Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վար­չա­պե­տը կամ բա­նից ան­տե­ղ­յակ է, կամ պար­զա­պես ստում է

Վար­չա­պե­տը կամ բա­նից ան­տե­ղ­յակ է, կամ պար­զա­պես ստում է
17.09.2019 | 00:46

ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ս. թ. սեպ­տեմ­բե­րի 9-ի ֆեյս­բու­քյան իր ու­ղիղ հա­ղորդ­ման կամ լայ­վի ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց, որ առն­վազն այս պա­հի դրու­թյամբ մենք չու­նենք Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու որևէ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում։ Միան­գա­մից նշեմ, որ վար­չա­պե­տը կամ բա­նից ան­տե­ղյակ է, ին­չը սո­վո­րա­բար բնո­րոշ է բո­լոր նրանց, ով­քեր Քաջ Նա­զա­րի պես տի­րա­նում են երկ­րի ղե­կա­վա­րի ա­թո­ռին, կամ պար­զա­պես ստում է: Ի­րա­կա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու բազ­մա­թիվ ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­ներ կան, և հույժ կարևոր է դրանք ներ­կա­յաց­նե­լը, քա­նի որ խն­դի­րը վե­րա­բե­րում է Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծել-չշա­հա­գոր­ծե­լուն, այլ կերպ ա­սած` հե­ռան­կա­րում Հա­յաս­տա­նի լի­նել-չլի­նե­լուն: Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծենք, որ ՀՀ վար­չա­պե­տի և իշ­խա­նու­թյան հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի կող­մից վե­րոն­շյալ հիմ­նա­վո­րում­նե­րը զանց առ­նե­լը, «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի հան­քար­դյու­նա­հան­ման հա­մա­լի­րի փո­փոխ­ված նա­խագ­ծի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն» փաս­տաթղ­թի վե­րա­բե­րյալ տր­ված դրա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան ու­ժը կորց­րած լի­նե­լու պա­րա­գա­յում այդ և մի շարք այլ հիմ­նա­վո­րում­նե­րով հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու փո­խա­րեն, այն թույ­լատ­րե­լը կն­շա­նա­կի հար­վա­ծի տակ դնել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը:

Ա­վե­լին` դա կն­շա­նա­կի հան­ցա­գոր­ծու­թյուն շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, բնու­թյան, ՀՀ բնակ­չու­թյան, մեր պե­տու­թյան, իսկ ե­թե պատ­կե­րաց­նենք այն հետևանք­նե­րը, ո­րոնք սպա­սե­լի են տաս­նա­մյակ­ներ հե­տո, ա­պա, խո­շոր հաշ­վով, նաև ողջ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ: Այն, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա թի­մը բա­նից խայ­տա­ռա­կու­թյան աս­տի­ճա­նի ան­տե­ղյակ են, ա­նա­ռար­կե­լի փաստ է: Այդ կա­պակ­ցու­թյամբ ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ ներ­կա­յաց­նեմ. 2019 թ. օ­գոս­տո­սի 29-ին ELARD-TRC-ի փոր­ձա­գետ­նե­րի հետ տե­ղի ու­նե­ցած սկայպ-տե­սա­կոն­ֆե­րան­սի ա­վար­տին վար­չա­պե­տը, դի­մե­լով ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նին, ա­սաց. «Պա­րոն Գրի­գո­րյան, ես վեր­ջին հարցն եմ ու­զում ձեզ տալ: Ես տվել եմ հանձ­նա­րա­րա­կան, որ­պես­զի բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը էս ամ­բողջ տե­ղե­կատ­վու­թյու­նը, այ­սինքն` մինչև հի­մա ե­ղած տե­ղե­կատ­վու­թյու­նը հիմք ըն­դու­նե­լով, գա եզ­րա­կա­ցու­թյան, թե, ար­դյոք, Ա­մուլ­սա­րի պրո­յեկ­տի հա­մար նոր շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա՞, թե՞ չկա, և դուք ա­սել եք, ժա­մա­նակ եք խնդ­րել մինչև սեպ­տեմ­բե­րի 4-ը այդ հար­ցին պա­տաս­խա­նել: Եվ հի­մա նաև փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք կան, և այ­սօր լսա­ծը, ձեր կար­ծի­քով, բա­վա­րա՞ր են ար­դյոք, որ­պես­զի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը գա միան­շա­նակ եզ­րա­կա­ցու­թյան»: Հա­ջորդ օ­րը Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րեց մի գրա­ռում, ո­րում նշ­ված է. «Ե­րեկ­վա քն­նար­կու­մը նաև կարևոր տե­ղե­կատ­վու­թյուն էր պա­րու­նա­կում՝ պա­տաս­խա­նե­լու հա­մար հար­ցին, թե ար­դյո՞ք Ա­մուլ­սա­րի ոս­կու հան­քի նա­խա­գի­ծը նոր ՇՄԱԳ անց­նե­լու կա­րիք ու­նի»:

Այն, որ վար­չա­պե­տը հի­շյալ ներ­կա­յա­նա­լի հան­դիպ­ման (տե­սա­կոն­ֆե­րան­սի) ըն­թաց­քում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը շփոթ­մամբ նախ­կին ան­վա­նու­մով նշեց, ո­չինչ, նե­րո­ղա­միտ լի­նենք, բայց… Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից վե­րոն­շյալ հանձ­նա­րա­րա­կա­նը տա­լը (ընդ ո­րում, տվել է դեռ օ­գոս­տո­սի 21-ին), և օ­գոս­տո­սի 29-ին էլ այդ մա­սին հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րե­լը ELARD-TRC-ի փոր­ձա­գետ­նե­րի հետ տե­ղի ու­նե­ցած սկայպ-տե­սա­կոն­ֆե­րան­սի ըն­թաց­քում, ո­րին, ի դեպ, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան շեն­քում մաս­նակ­ցում էին նաև «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ՀՀ բարձ­րաս­տի­ճան մի շարք պաշ­տո­նյա­ներ, նշա­նա­կում է՝ այդ պա­հի դրու­թյամբ նա չու­ներ տվյալ ո­լոր­տին առ­նչ­վող նույ­նիսկ տար­րա­կան ի­րա­վա­կան գի­տե­լիք­ներ: Խն­դիրն այն է, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հա­տու­մը, ո­րը, ի դեպ, բա­վա­կան թան­կար­ժեք գոր­ծո­ղու­թյուն է, ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը կամ պե­տա­կան որևէ այլ մար­մին չէ, որ պետք է կա­տա­րեն, նրանք չու­նեն այդ­պի­սի լիա­զո­րու­թյուն, դա զուտ հան­քը շա­հա­գոր­ծե­լու պատ­րաստ­վող «Լի­դիան Ար­մե­նիա» մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան խն­դի­րը և ո­րո­շե­լիքն է: Այ­սինքն` ե­թե ցան­կա­նում է, անհ­րա­ժեշտ է հա­մա­րում, կա­րող է պատ­վի­րել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան նոր գնա­հա­տում և փոր­ձաքն­նու­թյան ներ­կա­յաց­նել նոր ՇՄԱԳ հաշ­վետ­վու­թյուն, ե­թե ոչ` ոչ: Վար­չա­պե­տը կա­րող էր և ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րին վա­ղուց պետք է բո­լո­րո­վին այլ հանձ­նա­րա­րա­կան տար` պար­զել, թե ար­դյոք կա՞ «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 21-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-5-րդ կե­տե­րով սահ­ման­ված հիմ­քե­րից որևէ մե­կը` «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ներ­կա­յաց­րած ՇՄԱԳ հաշ­վետ­վու­թյա­նը «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տված «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նու­թյան» 29.04.2016 թ. թիվ ԲՓ-35 պե­տա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը (դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը) ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու հա­մար:

Ըն­դգ­ծենք, որ հի­շյալ օ­րեն­քի 2-րդ մա­սի 5-րդ կե­տի հիմ­քով, փոր­ձաքն­նա­կան դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը պար­տա­դիր (իմ­պե­րա­տիվ) կար­գով ու­ժը կորց­րած է ճա­նաչ­վում, ե­թե փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տա­լուց հե­տո ի հայտ են ե­կել է­կո­լո­գիա­կան նոր գոր­ծոն­ներ: Ան­վի­ճե­լի է, որ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման առն­չու­թյամբ տր­ված փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նից հե­տո ի հայտ են ե­կել հենց է­կո­լո­գիա­կան նոր գոր­ծոն­ներ, ո­րոն­ցից է, օ­րի­նակ, բուն հան­քի տա­րած­քում թթ­վա­յին դրե­նա­ժի ան­կա­ռա­վա­րե­լի ռիս­կը: Ի հայտ ե­կած է­կո­լո­գիա­կան մյուս նոր գոր­ծոն­նե­րը, ո­րոնք նույն­պես հիմք են հի­շյալ փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյունն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու հա­մար, կներ­կա­յաց­նենք ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րով: Որ ին­քը սխալ­վել է՝ ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյա­նը հանձ­նա­րա­րե­լով պար­զել Ա­մուլ­սա­րի հար­ցում նոր ՇՄԱԳ-ի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, սեպ­տեմ­բե­րի 9-ի իր վե­րոն­շյալ հա­ղորդ­ման սկզ­բում խոս­տո­վա­նեց նաև վար­չա­պե­տը: Ա­հա թե ինչ ա­սաց Փա­շի­նյա­նը` ներ­կա­յաց­նե­լով, թե Ա­մուլ­սա­րի խնդ­րի առն­չու­թյամբ ուր են հա­սել. «Ա­ռա­ջի­նը հի­շում եք, որ ես իմ ֆեյս­բու­քյան է­ջի մի­ջո­ցով տե­ղե­կաց­րել էի, որ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյա­նը հանձ­նա­րա­րել եմ պար­զել, թե Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման հար­ցի վե­րա­բե­րյալ կա՞, ար­դյոք, ի հայտ ե­կած նոր հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, Է­ԼԱՐԴ-ի եզ­րա­կա­ցու­թյան բե­րու­մով կա՞, ար­դյոք, նոր շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ազ­դե­ցու­թյան գնա­հա­տում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար հիմք կամ անհ­րա­ժեշ­տու­թյուն: Ինչ­պես և հի­շում եք, մինչև սեպ­տեմ­բե­րի 4-ը ժա­մա­նակ էի տվել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյա­նը, որ­պես­զի այդ հար­ցի պա­տաս­խա­նը ստա­նա: Եվ այդ հար­ցի պա­տաս­խա­նը մենք ստա­ցանք և քն­նար­կե­ցինք մի քա­նի ան­գամ աշ­խա­տան­քա­յին ֆոր­մատ­նե­րով, և քն­նարկ­ման ար­դյուն­քը հետևյալն էր, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ ընդ­հան­րա­պես չկա ոչ մի մե­խա­նիզմ, ո­րի ի­մաս­տը լի­նի վար­չա­կան ո­րոշ­մամբ նոր ՇՄԱԳ-ի անհ­րա­ժեշ­տու­թյուն ար­ձա­նագ­րե­լը:

Նկա­տի ու­նեմ, ա­սենք, այդ­պի­սի մե­խա­նիզմ չկա, որ նա­խա­րա­րը ո­րո­շի, որ ուղ­ղա­կի վերց­նի, վար­չա­կան ո­րոշ­մամբ ա­սի, որ նոր ՇՄԱԳ պետք է ի­րա­կա­նաց­վի»: Այժմ դեռ մի կողմ թող­նենք այն, որ դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո Փա­շի­նյա­նը սկ­սեց ան­կապ բա­ներ խո­սել, հան­դես գալ օ­րեն­սդ­րու­թյան ան­կապ մեկ­նա­բա­նու­թյամբ, և ըն­դա­մե­նը հռե­տո­րա­կան մի հարց տանք` ՀՀ վար­չա­պե­տը մինչև շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյա­նը հի­շյալ հանձ­նա­րա­րա­կա­նը տա­լը չպե՞տք է ի­մա­նար, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ ընդ­հան­րա­պես չկա ոչ մի մե­խա­նիզմ, ո­րի ի­մաս­տը լի­նի վար­չա­կան ո­րոշ­մամբ նոր ՇՄԱԳ-ի անհ­րա­ժեշ­տու­թյուն ար­ձա­նագ­րե­լը: Ին­քը չգի­տեր (թեև նույ­նիսկ բնա­պահ­պա­նա­կան թե­մա­ներ լու­սա­բա­նող լրագ­րող­նե­րը դա գի­տեին), ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա՞րն էլ չգի­տեր, որ վե­րոն­շյալ նպա­տա­կով ընդ­հան­րա­պես որևէ մե­խա­նիզմ գո­յու­թյուն չու­նի ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ, որ­պես­զի այդ մա­սին վար­չա­պե­տի օ­գոս­տո­սի 21-ի հանձ­նա­րա­րա­կա­նից ան­մի­ջա­պես հե­տո հայ­տա­րա­րեր կամ գո­նե հայտ­ներ նրան, որ­պես­զի բա­նը չհաս­ներ օ­գոս­տո­սի 29-ի տե­սա­կոն­ֆե­րան­սի ըն­թաց­քում վար­չա­պե­տի հի­շյալ հար­ցին և տվյալ հանձ­նա­րա­րա­կա­նի մա­սին հրա­պա­րա­կավ հայտ­նե­լուն: Մի՞­թե տվյալ հար­ցի պա­տաս­խա­նը պար­զե­լու խն­դիր էր, ո­րի հա­մար պա­հանջ­վեց նույ­նիսկ եր­կու շա­բաթ:

Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ՀՀ վար­չա­պե­տի տված հանձ­նա­րա­րա­կա­նի մա­սին օ­գոս­տո­սի 29-ին լսե­լով, որ­քան են զար­մա­ցել ու թե­կուզ ի­րենց մտ­քում ծի­ծա­ղել «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան ղե­կա­վար­նե­րը, ինչ­պես նաև այդ ըն­կե­րու­թյան հետևում գտն­վող­նե­րը, ո­րոնք ար­տերկ­րում են նաև: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ծի­ծա­ղել են նաև սեպ­տեմ­բե­րի 9-ին Փա­շի­նյա­նի հի­շյալ խոս­տո­վա­նու­թյու­նը լսե­լով: Մի բան ակն­հայտ է` հան­րա­պե­տու­թյան հա­մար բախ­տո­րոշ խն­դիր­նե­րի լու­ծումն ան­ցել է այն­պի­սի պաշ­տո­նյա­նե­րի, ո­րոնք նման են աե­րո­բու­սի ղե­կին նս­տած գի­նե­կո­լո­գի: Հետևանք­նե­րը, կար­ծում ենք, բա­ցատ­րե­լու կա­րիք չկա: Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն ամ­րագր­ված է «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 20-րդ հոդ­վա­ծի 7-րդ կե­տով («Փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը կորց­նում է ու­ժը, ե­թե նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը չի սկս­վում փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան տր­վե­լուց հե­տո՝ մեկ տար­վա ըն­թաց­քում»), ինչ­պես նաև «Փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյունն ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու կար­գը սահ­մա­նե­լու մա­սին» ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2015 թ. ապ­րի­լի 22-ի թիվ 428-Ն ո­րոշ­ման հա­վել­վա­ծի 15-րդ կե­տով («Ե­թե նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նա­ցումն օ­րեն­քի 20-րդ հոդ­վա­ծի 7-րդ մա­սի հա­մա­ձայն չի սկս­վում փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը տա­լուց հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում, ա­պա եզ­րա­կա­ցու­թյու­նը կորց­նում է ու­ժը, և պա­հանջ­վում է նոր փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն»):

Ինչ­պես հայտ­նի է, «ԳԵՈ­ԹԻՄ» (այժմ` «Լի­դիան Ար­մե­նիա») ՓԲԸ-ի ներ­կա­յաց­րած «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի հան­քար­դյու­նա­հան­ման հա­մա­լի­րի փո­փոխ­ված նա­խագ­ծի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն» փաս­տաթղ­թին ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան (այժմ` շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյուն) «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ը «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նու­թյան» թիվ ԲՓ-35 պե­տա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը տվել է դեռ 2016 թ. ապ­րի­լի 29-ին, հետևա­բար ակն­հայտ է, որ նշ­ված եզ­րա­կա­ցու­թյու­նը կորց­րել է ու­ժը, քա­նի որ հի­շյալ ըն­կե­րու­թյու­նը փոր­ձաքն­նա­կան դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում չի սկ­սել նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյու­նը, տվյալ պա­րա­գա­յում` օգ­տա­կար հա­նա­ծո­յի ար­դյու­նա­հա­նու­մը (հան­քար­դյու­նա­հա­նու­մը): Շա­հագր­գիռ կող­մը, ինչ­պես նաև ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը խո­րա­ման­կում են ու հի­շյալ օ­րեն­քի և կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման իմ­պե­րա­տիվ պա­հան­ջը փոր­ձում են շր­ջան­ցել այն սին և ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, թե նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյունն այս դեպ­քում հան­քար­դյու­նա­հան­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանքն է, հան­քը շա­հա­գործ­ման նա­խա­պատ­րաս­տե­լու նպա­տա­կով ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­ված շի­նա­րա­րա­կան աշ­խա­տան­քը` կա­ռու­ցու­մը: Ի՞նչ է, նա­խա­րա­րը մո­ռա­ցե՞լ է, որ ինքն օ­րեն­քը մեկ­նա­բա­նե­լու լիա­զո­րու­թյուն չու­նի: Մո­ռա­ցել է նաև, որ «Նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 41-րդ հոդ­վա­ծի («Նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի նոր­մի մեկ­նա­բա­նու­մը») հա­մա­ձայն, նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի նոր­մը մեկ­նա­բան­վում է` ել­նե­լով նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տում պա­րու­նակ­վող բա­ռե­րի և ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի տա­ռա­ցի նշա­նա­կու­թյու­նից: Ե­թե շա­հագր­գիռ կող­մի` վե­րոն­շյալ կեղ­ծի­քը ճշ­մար­տու­թյան տեղ սա­ղաց­նե­լու շա­հը հաս­կա­նա­լի է, ա­պա, բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ո՞րն է նա­խա­րա­րի շա­հը։ Է­րիկ Գրի­գո­րյա­նի վե­րոն­շյալ պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը չի դի­մա­նում որևէ քն­նու­թյան: Ա­հա­վա­սիկ. վե­րոն­շյալ օ­րեն­քի 4-րդ հոդ­վա­ծի («Օ­րեն­քում օգ­տա­գործ­վող հիմ­նա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րը») 1-ին մա­սի 7-րդ կե­տով նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյու­նը սահ­ման­ված է որ­պես «շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող ու­սում­նա­սի­րու­թյուն, ար­տադ­րու­թյուն, կա­ռու­ցում, շա­հա­գոր­ծում, վե­րա­կա­ռու­ցում, ընդ­լայ­նում, տեխ­նի­կա­կան և տեխ­նո­լո­գիա­կան վե­րա­զի­նում, վե­րապ­րո­ֆի­լա­վո­րում, կոն­սեր­վա­ցում, տե­ղա­փո­խում, լու­ծա­րում, փա­կում» (այս­տեղ կարևոր է նկա­տի ու­նե­նալ, որ «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քը միայն հան­քար­դյու­նա­հան­մա­նը չի վե­րա­բե­րում):

Ինչ­պես ակն­հայտ է, նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան վե­րը նշ­ված տե­սակ­ներն օ­րենս­դի­րը սահ­մա­նել է որ­պես գոր­ծու­նեու­թյան ա­ռան­ձին տե­սակ­ներ, դրանք մե­կը մյու­սի բաղ­կա­ցու­ցիչ չեն, հետևա­բար չի կա­րե­լի ա­սել, թե Ա­մուլ­սա­րի հան­քա­վայ­րում ու հա­մա­լի­րում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը (կա­ռու­ցում) հան­քար­դյու­նա­հան­ման (շա­հա­գոր­ծում) բաղ­կա­ցու­ցիչ մասն են: Այս ա­ռու­մով միակ բա­ցա­ռու­թյունն օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծում է: Հի­շյալ օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծի («Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան են­թա­կա հիմ­նադ­րու­թա­յին փաս­տաթղ­թե­րը և նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րը») 2-րդ մա­սով հս­տակ սահ­ման­ված է, որ «Գնա­հատ­ման և փոր­ձաքն­նու­թյան են­թա­կա են սույն հոդ­վա­ծի 4-րդ մա­սով սահ­ման­ված նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րի նա­խագ­ծա­յին փաս­տաթղ­թե­րը»: Չոր­րորդ մա­սի «Ա կա­տե­գո­րիան նե­րա­ռում է» ըն­դեր­քօգ­տա­գործ­ման բնա­գա­վա­ռում մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի ա­ռու­մով` «երկ­րա­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ` 1000 գծա­մետ­րից ա­վե­լի ստո­րերկ­րյա լեռ­նա­յին փոր­վածք­նե­րով կամ 1000 գծա­մետր խո­րու­թյու­նը գե­րա­զան­ցող հո­րա­տանց­քի հո­րատ­ման դեպ­քում», «մե­տա­ղա­կան, այդ թվում՝ ռա­դիոակ­տիվ օգ­տա­կար հա­նա­ծո­յի ար­դյու­նա­հա­նում և (կամ) հան­քա­քա­րի, հան­քա­նյու­թի վե­րամ­շա­կում, նե­րա­ռյալ՝ պո­չամ­բար­ներ կամ պո­չա­տար­ներ», ինչ­պես նաև «ստո­րերկ­րյա տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րի կամ կա­ռույց­նե­րի ստեղ­ծում», «օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի հան­քա­վայ­րի տա­րածք­նե­րի վե­րա­կանգ­նում (ռե­կուլ­տի­վա­ցիա)»: Ինչ­պես ակն­հայտ է, կա­ռու­ցու­մը, որ­պես նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյուն, վե­րոն­շյալ ցան­կում նշ­ված չէ (այն նշ­ված չէ նաև 4-րդ հոդ­վա­ծի «Բ» և «Գ» կա­տե­գո­րիա­նե­րի ներ­քո գտն­վող ցան­կե­րում): Ինչ վե­րա­բե­րում է պո­չամ­բար­նե­րի կամ պո­չա­տար­նե­րի կա­ռուց­մա­նը, ո­րը, ըստ 4-րդ հոդ­վա­ծի, «մե­տա­ղա­կան, այդ թվում՝ ռա­դիոակ­տիվ օգ­տա­կար հա­նա­ծո­յի ար­դյու­նա­հա­նում» նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան կազ­մում է, ա­պա հենց «Լի­դիան Ար­մե­նիա» ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Հայկ Ա­լո­յա­նի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, Ա­մուլ­սա­րը չու­նի պո­չամ­բար (նշենք, որ մեր նախ­կին հրա­պա­րա­կում­նե­րում «պո­չամ­բար» բա­ռը գրել ենք, որ­պես­զի ըն­թեր­ցող­նե­րի հա­մար հաս­կա­նա­լի լի­նի, որ խոսքն այն վայ­րի մա­սին է, ուր հան­քի շա­հա­գործ­ման դեպ­քում լց­վե­լու են թա­փոն­նե­րը):

Տրա­մա­բա­նա­կան է, որ ե­թե Ա­մուլ­սա­րը չու­նի պո­չամ­բար, ա­պա չու­նի նաև պո­չա­տար­ներ, հետևա­բար Ա­մուլ­սա­րի պա­րա­գա­յում որ­պես նա­խա­տես­վող գոր­ծու­նեու­թյան սկիզբ պետք է հա­մա­րել մի­միայն մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­յի (ոս­կու և ար­ծա­թի) ար­դյու­նա­հա­նու­մը, ո­րը փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում չի սկս­վել, ընդ ո­րում, այդ ժամ­կե­տը լրա­ցել է դեռ մինչև տե­ղի բնա­կիչ­նե­րի կող­մից Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պարհ­նե­րի շր­ջա­փա­կու­մը: Վե­րը շա­րադր­վա­ծը նշա­նա­կում է, որ «ԳԵՈ­ԹԻՄ» (այժմ` «Լի­դիան Ար­մե­նիա») ՓԲԸ-ին տր­ված 29.04.2016 թ. ԲՓ-35 փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հի­շյալ ո­րոշ­ման հա­վել­վա­ծի 15-րդ կե­տի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջով դեռ 2017 թվա­կա­նի ապ­րի­լից կորց­րել է իր ու­ժը, և պա­հանջ­վում է նոր փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն: Այս պայ­ման­նե­րում, ա­ռանց նոր փոր­ձաքն­նա­կան դրա­կան եզ­րա­կա­ցու­թյան, «Լի­դիան Ար­մե­նիա» ՓԲԸ-ի կող­մից Ա­մուլ­սա­րում աշ­խա­տանք­նե­րի շա­րու­նա­կու­մը կն­շա­նա­կի ա­պօ­րի­նու­թյուն, ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան պա­հան­ջի կո­պիտ ոտ­նա­հա­րում, թերևս նաև` դրա հա­մար ըն­կե­րու­թյան պա­տաս­խա­նա­տուի կող­մից ինք­նի­րավ­չու­թյուն կամ քրեո­րեն հե­տապն­դե­լի մեկ այլ ա­րարք: Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծումն ար­գե­լե­լու մեկ այլ և շատ կարևոր հիմք փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը տա­լուց հե­տո է­կո­լո­գիա­կան նոր գոր­ծոն­նե­րի ի հայտ գալն է, ո­րոնց կանդ­րա­դառ­նանք մեր ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րով:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 11480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ւթյուն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո