­պա­տե­րազ­մյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի պատ­մու­թյան մեջ՝ թե­լադր­ված նոր ի­րա­վի­ճա­կով ու նոր պայ­ման­նե­րով: Նախ՝ այս ամ­բողջ ըն­թաց­քում ՌԴ նա­խա­գա­հը չզան­գա­հա­րեց Էր­դո­ղա­նին կամ Ա­լիևին, ոչ էլ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը պա­տաս­խա­նեց Չա­վու­շօղ­լուի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ի­մա՝ Մոսկ­վան իր դե­րը տես­նում է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում: Սա շր­ջա­դարձ է դե­պի կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման հար­թու­թյու­նում հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­վա­սար ազ­դե­ցու­թյուն: Նրանք պետք է հաս­կա­նան ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և դա­դա­րեն դա­տարկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով գլուխ ա­զա­տել՝ Թուր­քիան իր մո­ջա­հեդ­նե­րին վաղն ի­րենց եր­կր­ներ է ու­ղար­կե­լու:
Նյու Յոր­քում ՄԱԿ-ի ԱԽ ան­դամ­նե­րը դռն­փակ քն­նար­կե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ստեղծ­ված կա­ցու­թյու­նը։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հա­ղոր­դակ­ցու­թյան դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Ֆահ­րե­դին Ալ­թու­նը նիս­տից ա­ռաջ Թվի­թե­րում հույս էր հայտ­նել որ ԱԽ-ն ու­նակ է կոնֆ­լիկ­տի լուծ­ման հիմք ստեղ­ծել և Թուր­քիան պատ­րաստ է օգ­նել Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­նել «օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րը»: Թե ինչ է դա նշա­նա­կում, ա­վե­լորդ է բա­ցատ­րել, Ան­կա­րա-Բա­քու տան­դեմն ակն­կա­լում էր կա­պի­տու­լյա­ցիա­յի կոչ Հա­յաս­տա­նին: Չս­տա­ցավ: ՄԱԿ-ի ԱԽ-ն խս­տո­րեն դա­տա­պար­տում է Ղա­րա­բա­ղում վերս­կս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք սպառ­նում են վե­րած­վել լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի: 15 պե­տու­թյուն­նե­րը կոչ ա­րե­ցին կող­մե­րին ան­մի­ջա­պես դա­դա­րեց­նել բա­խում­նե­րը և ան­հա­պաղ վեր­սկ­սել բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րը` ա­ռանց նա­խա­պայ­մա­նի: Հա­կա­մար­տու­թյան հրա­տապ քն­նար­կում է ե­ղել և ԵԱՀԿ Մշ­տա­կան խոր­հր­դում՝ 57 եր­կր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Խոր­հր­դի նա­խա­գա­հող երկ­րի` Ալ­բա­նիա­յի դես­պան Իգ­լի Հա­սա­նին տագ­նապ է հն­չեց­րել ի­րա­վի­ճա­կի սր­ման և շա­րու­նակ­վող բա­խում­նե­րի առն­չու­թյամբ ու կոչ ա­րել ան­հա­պաղ վերջ տալ ի­րա­վի­ճա­կի սր­մա­նը: Ըն­դա­մե­նը: Եր­կու­շաբ­թի Ֆրան­սիան հայ­տա­րա­րել էր. «Ա­ռա­ջի­կա օ­րե­րին մենք զարկ կտանք Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյան հա­մա­կարգ­մա­նը` պար­զե­լու հա­մար, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել, ով է մե­ղա­վոր, փոր­ձե­լով ել­քեր գտ­նել»: Մակ­րո­նը տագ­նա­պած է Թուր­քիա­յի «չմ­տած­ված ու վտան­գա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից» և՝ «Ես ա­սում եմ Հա­յաս­տա­նին ու հա­յե­րին՝ Ֆրան­սիան կկա­տա­րի իր դե­րը»: Ջո Բայ­դե­նի հետ նա­խընտ­րա­կան բա­նա­վե­ճե­րը սկ­սած Թրամ­փը, որ «լավ բա­րե­կամ­ներ ու­ներ» տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու» դեռ լուռ է: Ժա­մա­նակն է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նեն Թուր­քիա­յի դեմ: Վեր­ջա­պես լս­վեց և Ի­րա­նի ձայ­նը՝ Ի­րա­նի ԱԳՆ խոս­նակ Սա­յիդ Խա­թիբ­զա­դեն, անդ­րա­դառ­նա­լով լու­րե­րին, որ «PPK-ի, Փե­ժա­կի ա­հա­բե­կիչ­ներ», Սի­րիա­յից վա­հա­բա­կան ա­հա­բե­կիչ­ներ են տե­ղա­փոխ­վել Կով­կաս, հայ­տա­րա­րել է. «ԻԻՀ-ն ոչ մի դեպ­քում թույլ չի տա, որ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը մեր երկ­րի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին հա­րա­կից շր­ջան­նե­րը մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան դեմ սպառ­նա­լի­քի վե­րա­ծեն: Բա­խում­նե­րի Կով­կաս տե­ղա­փո­խու­մը շատ ա­վե­լի մեծ ա­ղե­տի կհան­գեց­նի, քան Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը»: ԱՄՆ-ից Եվ­րո­պա ու Արևելք՝ ԶԼՄ-նե­րը գրում են Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյան մա­սին՝ հաս­տա­տե­լով, որ Ան­կա­րան ամ­սա­կան 1000-1500 դո­լար վար­ձավ­ճա­րով մո­ջա­հեդ­ներ է Սի­րիա­յից փո­խադ­րել Ադր­բե­ջան: Ան­կա­րան ու Բա­քուն հեր­քում են, բայց կարևո­րը փաս­տի ըն­դու­նումն է՝ քա­նի Թուր­քիա­յի նա­խա­գահն է մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ ու սադ­րիչ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը, աշ­խար­հում խա­ղա­ղու­թյունն ու կա­յու­նու­թյու­նը վտանգ­ված են:
Շնոր­հիվ Ան­կա­րա-Բա­քու նոր ար­կա­ծախ­նդ­րու­թյա­նը հայ­կա­կան բա­նա­կի ՀԱ­ՄՈ­ԶԻՉ ու Ա­ՆԵՐԿ­ԲԱ պա­տաս­խա­նի՝ ու­նենք նոր ի­րո­ղու­թյուն,
1. Աշ­խար­հը լսում ու ըն­կա­լում է Ար­ցա­խի հար­ցում հայ­կա­կան դիր­քո­րո­շու­մը:
2. Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հաղ­թում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին:
3. Ռու­սաս­տա­նը փո­խում է Ար­ցա­խի հար­ցում իր դիր­քո­րո­շու­մը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Երբ ՄԻԵԴ-ից ՄԱԿ, ԱՄՆ-ից ԵՄ ո­րո­շում­ներ են կա­յաց­նում, որ կրա­կը պի­տի դա­դա­րեց­վի, իսկ Էր­դո­ղանն ու Ա­լիևը ի­րենց մո­ջա­հեդ­նե­րով ու յաշ­մա­նե­րով շա­րու­նա­կում են կրա­կել՝ սպան­վել ու սպա­նել, ժա­մա­նակն է, որ աշ­խար­հը հաս­կա­նա՝ Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը չեն հան­ձն­վե­լու: Ե­թե Թրամ­փից Պու­տին, Մակ­րո­նից Ցզին Պին, ի­րենք ի­րենց հար­գում են, պի­տի ճա­նա­չեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը՝ իբրև պա­տաս­խան Էր­դո­ղան-Ա­լիևին: Մնա­ցա­ծը խա­ղեր-խա­ղիկ­ներ են՝ ներ­սում ու դր­սում, երբ ո­մանք հուզ­մուն­քից խզ­ված ձայ­նով պատ­մում են, որ ՌԴ Պետ­դու­ման հար­ցը քն­նար­կեց, բայց չեն ա­սում, որ Ժի­րի­նովս­կին ա­ռա­ջար­կեց Ղա­րա­բա­ղը վերց­նել Ռու­սաս­տա­նին, ո­մանք էլ ՀԱՊԿ-ին են Հա­յաս­տան կան­չում, որ ի­րենց շա­հե­րը պաշտ­պա­նի, ոչ թե Հա­յաս­տա­նը: Իսկ զին­վոր­նե­րը, որ ոչ միայն զեն­քը ձեռ­քին են կռ­վում, այլև ա­մե­նուր հո­ղը Հայ­րե­նիք են պա­հում, ժա­մա­նակ չու­նեն նրանց խա­ղեր-խա­ղիկ­նե­րին ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու՝ նրանք գործ են ա­նում: Մենք հաղ­թում ենք: ՈՒ մենք շատ ա­վե­լի շատ ենք, քան մեզ հաշ­վում ենք, մենք եր­կն­քում ու­նենք մի­լիո­նու­կես սր­բա­դաս­ված զին­վոր, երկ­րի վրա՝ նրանց ժա­ռանգ­նե­րին: Ողջ լե­րուք: Հաղ­թում ենք: Հին-նոր, սև-սպի­տակ, կա­շա­ռա­կեր ու կա­շա­ռա­տու, կո­ռուպ­ցիո­ներ ու հան­ցա­գործ, նա­խորդ ու ներ­կա՝ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զին­վոր են բո­լո­րը: Այս մի քա­նի օ­րը ա­պա­ցու­ցեց՝ ինչ­քան շին­ծու էր մեր օ­րա­կար­գը, ինչ­քան սխալ էին գե­րա­կա­յու­թյուն­նե­րը, երբ գլ­խա­վոր խն­դի­րը պետք է լի­ներ տն­տե­սու­թյան զար­գա­ցումն ու աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծու­մը: Եվ հի­շեք՝ 2021-ին լրա­նում է Կար­սի պայ­մա­նագ­րի 100 տա­րին, պայ­մա­նա­գի­րը պետք է վե­րա­նայ­վի…ՈՒ Թուր­քիան այլևս այն պե­տու­թյու­նը չէ, որ ո­րո­շում է հա­յի ու Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը:
Դիտվել է՝ 7921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ