Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է

Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է
11.12.2020 | 01:38

Հա­յաս­տա­նում ի­րադ­րու­թյան դրա­մա­տիզմն ար­դեն ա­վե­լի բարձր է, քան ե­ղել է, ա­սենք, 1996 թ., երբ Տեր-Պետ­րո­սյանն ու նրա գոր­ծա­կից­նե­րը պե­տա­կան հե­ղաշր­ջում կա­տա­րե­ցին, իսկ հե­տո զոր­քեր մտց­րին խա­ղաղ Երևան։ Եվ ա­վե­լի բարձր է, քան 1998 թ. ձմ­ռա­նը, երբ ՀՀՇ-ի վար­չա­կար­գի ներ­սի հայ­րե­նա­սեր մար­դիկ, գի­տակ­ցե­լով պան­թուր­քիզ­մի օգ­տին կա­տար­վող զի­ջում­նե­րի բո­լոր վտանգ­նե­րը, ոտ­քի կանգ­նե­ցին ու հար­կադ­րե­ցին Տեր-Պետ­րո­սյա­նին, որ իր կամ­քով հրա­ժա­րա­կան տա։ Մի՞­թե պարզ չէ, թե ին­չու է ի­րադ­րու­թյունն ա­վե­լի դրա­մա­տիկ։ Բա­ցատ­րենք. և՛ 1996-ին, և՛ 1998-ին Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը պա­տե­րազ­մում հաղ­թած­ներ էին, չնա­յած այն բո­լոր «մի­նուս­նե­րին», ու «պլյուս­նե­րին», ո­րոնք ի­րենց մա­սին մշ­տա­պես հի­շեց­նում էին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­քին կյան­քում, չնա­յած այն բա­նին, որ եր­կու հան­րա­պե­տու­թյունն էլ ա­վե­րակ­նե­րի մեջ էին, տն­տե­սու­թյու­նը մե­ռած էր...


Այժմ և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ար­ցա­խի մնա­ցորդ­նե­րի հա­սա­րա­կու­թյունն ան­գամ մաշ­կով է ի­րեն զգում դա­վա­ճան­ված ու վա­ճառ­ված։ Հի­մա 2020 թվա­կանն է, և տն­տե­սու­թյունն ա­ռաջ­վա պես մե­ռած է, կամ՝ կի­սա­մեռ։ Բայց մենք ողջ ազ­գով, «շնոր­հիվ» դա­վա­ճան­նե­րի, հի­մա պա­տե­րազ­մում պարտ­ված­ներ ենք։ Բայց՝ մի­լիոն տո­կո­սով. ճիշտ է Ռո­բերտ Քո­չա­րյա­նը։ Բա­նա՛կը չի տա­նուլ տվել պա­տե­րազ­մը։ Մեր ԶՈՒ-ն հինգ բա­նա­կա­յին կոր­պուս ու­նի։ Ա­ռայժմ խո­սում ենք միայն ցա­մա­քա­յին ու­ժե­րի մա­սին, ա­ռանց մո­տո­րա­վոր­ված բրի­գադ­նե­րի և այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի։ Եվ ի՞նչ։ Որևէ մե­կը կա­պա­ցու­ցի՞ հա­սա­րա­կու­թյա­նը, որ Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիան սկս­վե­լուց հե­տո գո­նե մեկ բա­նա­կա­յին կոր­պուս լրիվ կազ­մով տե­ղա­փոխ­վել է Ար­ցախ։ Հա­մոզ­ված չենք։ Էլ ի՞նչ ա­սենք Գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, գե­նե­րալ Մով­սես Հա­կո­բյա­նի հայ­տա­րա­րու­թյան մա­սին, որ պա­տե­րազ­մի ար­դեն եր­րորդ օ­րը Փա­շի­նյա­նը հրա­մա­յել է այլևս չհա­մալ­րել այն ու­ժե­րը, ո­րոնք պա­տե­րազ­մի դաշ­տում էին կամ նոր-նոր էին ու­ղարկ­վում Ար­ցախ... Որ­պես­զի հար­ցեր չլի­նեն սույն հոդ­վա­ծի հե­ղի­նա­կին կամ «Ի­րա­տես» թեր­թին, այն ան­ձանց, ով­քեր «հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զե­լու» ցան­կու­թյուն կու­նե­նան, ա­ռա­ջար­կում ենք դի­մել ան­մի­ջա­կա­նո­րեն գե­նե­րալ Հա­կո­բյա­նին։ Նա ու­նի Փա­շի­նյա­նի հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նի ձայ­նագ­րու­թյու­նը։ Ի դեպ, դա հենց այն պահն է, ո­րից սկս­վել է դա­վա­ճա­նու­թյու­նը, ո­րով­հետև, ե­թե երկ­րի ղե­կա­վա­րը սպա­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս հա­մալ­րե­լու զոր­քե­րի թվա­կազ­մը, ա­պա... Դա նշա­նա­կում է, որ պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը Փա­շի­նյանն ար­դեն գի­տեր, որ մտա­դիր չէ, ինչ­պես հարկն է, կռ­վե­լու թուր­քե­րի դեմ։


Եվ մեր ժո­ղո­վու՛­րդը չի տա­նուլ տվել պա­տե­րազ­մը։ Պա­հես­տի հա­զա­րա­վոր զին­վո­րա­կան­ներ այդ­պես էլ զանգ չս­տա­ցան զին­կո­մի­սա­րիատ­նե­րից, չնա­յած տուն ու­ղար­կե­լիս նրանց ա­սել էին. «Կզան­գենք, կկան­չենք»։ Ղրիմ­ցի հայ կա­մա­վո­րա­կան­նե­րին ընդ­հան­րա­պես չըն­դու­նե­ցին՝ միան­գա­մից մեր­ժե­ցին։ Ով գի­տե, թե ինչ­քան «մեր­ժում­ներ է բա­ժա­նել» Փա­շի­նյա­նը (իսկ նրա հու­շու­մով՝ հա­վա­նա­բար նաև Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը) այլ եր­կր­նե­րի հա­յե­րին։ Ին­չո՞վ և ինչ­պե՞ս է նա խան­գա­րել Ի­րա­նի կամ ՌԴ-ի պլան­նե­րին, որ նրանք Ար­ցա­խում սի­րիա­ցի թուր­քո­ման ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սեն... Պատ­կե­րաց­րեք այս­պի­սի վի­ճակ. Փա­շի­նյա­նը (և ոչ թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը) Թեհ­րա­նին ու Մոսկ­վա­յին պաշ­տո­նա­պես օգ­նու­թյան է կան­չում՝ կրկ­նում է Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի քա­ղա­քա­կան քայ­լը։ Հա­մոզ­ված ենք, որ այդ դեպ­քում Ի­րանն ու Ռու­սաս­տանն ան­տար­բեր չէին նա­յի և սպա­սի, թե՝ նա­յենք, թե դրա­նից ինչ դուրս կգա։


Բայց դա­վա­ճան Փա­շի­նյա­նը գե­րա­դա­սեց շա­րու­նա­կել իր «ա­ռա­քե­լու­թյու­նը»՝ նվաս­տաց­նել Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը, հայ ազ­գը։ Նրա փո­խա­րեն Ռու­սաս­տա­նին և Ի­րա­նին ու­ղերձ հղեց նրա դրա­ծո Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ ՌԴ-ն ու Ի­րա­նը չէին կա­րող պաշ­տո­նա­պես պա­տաս­խա­նել, ա­ռա­վել ևս միջ­պե­տա­կան հա­մա­ձայ­նագ­րեր կն­քել մի երկ­րի հետ, ո­րը մինչ այդ ի­րենք պաշ­տո­նա­պես չեն ճա­նա­չել։ Չէ՞ որ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի զոր­քե­րը Սի­րիա­յում են գտն­վում հենց Սի­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­վե­րով, ոչ թե «անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ»։ Թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ հա­մա­տեղ պա­տե­րազ­մե­լու հա­մար ռուս­նե­րին և ի­րան­ցի­նե­րին կան­չե­լու պար­տա­վոր էր Փա­շի­նյա­նը, ոչ թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Իջևան­ցի դա­վա­ճանն ակն­հայ­տո­րեն ու­զում էր հե­տա­գա­յում խու­սա­փել այն մե­ղադ­րանք­նե­րից, թե ինքն ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի դրա­ծո է և հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­րել է, որ Թուր­քիան մի­ջամ­տի, իսկ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը մնան «դի­տոր­դի» դե­րում։ Եվ բա­ցա­հայտ է, որ պար­տու­թյու­նից հե­տո (Երևա­նի դա­վա­ճա­նու­թյան պատ­ճա­ռով, քա­նի որ «ժո­ղովր­դա­կան վար­չա­պե­տը» պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը հրա­մա­յել էր այլևս չհա­մալ­րել Ար­ցախ ու­ղարկ­ված ու­ժե­րը) նա կդի­մեր ա­մե­րի­կյան «տար­բե­րա­կին», որ Ար­ցա­խի օ­կու­պա­ցիա­յի հա­մար ինչ-որ «ՆԱ­ՏՕ-ա­կան զո­րա­կազմ» ու­ղար­կեն։ Չէ՞ որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը խո­սում էին Ար­ցա­խի հա­մար «սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի» զոր­քե­րի մա­սին։ Հո դա­տարկ տե­ղը չէին խո­սում. ակն­հայտ է, որ Փա­շի­նյանն ու իր սի­րե­լի Իլ­համ Ա­լիևը վա­րա­գույ­րի հետևում հա­մա­ձայ­նել են ՆԱ­ՏՕ-ի զոր­քե­րով Ար­ցախն օ­կու­պաց­նե­լու ա­մե­րի­կյան ծրագ­րին։ Իսկ դա ոչ Ի­րա­նը, ոչ ՌԴ-ն չէին կա­րող թույլ տալ։ Պա­տե­րազ­մի գո­տում ա­ռանց այդ էլ ար­դեն կա­յին ՆԱ­ՏՕ-ի զոր­քեր՝ ի դեմս Թուր­քիա­յի զին­վո­րա­կան­նե­րի։ Ար­ցա­խը դարձ­նել ՆԱ­ՏՕ-ի բա­զա՞։ Փա­շի­նյան. դու լր­ջո­րեն մտա­ծե՞լ ես, որ դա քեզ ու Ա­լիևին կհա­ջող­վի։ Այ թե տխ­մար եք։ Ա­լիևի «պոչ խա­ղաց­նե­լը» հաս­կա­նա­լի է. դա­վադ­րու­թյան ար­դյուն­քում նա ստա­ցավ այն ա­մե­նը, ինչ ու­զում էր ցան­կա­ցած սցե­նա­րի դեպ­քում։ Իսկ դու՛ ի՞նչ ստա­ցար, ա՛յ Փա­շի­նյան, բա­ցի ժո­ղովր­դի օ­րե­ցօր ա­ճող ա­տե­լու­թյու­նից քո, զի­նա­կից­նե­րիդ և ըն­տա­նի­քիդ հան­դեպ։ Փո՞ղ։ Իսկ ինչ­քա՞ն, ե­թե գաղտ­նիք չէ։ Խոս­տո­վա­նիր քո «սի­րե­լի ժո­ղովր­դին», կյան­քում գո­նե մի ան­գամ տղա­մարդ ե­ղիր, կարևոր չէ, թե ինչ ազ­գի։


Պար­տու­թյուն են կրել ան­ձամբ Փա­շի­նյա­նը և իր «քայ­լա­րած­նե­րը»։ Եվ ինչ­քան շուտ պարտ­վո­ղա­կան­նե­րը գի­տակ­ցեն ի­րենց մեղքն ու խա­ղաղ կեր­պով հե­ռա­նան ա­նէու­թյուն, այն­քան շատ կլի­նեն վե­րած­նն­դի մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Դեկ­տեմ­բե­րի 5-ին շա­տե­րի գի­տակ­ցու­թյան մեջ բե­կում ե­ղավ. Հա­յաս­տա­նի ար­դեն մի շարք հա­մայ­նք­ներ միա­ցել են Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին։ Մաս­նա­վո­րա­պես, հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես են ե­կել Սյու­նի­քի մար­զի բո­լոր հա­մայն­քա­պե­տե­րը. Կա­պա­նի քա­ղա­քա­պետ Գևորգ Փար­սյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Գո­րի­սի քա­ղա­քա­պետ Ա­ռուշ Ա­ռու­շա­նյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Քա­ջա­րա­նի քա­ղա­քա­պետ Ման­վել Փա­րա­մա­զյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Մեղ­րու քա­ղա­քա­պետ Մխի­թար Զա­քա­րյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Սի­սիա­նի քա­ղա­քա­պետ Ար­թուր Սարգ­սյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Տե­ղի հա­մայն­քա­պետ Ներ­սես Շա­դուն­ցը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը, Տաթևի հա­մայն­քա­պետ Մու­րադ Սի­մո­նյա­նը և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը։ Կո­տայ­քի մար­զի Քա­սախ գյու­ղի հա­մայն­քը և Ա­բո­վյա­նի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը նույն­պես կողմ են պարտ­վո­ղա­կան­նե­րի հրա­ժա­րա­կա­նին։ Բո­լո­րից ճիշտ և կոշտ իր հայ­տա­րա­րու­թյու­նում ա­սել է Կա­պա­նի քա­ղա­քա­պետ Գևորգ Փար­սյա­նը. «Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին ա­ղետ է սպառ­նում. մենք ա­ղե­տի եզ­րին ենք, Սյու­նի­քը վտան­գի տակ է... Դա քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի խն­դիր չէ, այլ Հայ­րե­նի­քի փր­կու­թյան, Սյու­նի­քի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան հարց է»։ Փա­շի­նյան և «քայ­լա­րած­ներ», դա այն ժո­ղովր­դի ձայնն է, ո­րին դուք շփո­թեց­րել եք 2018 թ. ու, երևում է, ու­ժեղ ա­տում եք 2020 թվա­կա­նին...


Փա­շի­նյա­նի և «քայ­լա­րած­նե­րի» պար­տու­թյան հետևանք­ներն ար­դեն առ­կա են։ Մեզ­նից գո­ղա­նում են ե­կե­ղե­ցի­ներն ու տա­ճար­նե­րը։ Դա­դի­վան­քում թուր­քերն ար­դեն քա­րո­զիչ են նշա­նա­կել ոմն Ռա­ֆիկ Դա­նա­քա­րիի, ո­րը «Աղ­վա­նա-ու­դիա­կան քրիս­տո­նեա-ուղ­ղա­փառ հա­մայնք» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան փոխ­նա­խա­գահն է։ Այդ մա­սին հայտ­նել է ԵՊՀ ի­րա­նա­գի­տու­թյան ամ­բիո­նի վա­րիչ Վար­դան Ոս­կա­նյա­նը։ Ըստ նրա, վե­րո­հի­շյալ կազ­մա­կեր­պու­թյու­նը ևս մեկ ար­հես­տա­կան կա­ռույց է, ին­չը երևում է հենց ան­վա­նու­մից, և ստեղծ­վել է բա­ցա­ռա­պես հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյան նպա­տա­կով, ու ոչ ոք ոչ մի կապ չու­նի ե­կե­ղե­ցա­կան գոր­ծե­րի հետ։ «Ադր­բե­ջա­նա­կան ու­դիա­կան հա­մայնքն ա­վան­դա­բար ե­ղել է Հայ ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցու հետևոր­դը։ Հա­վա­նա­բար հենց դա է պատ­ճա­ռը, որ ժա­մա­նա­կին Մոսկ­վա­յի ու Հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Ա­լեք­սի 2-րդն այդ հա­մայն­քը չի ըն­դու­նել Ռու­սա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու կազմ։ Հետևա­բար խոսք չի կա­րող լի­նել աղ­վա­նա-ու­դիա­կան քրիս­տո­նեա-ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու» գո­յու­թյան մա­սին։ Նման ե­կե­ղե­ցի պար­զա­պես չկա, իսկ Դա­դի­վան­քի ինք­նահռ­չակ քա­րո­զի­չը պետք է հս­տակ բա­ցատ­րի, թե ին­քը որ քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու ներ­կա­յա­ցու­ցիչն է, ինչ ի­րա­վուն­քով, ինչ և ում է քա­րո­զե­լու նշա­նա­վոր հայ­կա­կան սր­բա­վայ­րում»,- ա­սել է նա։ Մի՞­թե պարզ չէ, Ոս­կա­նյան։ Ոչ մի ի­րա­վուն­քով։ Պար­զա­պես հայ ժո­ղովր­դին պար­տադր­վում է ե­կե­ղե­ցի­նե­րի բռ­նա­զավթ­ման ի­րա­վի­ճակ։ Նա­յեք, թե ինչ է կա­տար­վում ՈՒկ­րաի­նա­յում. նոր հիմ­նադր­ված «ՈՒղ­ղա­փառ ուկ­րաի­նա­կան ե­կե­ղե­ցին (ՈՒ­ղՈՒ­կե), ո­րի հա­մար հրեա Պո­րո­շեն­կո-Վալց­մա­նը խո­շոր կա­շառ­քով ինք­նա­վա­րու­թյան ի­րա­վունք է գնել կեղծ հույն, ան­ցյա­լում թուր­քա­կան բա­նա­կի սպա, Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րիարք Բար­դու­ղի­մեո­սից, տա­րի­ներ շա­րու­նակ գրա­վում ու պղ­ծում է Մոս­կո­վյան պատ­րիար­քու­թյան «ՈՒկ­րաի­նա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու» (ՈՒ­կՈՒ­ղԵ) ե­կե­ղե­ցի­նե­րը։ Եվ թուր­քին (էլ ի՞նչ ու­դի. հս­տակ երևում է, որ նա կով­կա­սյան թա­թար­նե­րի պե­տանվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից է) Դա­դի­վանք ու­ղար­կե­լը հայ­կա­կան ե­կե­ղե­ցու գրա­վում և պղ­ծում է։ Հաս­կա­նա­լի՞ է, թե ին­չու են լռում Երևա­նում ու Ստե­փա­նա­կեր­տում։ Ես չեմ հաս­կա­նում միայն, թե ին­չու են լռում Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սը և այլ եր­կր­նե­րի հայ ե­կե­ղե­ցու ար­քե­պիս­կո­պոս­նե­րը...


Իշ­խա­նա­փո­խու­թյան ու, չեմ վա­խե­նում ա­սե­լուց, Փա­շի­նյա­նի և պար­տու­թյա­նը գոր­ծա­կից այլ ան­ձանց ձեր­բա­կալ­ման հարցն ա­մե­նահ­րա­տապ օ­րա­կարգն է։ Ի՞նչ և ինչ­պե՞ս է ըն­թա­նա­լու, չենք կան­խա­տե­սի։ Բե­րենք եր­կար տա­րի­ներ Փա­շի­նյա­նի հետ կողք կող­քի աշ­խա­տած մար­դու վկա­յու­թյու­նը։ Դեկ­տեմ­բե­րի 7-ին «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ան­դամ Նաի­րա Զոհ­րա­բյա­նը, բնու­թագ­րե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը հայ­տն­վել է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը կորց­նե­լու վտան­գի ա­ռաջ։ «Մեր երկ­րի սահ­ման­նե­րը ճշտ­վում են GPS-ի մի­ջո­ցով։ Ար­ցա­խը հանձ­նած մար­դը (խոս­քը Փա­շի­նյա­նի մա­սին է-Ս. Շ.) պն­դում է, որ մենք պետք է վե­րա­դառ­նանք Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին։ Բայց դա կեղ­ծիք է, ին­չը հաս­տա­տում են ԳԱԱ-ի մաս­նա­գետ­նե­րը։ ԽՍՀՄ-ի տրո­հու­մից հե­տո սահ­ման­նե­րը չեն ճշտ­վել, ե­ղել են Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի և Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի մի քա­նի քար­տեզ­ներ։ Բայց ե­թե նույ­նիսկ են­թադ­րենք, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը ճշ­մար­տու­թյունն են ա­սում, ա­պա հարց է ա­ռա­ջա­նում, թե ին­չու՞ ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի վե­րա­դարձ­նում Արծ­վա­շե­նը, ո­րը գտն­վում էր Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կազ­մում»,- վր­դով­վել է նա։ Ա­պա ըն­դգ­ծել է, որ պա­տե­րազ­մից կա­րե­լի էր խու­սա­փել, ե­թե երկ­րի ղե­կին այլ մար­դիկ լի­նեին, և հա­մոզ­ված է, որ 2,5 տա­րի իշ­խող խա­վը իշ­խա­նու­թյու­նը պա­հում է կեղծ ի­րա­կա­նու­թյան և հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տե­լու շնոր­հիվ։ Զոհ­րա­բյա­նը նշել է, որ Հա­յաս­տա­նի պա­շար­նե­րը բա­վա­կան էին միայն 1 շա­բաթ պա­տե­րազ­մե­լու հա­մար, սա­կայն հայ զին­վո­րա­կան­նե­րի ա­րիու­թյան շնոր­հիվ հա­ջող­վեց դի­մա­նալ 44 օր։ «Այդ ա­մե­նը պարզ­վում է հի­մա, իսկ ան­ցած ժա­մա­նա­կաշր­ջա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րը մեզ հայ­տա­րա­րում էին. «Նոր պա­տե­րազմ, նոր տա­րածք­ներ»։ Եվ մենք հա­վա­տում էինք, որ ան­ցած 2,5 տա­րում ձեռք է բեր­վել ռազ­մա­կան տեխ­նի­կա, ո­րը թույլ կտա դա ի­րա­կա­նաց­նել»,- նշել է պատ­գա­մա­վո­րու­հին։


Գոր­ծող վար­չա­պե­տը չի կա­րող լու­ծել երկ­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, չի կա­րող լու­ծել ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը, ո­րով­հետև ծի­ծա­ղե­լի է դար­ձել ու հա­կա­ռա­կոր­դի հետ չի կա­րող խո­սել հա­վա­սա­րի պես։ Ար­ցա­խում փլ­ված շի­նու­թյուն­նե­րի վե­րա­կան­գն­մամբ, գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցով այ­սօր զբաղ­վում է Ռու­սաս­տա­նը, Հա­յաս­տանն այդ գոր­ծըն­թաց­նե­րին փաս­տա­ցի չի մաս­նակ­ցում։ Զոհ­րա­բյա­նը նշել է, որ ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու միակ ել­քը Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կանն է, բայց հա­վե­լել է խիստ կարևոր միտք. «Հա­վա­տու՞մ եմ ար­դյոք ես, որ նա կա­մա­վոր հրա­ժա­րա­կան կտա։ Ո՛չ։ Որ­պես Փա­շի­նյա­նի հետ եր­կար տա­րի­ներ աշ­խա­տած մարդ՝ կա­րող եմ ա­սել, որ նա չի գնա ա­ռանց քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ հրահ­րե­լու»։
Փա­շի­նյանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է։ Նա լռում է Սյու­նի­քի ու Գե­ղար­քու­նի­քի կոնկ­րետ խն­դիր­նե­րի մա­սին, չի ա­սում, որ «խոր­հր­դա­յին կով­կա­սա­թա­թարս­տանն ա­պօ­րի­նի երևույթ է, որ Թուր­քիան ներ­կա է «կով­կա­սա­թա­թարս­տա­նում (Ա­լիևն ար­դեն տեղ է ընտ­րել թուրք զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար հենց Ար­ցա­խում՝ Ակ­նա քա­ղա­քում)։ Բայց գո­նե լավ է, որ գտն­վում են մար­դիկ, ով­քեր խո­սում են Ար­ցա­խում թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան մա­սին։ «Թուր­քիան, որ­պես Ար­ցա­խի ժո­ղովր­դի դեմ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի հիմ­նա­կան նա­խա­ձեռ­նող ու ոգևո­րող, այ­սօր էլ շա­րու­նա­կում է տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար կոր­ծա­նիչ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել»,- դեկ­տեմ­բե­րի 7-ին ՌԴ ԱԳ նա­խա­րար Լավ­րո­վի հետ հա­մա­տեղ մա­մու­լի կոն­ֆե­րան­սում հայ­տա­րա­րել է Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյա­նը։ Ըստ նրա, դա մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ստի­պում է գոր­ծի դնել բո­լոր հնա­րա­վոր լծակ­նե­րը՝ հար­կադ­րե­լու հա­մար Թուր­քիա­յին, որ խու­սա­փի ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք կա­րող են ա­վե­լի սրել ի­րադ­րու­թյու­նը։ «Թուր­քիան պետք է իր զին­ված ստո­րա­բա­ժա­նում­ներն ու ի­րեն միա­ցած ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը հա­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տուց և ընդ­հան­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սից։ Ա­ռայժմ հս­տակ նշան­ներ չկան օ­տա­րերկ­րա­ցի զի­նյալ­նե­րին հա­նե­լու մա­սին։ Հա­կա­ռա­կը, հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ կան Ադր­բե­ջա­նի պլան­նե­րի մա­սին՝ զի­նյալ ա­հա­բե­կիչ­նե­րի ու վարձ­կան­նե­րի տա­րած­ման աշ­խար­հագ­րու­թյունն ընդ­լայ­նե­լու և նրանց Ար­ցա­խի օ­կու­պաց­ված շր­ջան­նե­րում բնա­կեց­նե­լու վե­րա­բե­րյալ»,- ա­սել է Այ­վա­զյա­նը։ Իսկ ին­չու՞ ես դու լռում այդ մա­սին, Փա­շի­նյան։ Գնա, քո սի­րե­լի Արևմուտ­քից պա­հան­ջիր, որ միա­նա ու ճն­շում գոր­ծադ­րի Ան­կա­րա­յի վրա։ Թե՞ քո «դու­խով» ար­տա­հայ­տու­թյու­նը միայն գլ­խար­կի վրա է, իսկ ներ­սում ոչ մի ուժ և ա­րիու­թյուն չկա։ Ե­թե՝ «Ոչ», ա­պա գնա, հա­վերժ մնաս բա­րով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 48414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ