Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթաժողովը Մայամիում անցկացնել

Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթաժողովը Մայամիում անցկացնել
20.10.2019 | 13:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթաժողովը Մայամիի իր հանգստավայրում՝ «Trump National Doral Mimai»-ում, անցկացնելու գաղափարից:
«ԶԼՄ-ների և դեմոկրատների ցուցաբերած ոչ ռացիոնալ «թշնամական» վերաբերմունքի պատճառով մենք այլևս Trump National Doral Miami-ն չենք դիտարկում որպես գագաթաժողովի անցկացման վայր: Մենք սկսել ենք գագաթաժողովի անցկացման համար այլ տարբերակներ քննարկել: Հնարավոր է՝ այն անցկացվի Քեմփ Դեվիդում: Ես կարծում էի՝ որպես գագաթաժողովի անցկացման վայր Trump National Doral Miami-ն առաջարկելով՝ երկրիս համար լավ գործ եմ անում: Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ դրա դիմաց ոչինչ չստանալ: Եթե իրավական հարթության մեջ դա ընդունելի լիներ, ԱՄՆ-ը դրա վրա ոչ մի գումար չէր ծախսի: Սակայն, ինչպես միշտ «թշնամական» ԶԼՄ-ները և նրանց գործընկեր դեմոկրատները «խենթացել են»»,- գրել է Թրամփը Twitter- ում:


Հունիսի 10-12-ը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը «Trump National Doral Miami»-ում անցկացնելու վերաբերյալ հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին: Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են սկսել՝ կապված Թրամփի՝ ծառայողական դիրքը օգտագործելով պաշտոնական միջոցառումների հաշվին հարստանալու փորձերի ենթադրությունների հետ:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ