Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Շատ-շատերդ եք հետս խմել, այդ թվում՝ Նիկոլը, և ոչ միայն սուրճ

Արմեն Աշոտյան. Շատ-շատերդ եք հետս խմել, այդ թվում՝ Նիկոլը, և ոչ միայն սուրճ
23.01.2020 | 16:32

«Երբ արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքական թիվ մեկ մարմնի քննարկման թեման ինձ հետ ունեցած շփումներն են և սուրճ խմելը, ասեմ, որ այդ կոֆեի բաժակը իրար գրպան մի գցեք»՝, Facebook- ում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


«Շատ-շատերդ եք խմել, այդ թվում՝ Նիկոլը, և ոչ միայն սուրճ։
Քաղաքական ամենախոր տարաձայնությունների դեպքում անգամ իմ կողմից մշտապես պահպանել եմ նորմալ մարդկային հարաբերություններ։
Հա, լավ ընկեր եմ, այդ թվում՝ ճամփի։
Իշխանության ներկայացուցիչները, երկիրս հազար ու մի դարդուցավի մեջ գցած, հիմա էլ կոֆեի բաժակ են նայում։
Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ»:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ