Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայի անկողոպտելի ժառանգությունը. Լեո (1860-1932), պատմաբան, գրող

Հայի անկողոպտելի ժառանգությունը. Լեո (1860-1932), պատմաբան, գրող
14.08.2022 | 09:43

...404 թվական. մեծ իրարանցում է Վաղարշապատ հայոց մայրաքաղաքում: Կատարվում են ինչ-որ ոչ առօրյա, տոնական պատրաստություններ: Քաղաքը դղրդալով դուրս է թափվում իր դռներից:


Ինքը՝ Վռամշապուհ թագավորն էլ է դուրս եկել պալատից և գնում է ժողովրդի հետ: Մեծ բազմությունը շարժվում է Արարատյան դաշտի վրա: Նա դիմում է դեպի Ռահ գետը՝ դիմավորելու Մեսրոպին, որ եկել, կանգ է առել գետի ափին:
Երկիրը գնում է պաշտոնապես ընդունելու, վավերացնելու հայոց տառերի գյուտը: Մեծամեծները՝ թագավորը, կաթողիկոսը, նախարարները ողջագուրվում են Մեսրոպի հետ: Նրա արածը մի ժողովրդական գործ է, որ կատարվել է ամենքի համար՝ թե´ թագավորի, թե´ նախարարի, թե´ վերջին նախրարածի համար: Ամենքը պիտի վայելեին մեծ բարիքը:
Մեր ամբողջ պատմության ընթացքում սա առաջին մեծ դեպքն է, երբ հայ ժողովուրդը մի ճշմարիտ, նշանավոր հաղթություն տարավ: Նույնիսկ եթե տիգրանները ավելի սովորական երևույթ լինեին մեր պատմության մեջ, դարձյալ նրանց հաղթությունները չէին կարող համեմատվել այս համեստ վարդապետի գործի հետ:
Զենքն ու անթիվ գնդերը չեն կազմում մի երկրի բախտը, այլ ժողովրդի միտքը լուսավորող հիմնարկությունները: Առանց լուսավորության չի կարող լինել ուժեղ, ինքնուրույն, կենսունակ ազգ:


Տիգրանների հաղթություններից մեզ ոչինչ ժառանգություն չմնաց, մինչդեռ ամբողջ 15 դար է, ինչ հայը ունի հաստատ ու անկողոպտելի մնացած մի ժառանգություն, և դա Մեսրոպի այդ անմահ հաղթությունից է մնացել:

1904


(«Մեսրոպ Մաշտոց», ԵՊՀ հրատ., 1962)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15474

Մեկնաբանություններ