Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուր­քիան ներ­կա­յիս պա­տե­րազ­մին լայ­նա­մասշ­տաբ մի­ջամ­տու­թ­յան դեպ­քում կդա­դա­րի որ­պես պե­տու­թ­յուն գո­յութ­յուն ու­նե­նա­լուց

Թուր­քիան ներ­կա­յիս պա­տե­րազ­մին լայ­նա­մասշ­տաբ մի­ջամ­տու­թ­յան դեպ­քում  կդա­դա­րի որ­պես պե­տու­թ­յուն գո­յութ­յուն ու­նե­նա­լուց
02.10.2020 | 00:54

Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյունն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ օ­դա­յին հար­ված­նե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­դա­յին ղե­կա­վա­րու­մը հանձ­նել է Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րին:


ՀՀ ՊՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի հա­վաստ­մամբ, հաս­տատ­վել է, որ Ադր­բե­ջա­նի Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զա­յում տե­ղա­կայ­ված թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րի, ադր­բե­ջա­նա­կան Սու-25-ե­րի, թուր­քա­կան «Բայ­րաք­տար ՏԲ-2» ԱԹՍ-նե­րի և այլ մի­ջոց­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում են Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րին պատ­կա­նող E-7T օ­դա­յին կա­ռա­վար­ման կենտ­րո­նից (հա­տուկ սար­քա­վոր­ված ինք­նա­թիռ), ո­րը մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն է ի­րա­կա­նաց­նում Թուր­քիա­յի տա­րած­քում, Էրզ­րում-Կարս հատ­վա­ծում: Մաս­նա­վո­րա­պես, սեպ­տեմ­բե­րի 30-ին ժա­մը 10-ի սահ­ման­նե­րում կոմ­բի­նաց­ված հար­ված­ներ են հասց­վել Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րի, Հադ­րու­թի և Մար­տու­նիի խա­ղաղ բնակ­չու­թյան ուղ­ղու­թյամբ:
Նշ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում խա­ղաղ բնակ­չու­թյան շր­ջա­նում տու­ժած­ներ կան, վնաս­վել են են­թա­կա­ռուց­վածք­ներ, հար­ված­ներն ուղղ­ված են ե­ղել նաև զին­ված ու­ժե­րի դեմ: Սեպ­տեմ­բե­րի 30-ի ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում Հով­հան­նի­սյա­նը հնա­րա­վոր է հա­մա­րել, որ հենց E-7T օ­դա­յին կա­ռա­վար­ման կենտ­րո­նում է գտն­վում թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը: ՀՀ ՊՆ ներ­կա­յա­ցու­ցի­չը հա­վե­լել է, որ հայ­կա­կան կողմն ա­պա­ցույց­ներ ու­նի, ո­րոնք ժա­մա­նա­կին կներ­կա­յաց­վեն:


Ըն­թեր­ցող­նե­րը, թերևս չն­չին բա­ցա­ռու­թյամբ, ան­շուշտ, պատ­կե­րա­ցում չու­նեն, թե ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում «Ա­վաքս» հա­մա­կար­գով օժտ­ված E-7T («Boeing E-7T Peace Eagle /737-7ES/») հե­տա­խու­զա­կան ինք­նա­թի­ռը։ Այս «խա­ղա­ղու­թյան ար­ծի­վը», ո­րից Թուր­քիան 4 հատ ու­նի, նրա ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ՀՀ օ­դա­յին սահ­մա­նը չհա­տե­լով հան­դերձ, բա­վա­կան մեծ հե­ռա­վո­րու­թյու­նից վե­րահս­կել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ողջ օ­դա­յին տա­րած­քը: Նույն ինք­նա­թի­ռի օգ­նու­թյամբ Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժերն այս տար­վա ապ­րի­լին վե­րահս­կել են Լի­բիա­յի օ­դա­յին և ջրա­յին տա­րածք­նե­րը:


Ա­մե­րի­կյան «Boeing» ըն­կե­րու­թյան կող­մից ստեղծ­ված E-7T-ն ռա­դա­րա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րով հա­տուկ ինք­նա­թիռ է, և իր ռա­դա­րով ու ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին բազ­մա­թիվ սար­քա­վո­րում­նե­րով հնա­րա­վո­րու­թյուն ու­նի հեռ­վից հայտ­նա­բե­րե­լու և հետևե­լու հա­րյու­րա­վոր ռազ­մա­կան և քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­նե­րի օ­դա­յին և ջրա­յին տա­րածք­նե­րում:
E-7T-ն օգ­տա­գործ­վում է ոչ միայն տա­րած­քը մեծ հե­ռա­վո­րու­թյան վրա հե­տա­խու­զե­լու և վե­րահս­կե­լու, այլև ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին աղ­մուկ և ե­թե­րա­յին խան­գա­րում­ներ ստեղ­ծե­լու հա­մար, ո­րոն­ցով կա­րող է խախ­տել հա­կա­ռա­կոր­դի ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի գոր­ծու­նա­կու­թյու­նը: Հի­շյալ ինք­նա­թի­ռից, բա­ցի վե­րը նշ­վա­ծից, հնա­րա­վոր է օ­դից կա­ռա­վա­րել յու­րա­յին ԱԹՍ-նե­րը: Բնո­րոշ­ման մեջ E-7T-ն ներ­կա­յաց­վում է որ­պես օ­դա­յին կա­ռա­վար­ման, հե­ռա­վոր հայտ­նա­բեր­ման ու վաղ նա­խազ­գու­շաց­ման ինք­նա­թիռ, սա­կայն ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի:
Հայտ­նի է նաև, որ այս տար­վա սեպ­տեմ­բե­րի սկզ­բին, Հու­նաս­տա­նի հետ Թուր­քիա­յի լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում, Թուր­քիա­յի ՌՕՈՒ «Boeing E-7T»-ն, Հռո­դո­սից հյու­սիս թռ­չե­լով, ե­րեք օր­վա ըն­թաց­քում եր­րորդ ան­գամ հս­կիչ ա­ռա­քե­լու­թյուն է ի­րա­կա­նաց­րել:
Նշե­լով, որ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­յի օ­դա­յին ղե­կա­վա­րու­մը հանձ­նել է Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րին, ՀՀ ՊՆ մա­մու­լի քար­տու­ղար Շու­շան Ստե­փա­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում սեպ­տեմ­բե­րի 30-ին գրել է .
«Այ­սօր ժա­մը 10:00-ից սկ­սած Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան օ­դու­ժի՝ Քյուր­դա­մի­րից թռիչք­ներ ի­րա­կա­նաց­նող եր­կու F-16 կոր­ծա­նիչ­նե­րը, ինչ­պես նաև ադր­բե­ջա­նա­կան օ­դու­ժի ՍՈՒ-25 տի­պի գրո­հիչ­նե­րը, «Բայ­րաք­թար» տի­պի հե­տա­խու­զա­հար­վա­ծա­յին ԱԹՍ-ն մեծ բարձ­րու­թյուն­նե­րի վրա հր­թի­ռառմ­բա­յին հար­ված­ներ են հասց­րել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Հադ­րու­թի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րին:


Օ­դու­ժը գոր­ծում է թուր­քա­կան E7-T օ­դա­յին հե­ռա­վար հրա­մա­նա­տա­րա­կան կե­տի կա­ռա­վար­մամբ Էրզ­րում-Կարս հատ­վա­ծից: Հա­վա­նա­կան է, որ Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը գտն­վում է ինք­նա­թի­ռի մեջ:
Բա­ցի այդ, Հադ­րու­թի շր­ջա­նի սահ­մա­նից ո­րո­շա­կի խո­րու­թյան վրա գոր­ծում է թուր­քա­կան ԱԹՍ հրա­մա­նա­տա­րա­կան կե­տը, որն ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րում է ադր­բե­ջա­նա­կան հար­վա­ծա­յին ինք­նա­թիռ­նե­րի կրա­կը: Վե­րոն­շյալ ին­ֆոր­մա­ցիան ան­մի­ջա­կա­նո­րեն դի­տարկ­վում է, ար­ձա­նագր­վում ՀՕՊ և ա­վիա­ցիա­յի միա­ցյալ հրա­մա­նա­տա­րա­կան կե­տից:
Շու­տով կներ­կա­յաց­նենք օ­բյեկ­տիվ հսկ­ման նյու­թե­րը»:
Ժա­մեր անց Շու­շան Ստե­փա­նյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րա­կեց սեպ­տեմ­բե­րի 30-ին ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­ված օ­դա­յին ի­րադ­րու­թյան հետևյալ դր­վա­գը:


Հա­վե­լենք, որ դեռ ս. թ. հու­լի­սից Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի խմ­բա­վո­րու­մը, մաս­նա­վո­րա­պես` F-16 բազ­ման­պա­տա­կա­յին կոր­ծա­նիչ­նե­րը, տե­ղա­կայ­վել են Ադր­բե­ջա­նի «Գյան­ջա» օ­դա­նա­վա­կա­յա­նում ու թռիչք­ներ են ի­րա­կա­նաց­նում ինչ­պես նշ­ված, այն­պես էլ Քյուր­դա­մի­րի օ­դա­նա­վա­կա­յա­նից: Բա­ցի այդ, Թուր­քիան հու­լի­սին Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ թռիչ­քա-մար­տա­վա­րա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին մաս­նակ­ցու­թյան հա­մար ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյան իր եր­կու ATAK/AH-1W («հցտպՐ ԽՏո­ՐՈ») հար­վա­ծա­յին ուղ­ղա­թիռ­ներ, ինչ­պես նաև «Sikorsky UH-70» բազ­ման­պա­տա­կա­յին ուղ­ղա­թիռ­ներ է տե­ղա­կա­յել Նա­խիջևա­նում:


«Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Alen Ghulyan-ը դեռ սեպ­տեմ­բե­րի 12-ին իր ֆեյս­բու­քյան է­ջում գրեց.
«Ցան­ցում տե­ղե­կու­թյուն­ներ են հայ­տն­վել, որ Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րին պատ­կա­նող Ա-50 (գրանց­ման հա­մար RF-93952) հե­ռա­վոր ռա­դիո­տե­ղո­րո­շիչ հայտ­նա­բեր­ման և կա­ռա­վար­ման և Իլ-76ՄԴ (գրանց­ման հա­մար RF-76702) ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­նե­րին թույլ չի տվել անց­նել իր օ­դա­յին տա­րած­քով, ին­չից հե­տո այդ ռազ­մա­կան բոր­տե­րը Թուրք­մենս­տա­նի թույ­լտ­վու­թյամբ Կաս­պից ծո­վի թուրք­մե­նա­կան հատ­վա­ծով են մտել Ռու­սաս­տա­նի օ­դա­յին տա­րածք։
Նշ­վում է, որ ՌԴ զին­ված ու­ժե­րը Սի­րիա­յում Ռու­սաս­տա­նի օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի խմ­բա­վոր­ման ռա­դիո­տե­ղո­րո­շիչ հայտ­նա­բեր­ման և կա­ռա­վար­ման ինք­նա­թիռ­նե­րի հեր­թա­կան ռո­տա­ցիան էին ի­րա­կա­նաց­նում։


Նշ­ված փաս­տի կա­պակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նի և ՌԴ պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից դեռևս ո­րևէ մեկ­նա­բա­նու­թյուն չի ար­վել»։
Հի­մա ար­դեն պարզ է, թե Ադր­բե­ջանն ին­չու թույլ չի տվել ՌԴ Ա-50 ինք­նա­թի­ռին, ո­րը Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի «Boeing E-7T Peace Eagle /737-7ES/»-ի նման ինք­նա­թիռ է, անց­նել իր օ­դա­յին տա­րած­քով, չէ՞ որ այդ դեպ­քում հս­տակ կար­ձա­նագր­վեին ու կփաս­տագր­վեին Ադր­բե­ջա­նի և Նա­խիջևա­նի տա­րած­քում գտն­վող Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի բո­լոր ինք­նա­թիռ­նե­րը և ուղ­ղա­թիռ­նե­րը, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի կող­մից ներ­կա­յիս պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը:


Ան­ցած տա­րի­նե­րի և ա­միս­նե­րի ըն­թաց­քում Թուր­քիան լիու­լի զի­նել է Ադր­բե­ջա­նին, այդ ա­ռու­մով փաս­տե­րի պա­կաս չկա: Միայն պա­տե­րազ­մին նա­խոր­դած վեր­ջին օ­րե­րին Թուր­քիա­յի ռազ­մատ­րանս­պոր­տա­յին բազ­մա­թիվ ինք­նա­թիռ­ներ են վայ­րէջք կա­տա­րել Ադր­բե­ջա­նում, Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ինք­նա­թիռ­նե­րը հա­ճա­խա­կի թռիչք­ներ են ի­րա­կա­նաց­րել եր­կու եր­կր­նե­րի միջև։ Միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է են­թադ­րել, որ այդ ինք­նա­թիռ­նե­րը դա­տարկ չեն թռել Ադր­բե­ջան, բե­րել են զենք, զի­նամ­թերք, ռազ­մա­կան տեխ­նի­կա: Բազ­մա­թիվ տե­ղե­կու­թյուն­ներ հու­շում են, որ Ադր­բե­ջա­նը վեր­ջին շր­ջա­նում ևս զենք, ռազ­մամ­թերք և ռազ­մա­կան տեխ­նի­կա ստա­ցել է նաև Իս­րա­յե­լից:


Flightradar 24 կայ­քի տվյալ­նե­րով, Թուր­քիա­յի ՌՕՈՒ-ին պատ­կա­նող «Hercules C 130B» ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը (բորտ 963, հաշ­վառ­ման հա­մար 61-0963) սեպ­տեմ­բե­րի 23-ին, Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մից 4 օր ա­ռաջ վայ­րէջք է կա­տա­րել Ադր­բե­ջա­նի «Գյան­ջա» օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Այս կա­պակ­ցու­թյամբ Alen Ghulyan-ն իր ֆեյս­բու­քյան է­ջում նույն օ­րը գրել է.
«Ռազ­մա­կան օ­դա­նա­վը Թուր­քիա­յի Մարզ­վան քա­ղա­քում տե­ղա­կայ­ված Merzifon օ­դա­նա­վա­կա­յա­նից է բարձ­րա­ցել։ Բաց աղ­բյուր­նե­րից հայտ­նի է, որ այն­տեղ է տե­ղա­կայ­ված Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի 2-րդ տակ­տի­կա­կան ա­վիա­ցիոն հրա­մա­նա­տա­րու­թյան 3-րդ ա­վիա­բա­զան։
Այս պա­հին նույն բոր­տը հետ է վե­րա­դառ­նում և գտն­վում է Թուր­քիա­յի օ­դա­յին տա­րած­քում»։
Հա­ջորդ օ­րը՝ սեպ­տեմ­բե­րի 24-ին, ինչ­պես տե­ղե­կաց­րել է Alen Ghulyan-ը, Flightradar 24 կայ­քի տվյալ­նե­րով, Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րին պատ­կա­նող «Airbus A400M-180» ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռն է (բորտ 080, հաշ­վառ­ման հա­մար` 17-0080) վայ­րէջք կա­տա­րել Բաք­վի Հեյ­դար Ա­լիևի ան­վան օ­դա­նա­վա­կա­յա­նում։


«Ե­րեկ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ա­վիա­ցիա­յի կող­մից դե­պի Ադր­բե­ջան առն­վազն 6 թռիչք է ի­րա­կա­նաց­վել, ո­րից 4 թռիչք ի­րա­կա­նաց­վել է թուր­քա­կան «Airbus A400M-180», 2-ը` ադր­բե­ջա­նա­կան IL-76TD տրանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­նե­րով,- սեպ­տեմ­բե­րի 25-ին, պա­տե­րազ­մից 2 օր ա­ռաջ իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է Alen Ghulyan-ը:- Ադր­բե­ջա­նա­կան ռազ­մատ­րանս­պոր­տա­յին օ­դա­նա­վը նույն օ­րը 2 թռիչք է ի­րա­կա­նաց­րել Ադր­բե­ջան` ըն­թաց­քում Թուր­քիա­յից թռիչք ի­րա­կա­նաց­նե­լով նաև Իս­րա­յել։ Բա­ցի այդ նույն օ­րը Ադր­բե­ջան-Թուր­քիա-Իս­րա­յել-Թուր­քիա-Ադր­բե­ջան չվերթ է ի­րա­կա­նաց­րել նաև ադր­բե­ջա­նա­կան Silk Way ըն­կե­րու­թյան IL-76TD-90VD (հաշ­վառ­ման հա­մար 4K-AZ101) տրանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը։ Նշեմ, որ այդ ըն­կե­րու­թյան տրանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­նե­րը նույն­պես ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան բեռ­ներ են տե­ղա­փո­խում Ադր­բե­ջան։
Թուր­քիա­յի ՌՕՈՒ-ի թռիչք­ներ.
- Բորտ 055, հաշ­վառ­ման հա­մար 16-0055, «Airbus A400M-180»։
Ժա­մը 11:15-ի սահ­ման­նե­րում վայ­րէջք է կա­տա­րել Բաք­վի օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Ժա­մը 16:50-ին վե­րա­դար­ձել է Թուր­քիա և վայ­րէջք է կա­տա­րել Կայ­սե­րի քա­ղա­քի օ­դա­նա­վա­կա­յա­նում, որ­տեղ տե­ղա­կայ­ված է ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ա­վիա­ցիա­յի հրա­մա­նա­տա­րու­թյան հիմ­նա­կան բա­զան։
- Բորտ 093, հաշ­վառ­ման հա­մար 18-0093, «Airbus A400M-180»։
Ժա­մը 16:15-ի սահ­ման­նե­րում վայ­րէջք է կա­տա­րել Գյան­ջա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Բոր­տը Թե­կիր­դաղ քա­ղա­քում տե­ղա­կայ­ված օ­վիա­բա­զա­յից է բարձ­րա­ցել։ Նույն օ­րը ժա­մը 20:10-ի սահ­ման­նե­րում վե­րա­դար­ձել է Թուր­քիա։
- Բորտ 078, հաշ­վառ­ման հա­մար 17-0078, «Airbus A400M-180»։
Ժա­մը 15:30-ի սահ­ման­նե­րում վայ­րէջք է կա­տա­րել Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Ժա­մը 19:00-ի սահ­ման­նե­րում վե­րա­դար­ձել է Թուր­քիա և վայ­րէջք է կա­տա­րել Կայ­սե­րի քա­ղա­քի օ­դա­նա­վա­կա­յա­նում։
- Բորտ 080, հաշ­վառ­ման հա­մար 17-0080, «Airbus A400M-180»։
Ժա­մը 16:05-ի սահ­ման­նե­րում վայ­րէջք է կա­տա­րել Բաք­վի օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Ժա­մը 19:55-ի սահ­ման­նե­րում վե­րա­դար­ձել է Թուր­քիա և վայ­րէջք է կա­տա­րել Կայ­սե­րի քա­ղա­քի օ­դա­նա­վա­կա­յա­նում։
Ադր­բե­ջա­նի ՌՕՈՒ-ի թռիչք­ներ.
- հաշ­վառ­ման հա­մար 4K-78131, «IL-76TD»։
Ժա­մը 00:00-ի սահ­ման­նե­րում վայ­րէջք է կա­տա­րել Ադր­բե­ջա­նում։ Բոր­տը Թե­կիր­դաղ քա­ղա­քում տե­ղա­կայ­ված ա­վիա­բա­զա­յից է ուղևոր­վել։ Ա­ռա­վո­տյան ժա­մը 07:30-ի սահ­ման­նե­րում վե­րա­դար­ձել է Թուր­քիա, որ­տե­ղից մեկ­նել է Իս­րա­յել և ժա­մը 09:20 սահ­ման­նե­րում այն­տեղ վայ­րէջք է կա­տա­րել։ Ժա­մը 13:45-ին վե­րա­դար­ձել է Թուր­քիա, որ­տե­ղից մեկ­նել է Ադր­բե­ջան»։
Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն օ­րերս հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում ճիշտ ա­սաց, որ Ար­ցա­խի դեմ կռ­վում է ոչ միայն Ադր­բե­ջա­նը, կռ­վում է նաև Թուր­քիան: Ա­յո, կռ­վում է ա­ռայժմ պաշ­տո­նա­պես չհայ­տա­րար­ված կեր­պով` Սի­րիա­յում վար­ձած և Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­ված «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» և այլ ա­հա­բե­կիչ­նե­րի մի­ջո­ցով (ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, նրանց թի­վը հաս­նում է շուրջ 4000-ի), իր ռազ­մա­կան խոր­հր­դա­տու­նե­րով, զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի պատր­վա­կով Ադր­բե­ջան փո­խադ­րած և այն­տեղ թո­ղած իր F-16 կոր­ծա­նիչ­նե­րը գոր­ծի դնե­լով, ո­րոն­ցից մեկն օ­րերս կոր­ծա­նեց Հա­յաս­տա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հձ-25 գրո­հա­յի­նը։


Դա­տե­լով ա­մե­նից, հի­շյալ կոր­ծա­նիչ­նե­րը մաս­նակ­ցել են ու գու­ցե հենց այս պա­հին էլ Ար­ցա­խում մաս­նակ­ցում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ին­չի հա­մար, սա­կայն, բնավ պար­տա­դիր չէ, որ դրանք հա­տած լի­նեն Ար­ցա­խի սահ­մա­նը: Ռա­դա­րի ար­ձա­կած ա­լիք­նե­րի ուղ­ղու­թյամբ թռ­չող, ռա­դա­րը ու, դրա հետ մեկ­տեղ, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գը ոչն­չաց­նող, իս­րա­յե­լա­կան կամ ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյան հա­տուկ հր­թիռ­նե­րը հենց այդ նպա­տա­կով մաս­նա­գի­տա­ցած Թուր­քիա­յի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի F-16 կոր­ծա­նիչ­նե­րը հեշ­տու­թյամբ կա­րող էին և կա­րող են ար­ձա­կել նույ­նիսկ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, ինչ­պես, Իս­րա­յե­լի նույն կոր­ծա­նիչ­ներն էին Լի­բա­նա­նի օ­դա­յին տա­րած­քից նույն հր­թիռ­նե­րով հար­վա­ծում Սի­րիա­յում գտն­վող ՀՕՊ հա­մա­կար­գե­րին:
Թերևս հենց վե­րը նշ­ված կեր­պով են ոչն­չաց­վել Ար­ցա­խում գտն­վող հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան Օ­ՍԱ հա­մա­կար­գե­րից մի քա­նի­սը, ե­թե, ի­հար­կե, դրանց ոչն­չաց­ման վե­րա­բե­րյալ Ադր­բե­ջա­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը: Այս դեպ­քում, երբ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, եր­կն­քից մի փոք­րիկ հր­թիռ է գա­լիս ու խո­ցում Ար­ցա­խում գտն­վող թի­րախ­նե­րը, շատ դժ­վար կամ նույ­նիսկ անհ­նար է ա­պա­ցու­ցել, որ F-16 կոր­ծա­նիչ­նե­րը գոր­ծի են դր­վել ու դրանք ար­ձակ­վել են հենց այդ ինք­նա­թիռ­նե­րից:


Սեպ­տեմ­բե­րի 29-ին հայտ­նի դար­ձավ Թուր­քիա­յի սպառ­նա­լի­քի մա­սին, ո­րի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, թուր­քա­կան բա­նա­կը պատ­րաստ է պայ­քա­րե­լու Ադր­բե­ջա­նի հա­մար՝ Հա­յաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նում: Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­րա­բա­ղը պետք է ամ­բող­ջու­թյամբ անց­նի Բաք­վի վե­րահս­կո­ղու­թյան տակ, և հայ­տա­րա­րել, որ Ան­կա­րան պատ­րաստ է ա­ջակ­ցե­լու Ադր­բե­ջա­նին ինչ­պես բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, այն­պես էլ «ռազ­մի դաշ­տում»:


Չա­վու­շօղ­լուի խոս­քե­րով, Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նի տա­րած­քից պետք է ան­հա­պաղ դուրս բե­րի իր բո­լոր բա­նա­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րը: «Ա­նա­տո­լու» գոր­ծա­կա­լու­թյան հա­ղորդ­մամբ, Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րարն այս հայ­տա­րա­րու­թյունն ա­րել է Ադր­բե­ջա­նի դես­պան Խա­զար Իբ­րա­հի­մի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րից հե­տո:
«Այս խն­դի­րը միայն մեկ լու­ծում ու­նի,- ա­սել է Չա­վու­շօղ­լուն:- Հա­յաս­տա­նը պետք է դուրս գա Ադր­բե­ջա­նի տա­րած­քից: Ե­թե դա չլի­նի, խն­դի­րը չի լուծ­վի: Մենք պատ­րաստ ենք ա­ջակ­ցե­լու Ադր­բե­ջա­նին ինչ­պես բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, այն­պես էլ մար­տի դաշ­տում»:
Ա­վե­լի վաղ Թուր­քիա­յի ղե­կա­վար Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել էր, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­կա­մար­տու­թյու­նը, ո­րը հրահ­րել էր Հա­յաս­տա­նը ա­վե­լի քան 30 տա­րի ա­ռաջ, պետք է դա­դա­րեց­վի, և Ադր­բե­ջա­նը, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նում, փոր­ձում է «ա­զա­տագ­րել իր գրա­վյալ հո­ղե­րը»: Նկա­տենք, որ իր այս հայ­տա­րա­րու­թյամբ Էր­դո­ղա­նը խոս­տո­վա­նել է սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի վրա Ադր­բե­ջա­նի նա­խա­հար­ձակ լի­նե­լու փաս­տը: Դա­տե­լով վե­րը շա­րադր­ված տե­ղե­կու­թյուն­նե­րից, Թուր­քիան թեև սոսկ մաս­նա­կիո­րեն, բայց ար­դեն ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցում է այդ պա­տե­րազ­մին, հետևա­բար այս դեպ­քում խոսքն ար­դեն Թուր­քիա­յի ԶՈՒ բա­նա­կա­յին այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ներգ­րավ­ման ու դրանց բո­լո­րի լայ­նա­մասշ­տաբ մաս­նակ­ցու­թյան մա­սին է: Նի­կոլ Փա­շի­նյանն օ­րերս ա­սաց, որ Թուր­քիան ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյան հա­մար ա­ռիթ, պատր­վակ է փնտ­րում:


Նկա­տի ու­նե­նա­լով գնա­լով թե­ժա­ցող պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, Ադր­բե­ջա­նի կող­մից տար­բեր, այդ թվում նաև ազ­դե­ցիկ եր­կր­նե­րի և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի` պա­տե­րազմն ան­հա­պաղ դա­դա­րեց­նե­լու կո­չե­րը հա­մա­ռո­րեն ան­տե­սե­լու փաս­տը, ին­չը, ան­շուշտ, Թուր­քիա­յի պա­հան­ջով, խոր­հր­դով կամ նրա հետ հա­մա­ձայ­նեց­ված կեր­պով է ար­վում, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դեն նաև Հա­յաս­տա­նի տա­րած­քում ծա­վա­լե­լու ի­րո­ղու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես, Վար­դե­նիս քա­ղա­քին, շր­ջա­կա գյու­ղե­րին և մեր սահ­մա­նա­պահ դիր­քե­րին օ­րերս հասց­ված հար­ված­նե­րը, ՀՀ ՊՆ հայ­տա­րա­րու­թյու­նը, որ «հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը ստիպ­ված են օգ­տա­գոր­ծել մեծ մա­կե­րես­նե­րի վրա կրա­կա­յին խոց­ման և դրա ար­դյուն­քում կեն­դա­նի ու­ժի, ինչ­պես նաև շար­ժա­կան և ան­շարժ գույ­քի ոչն­չաց­ման մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող սպա­ռա­զի­նու­թյան և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի տե­սակ­ներ», ինչ­պես նաև դրանց միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի հե­տևանք­նե­րը, շատ հնա­րա­վոր է, որ Թուր­քիան իր արտ­գործ­նա­խա­րա­րի վե­րը նշ­ված սպառ­նա­լի­քը՝ ռազ­մի դաշ­տում Ադր­բե­ջա­նին ա­ջակ­ցե­լը, վե­րա­ծի ի­րա­կա­նու­թյան:
Վե­րոն­շյալ հետևու­թյա­նը կա­րե­լի է հան­գել նաև ճիշտ հաս­կա­նա­լով սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի վրա կա­տար­ված հար­ձակ­մամբ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ի­մաս­տը, նպա­տա­կը… Բայց ի՞նչ կհա­ջոր­դի Թուր­քիա­յի լայ­նա­մասշ­տաբ մի­ջամ­տու­թյա­նը... Կաս­կա­ծից դուրս է, որ ե­թե մեր և Ռու­սաս­տա­նի դա­րա­վոր թշ­նա­մին հա­մար­ձակ­վի գնալ այդ քայ­լին, ռու­սա­կան ար­ջի թա­թը կիջ­նի նրա գլ­խին, և Թուր­քիան կդա­դա­րի որ­պես պե­տու­թյուն գո­յու­թյուն ու­նե­նա­լուց։


Չնա­յած ներ­կա­յիս պա­տե­րազ­մին Թուր­քիա­յի ՌՕՈՒ-ի, մաս­նա­վո­րա­պես հար­վա­ծա­յին և հե­տա­խու­զա­կան ա­վիա­ցիա­յի, գեր­ժա­մա­նա­կա­կից ԱԹՍ-նե­րի մաս­նակ­ցու­թյա­նը, Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ն շա­րու­նա­կում է տալ մե­ծա­մեծ կո­րուստ­ներ և լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ չի կա­րո­ղա­նում ար­ձա­նագ­րել:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Լու­սան­կա­րում՝
Թուր­քիա­յի ՌՕՈՒ E-7T ինք­նա­թի­ռը

Դիտվել է՝ 7664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ