Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եկե­ղե­ցի խո­ցե­լով մեր հա­վա­տը չեն խո­ցի

Եկե­ղե­ցի խո­ցե­լով մեր հա­վա­տը չեն խո­ցի
13.10.2020 | 00:04

Ո­սո­խի ա­հա­բեկ­չա­կան հր­թի­ռա­կո­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Շու­շիի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին բա­վա­կա­նին վնաս­վել է։ Ե­կե­ղե­ցին ոչ միայն Ար­ցա­խի հոգևոր կյան­քի կարևո­րա­գույն կենտ­րոն­նե­րից է, այլ նաև Հա­յաս­տա­նի ու Սփյուռ­քի։


Իս­կա­պես, այս ա­հա­բեկ­չու­թյունն ան­պա­տաս­խան չի մնա, քան­զի Աստ­ծո տուն ա­վե­րե­լը միայն ա­զե­րի­նե­րին ու նման բար­բա­րոս «ազ­գե­րին» է հա­տուկ։ Կա­տար­վա­ծը դա­տա­պար­տում է նաև Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծի­նը։
«Ադր­բե­ջա­նը, մի­ջազ­գա­յին բո­լոր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ան­տե­սու­մով, թի­րա­խա­վո­րել է նաև Ար­ցախ աշ­խար­հի սր­բա­վայ­րերն ու պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը՝ բա­ցա­հայ­տե­լով Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը և հայ­կա­կան մշա­կու­թա­յին ներ­կա­յու­թյան ոչն­չաց­մա­նը միտ­ված իր դա­տա­պար­տե­լի և այլևս ա­վան­դա­կան դար­ձած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այ­սօր՝ հոկ­տեմ­բե­րի 8-ին, խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի հեր­թա­կան հրե­տա­կո­ծու­թյան ժա­մա­նակ նշա­նա­ռու­թյան տակ է առն­վել և ռմ­բա­կոծ­վել Շու­շիի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին։


Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծի­նը, դա­տա­պար­տե­լով կա­տար­վա­ծը և դի­տար­կե­լով այն որ­պես ծայ­րա­հեղ կրո­նա­կան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դրսևո­րում, կոչ է ուղ­ղում Ե­կե­ղե­ցի­նե­րի հով­վա­պե­տե­րին, մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, մի­ջե­կե­ղե­ցա­կան ու միջկ­րո­նա­կան կա­ռույց­նե­րին՝ վճ­ռա­կան ձայն բարձ­րաց­նե­լու հա­նուն ա­րյու­նա­հե­ղու­թյան կա­սեց­ման, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­զատ ու ան­կախ կյան­քի ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան, հոգևոր-մշա­կու­թա­յին հնա­մե­նի ժա­ռան­գու­թյան և վկա­յու­թյուն­նե­րի ան­խա­թար պահ­պան­մա­նը»,- նշ­ված է Մայր Ա­թո­ռի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։


Ար­ցա­խում կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյանն ա­սել է, որ ե­կե­ղե­ցին թի­րախ ընտ­րե­լը մի­ջազ­գա­յին տե­ռո­րի ձե­ռա­գիր է։
Սր­բա­զանն իր խոս­քում նշել է , որ մեր դեմ շատ ու­ժեղ են պայ­քա­րում և ինչ­պես միշտ` ու­ժերն ան­հա­վա­սար են, բայց մենք կա­տա­ղի դի­մադ­րում ենք։
«Մեր գործն ար­դար է, և յու­րա­քան­չյուր պե­տու­թյան սր­բա­զան պարտքն է պաշտ­պա­նել իր Հայ­րե­նի­քը։ Մենք ենք, մեր Աստ­ված և մեր բա­նա­կը։
Մեզ պետք են ազ­գա­յին միա­բա­նու­թյուն, հա­մազ­գա­յին ա­ղոթք, հզոր կամք և ան­սա­սան ո­գի։ Այս ա­մենն ու­նեն մեր զին­վոր­նե­րը»,- ա­սել է Պարգև սր­բա­զա­նը։
Ե­կե­ղե­ցին կկա­ռուց­վի, ինչ­պես դա ե­ղել է 1994-ի հաղ­թա­կան պա­տե­րազ­մից հե­տո։
Ոչ ոք չի՛ մո­ռացվի, ո­չինչ չի՛ մո­ռաց­վի։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ