Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՃՇՀԱՀ-ի հայտարարություն-առաջարկը

ՃՇՀԱՀ-ի հայտարարություն-առաջարկը
16.01.2020 | 21:11

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պ-րն Վ.Վերմիշյանին

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ պ-րն Մ.Մինասյանին


Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի հրապարակային հայտարարությունների՝ մասնագիտական գործունեության լիցենզավորման և արտոնագրման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, հնչեցրած տրամագծորեն տարբեր դիրքորոշումների շուրջ:


Համալսարանը՝ հանդիսանալով ճարտարապետության և շինարարության ոլորտներում մասնագիտական կադրեր թողարկող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում, չի կարող անտարբեր մնալ նշված իրողության նկատմամբ, քանի որ խնդիրն անմիջականորեն առնչվում է մեր շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեությանը և աշխատաշուկայում բնականոն և քաղաքակիրթ հարաբերություններ ձևավորելուն:
Ելնելով վերը շարադրվածից, մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հրապարակային բանավեճը մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելու համար և այդ նպատակով կազմակերպելու կլոր սեղան՝ բնագավառի պետական ու համայնքային ծառայողների, նախագծային ու շինարարական կազմակերպությունների և համալսարանի պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կարծում ենք, որ այդ պարագայում հնարավոր կլինի գտնել փոխադարձորեն ընդունելի լուծումներ բոլոր կողմերի, հատկապես մեր համալսարանի շրջանավարտների նախագծային ու շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
16.01.2020թ.

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ