Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մով­սես Հա­կո­բ­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներն իմ­քայ­լա­կան­նե­րին չեն հե­տաքրք­րում

Մով­սես Հա­կո­բ­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներն իմ­քայ­լա­կան­նե­րին չեն հե­տաքրք­րում
22.12.2020 | 01:01

Օ­րերս անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի և «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի՝ Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման մա­սին խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյան մի մա­սը տե­ղյակ չէր: Պատ­գա­մա­վոր­նե­րից ո­մանք լրագ­րող­նե­րից էին հե­տաքր­քր­վում, թե «ի՞նչ հան­դի­պում է ներ­սում»: Գրի­գո­րյա­նի հետ իմ­քայ­լա­կան­նե­րը բա­վա­կան կարճ շփ­վե­ցին. երկ­րի անվ­տան­գու­թյան պա­տաս­խա­նա­տուին հար­ցեր, երևի թե, չու­նեին: «Ի­րա­տե­սը» տե­ղե­կա­ցավ, որ ԱԽ քար­տու­ղա­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ հիմ­նա­կան եր­կու մտա­հո­գու­թյուն-դի­տար­կում է հն­չել: Ա­ռա­ջի­նը՝ ին­չու՞ Գրի­գո­րյա­նը հրա­ժա­րա­կան չի տա­լիս, երկ­րորդ՝ իսկ ին­չու՞ հրա­ժա­րա­կան տա: «Անվ­տան­գու­թյան հետ կապ­ված հար­ցեր գրե­թե չեն քն­նարկ­վել: Նա մեկ բա­նի հա­մար էր հրա­վիր­վել՝ պա­տաս­խա­նե­լու, թե երբ է պատ­րաստ­վում հրա­ժեշտ տալ պաշ­տո­նին: Գրի­գո­րյա­նը, սա­կայն, շատ հս­տակ ըն­դգ­ծեց՝ գնալ չի պատ­րաստ­վում»,- ա­սաց պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ու հա­վե­լեց՝ հան­դիպ­ման ժա­մա­նակ Գրի­գո­րյա­նի մո­րեղ­բոր՝ Ար­ցա­խի հե­րոս Մով­սես Հա­կո­բյա­նի ու նրա աղմ­կա­հա­րույց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին որևէ խո­սակ­ցու­թյուն չի ե­ղել:


Թե նմա­նա­տիպ հան­դի­պում­նե­րով ինչ խն­դիր են լու­ծում իմ­քայ­լա­կան­նե­րը, դժ­վար չէ են­թադ­րել: Հրա­ժա­րա­կա­նի մա­սին հար­ցադ­րում­նե­րով նրանք պա­տաս­խա­նատ­վու­թյունն ուղ­ղա­կիո­րեն գցում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա­յից: Քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դից պատ­գա­մա­վոր­նե­րը երևի հրա­հանգ են ստա­ցել՝ հնա­րա­վո­րինս շատ հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել ու բո­լո­րին հարց­նել՝ հրա­ժա­րա­կան տալ չե՞ս ու­զում: Են­թադ­րենք՝ Ար­մեն Գրի­գո­րյա­նը հրա­ժա­րա­կան տվեց, ի՞նչ է փոխ­վե­լու դրա­նից: Ո՞վ է գա­լու նրա փո­խա­րեն, կամ դրա­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դու­նե­լու՞ է, որ կա­տար­վա­ծի թիվ մեկ մե­ղա­վորն ինքն է, ու ա­ռա­ջին հրա­ժա­րա­կան տվողն ին­քը պետք է լի­նի:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ