Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղոթարան

Աղոթարան
13.09.2019 | 00:02
Սի­րո ձայ­ներ կան կր­կին հո­գուս մեջ:
Թույլ տուր, որ բո­լոր նա­մակ­ներն իմ
դնեմ Քո ա­ռաջ,
Դու կար­դա դրանք…
սր­բագ­րու­մով ու սի­րով ան­հուն:
Տուր զատ­վել, Տեր իմ, ինքս ին­ձա­նից,
Տուր ինձ մաքր­վել,
տուր ինձ թևա­ծել մարմ­նիցս վեր,
Տուր կար­դալ սա­հուն, ոչ թե տառ­կա­պել`
Պատ­գամ­ներդ սուրբ, կամքդ սի­րա­սուն`
Տուն դառ­նալ նո­րեն` կամ­քիդ հա­մա­ձայն:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ