Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Երկրորդ ահաբեկչությունը Վոլգոգրադում

    Երկրորդ ահաբեկչությունը Վոլգոգրադում

    29.12.2013| 23:18
    Տասնվեց մարդ է զոհվել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ավելի վաղ հայտնում էին 14 զոհերի մասին, բայց երկու վիրավոր վախճանվել են հիվանդանոցում և զոհերի թիվը հասել է 16-ի: Հիվանդանոցում են քառասունհինգ վիրավորներ: Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում մտցվել է ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ, որը կշարունակվի 15 օր:
  • Ջուլիա Ռոբերտսը նախընտրում է մոր դերը

    Ջուլիա Ռոբերտսը նախընտրում է մոր դերը

    29.12.2013| 21:57
    Ջուլիա Ռոբերտսը սկսել է հազվադեպ երևալ հասարակության մեջ, լուսանկարիչներին հաջողվել է նրան լուսանկարել զբոսնելիս: Ուշագրավ է ոչ միայն տնական տեսքը, այլև իրանի կլորիկությունը:
  • Սլուցկին խոչընդոտներ չի տեսնում

    Սլուցկին խոչընդոտներ չի տեսնում

    29.12.2013| 21:53
    «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի խանգարի Հայաստանին Մաքսային միություն մտնել: Այնուհանդերձ, այդ գործոնը հաշվի կառնեն և Հայաստանի ղեկավարությունը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, և նրանք, ովքեր կապ ունեն եվրասիական շինարարության հետ»՝ ասել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
  • Մեկ ընտանիք՝ երկու երեխա Չինաստանում

    Մեկ ընտանիք՝ երկու երեխա Չինաստանում

    29.12.2013| 21:51
    Չինաստանում պաշտոնապես մեղմացվել է ծնելիության սահմանափակումը: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի անդամները բանաձև են ընդունել, որով ընդլայնվել է այն ընտանիքների ցանկը, որոնք կարող են երկրորդ երեխան ունենալ:
  • Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք

    Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք

    29.12.2013| 21:49
    Նախագահական ընտրություններում պարտության կրած թեկնածու Ալի Աքբար Վելայեթին Իրանի կառավարության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրանի համար օգտակար կլինեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ներգրավված երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, և Ֆրանսիա) հետ առանձին բանակցությունները:
  • Իրանի Մեջլիսի պատասխան օրինագիծը

    Իրանի Մեջլիսի պատասխան օրինագիծը

    29.12.2013| 21:46
    Իրանի խորհրդարանի պատգամավորները մշակել են օրինագիծ, որը կառավարությանը պարտավորեցնում է սկսել ուրանի հարստացում մինչև 60 տոկոսով, եթե արևմտյան պետությունները նոր պատժամիջոցներ ընդունեն Իրանի դեմ:
  • Էրդողանը չի հանձնվում

    Էրդողանը չի հանձնվում

    29.12.2013| 21:42
    Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում՝ հարվածի տակ է հայտնվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դատախազության սանկցիաներով կալանավորվել են իշխող էլիտան ներկայացնող կասկածյալների նոր խումբ՝ խոշոր բիզնեսմեններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Էրդողանի երկու որդիները:
  • Տպագիր խոսքի նահանջը Ֆրանսիայում

    Տպագիր խոսքի նահանջը Ֆրանսիայում

    29.12.2013| 21:36
    Անցնող տարին սև էր ֆրանսիական թերթերի ու ամսագրերի համար: Տպաքանակների վերահսկողության վարչության տվյալներով 10 ամսում նվազել են փարիզյան հայտնի թերթերի տպաքանակները, բացառությամբ կաթոլիկների «Կրուաից»: «Ֆիգարոի» ու «Մոնդի» վաճառքը նվազել է 5 տոկոսով:
  • Ռուսների համար 2013-ն ավելի վատը չէր, քան նախորդ տարին

    Ռուսների համար 2013-ն ավելի վատը չէր, քան նախորդ տարին

    29.12.2013| 15:41
    Սոցհարցումները ցույց են տվել, որ 2013-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ավելի վատը չէր, քան նախորդ տարին: Քաղաքացիների շուրջ 24 տոկոսը, ընդհակառակը, դժգոհել է, որ այս տարին իրենց համար այնքան էլ բարեհաջող չէր, իսկ ուղիղ մեկ քառորդը դժվարացել է ստույգ պատասխանել:
  • Թուրքիայում դեռ բողոքում են

    Թուրքիայում դեռ բողոքում են

    28.12.2013| 16:16
    Թուրքիայում կոռուպցիոն սկանդալներից հետո Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին, թուրքական կառավարության հրաժարականի պահանջով Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը խիստ մեթոդներ է կիրառել։