Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌԴ պետդումայում կոչ են արել Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը

ՌԴ պետդումայում կոչ են արել Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը
24.10.2020 | 21:31

ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։

Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունը, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։

Նա հիշեցրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին և զգուշացրել, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտնվի թուրքական ռազմակայան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան։ «Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հայտնվելու է Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ հյուսիսատլանտյան դաշինքի նավեր և զորքեր դեռ չկան: Եվ սա երկու ուղղություններից՝ Սև և Կասպից ծովերից ելք է դեպի տարածաշրջան, Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձ»,- մեկնաբանել է Շերինը:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ