Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յունն օգ­նեց իշ­խա­նու­թ­յա­նը

Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թ­յունն օգ­նեց իշ­խա­նու­թ­յա­նը
07.02.2020 | 01:16
Միայն Հա­յաս­տա­նում է հնա­րա­վոր նույն օ­րը և՛ ՍԴ հիմ­նադր­ման 24-ա­մյակ նշել, և՛ խոր­հր­դա­րա­նում յու­րա­հա­տուկ «շնոր­հա­վո­րան­քի» գոր­ծըն­թաց սկ­սել ՍԴ գոր­ծող կազ­մը լու­ծա­րե­լու նպա­տա­կով։ Այն, ինչ ե­րեկ խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ, պարզ ցու­ցա­նեց ոչ միայն իշ­խա­նու­թյան դի­լե­տան­տու­թյու­նը, այլև ընդ­դի­մու­թյան ա­նող­նա­շար կեց­ված­քը։ Ե­րեկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ա­պա­ցու­ցե­ցին, որ ա­ռաջ­նորդ­վում են իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գով և չու­նեն սե­փա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր։ Նրանք լե­գի­տի­մաց­րին այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են ո­րա­կում։ Այ­սինքն՝ մաս­նակ­ցե­ցին ԱԺ-ի այն նիս­տին, ո­րը, ինչ­պես Էդ­մոն Մա­րու­քյանն է պն­դում, ար­դեն ու­նի մշակ­ված սցե­նար։ «Քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան այն հոդ­վա­ծը, որն ու­զում է փո­խել, կա­րող է փո­խել խոր­հր­դա­րա­նում, բայց երկ­րորդ ըն­թերց­ման փաս­տաթղ­թեր չեն ներ­կա­յաց­րել: Ին­չու՞։ Որ­պես­զի ա­ռա­ջին ըն­թեր­ցու­մից հե­տո տա­պա­լեն նա­խա­գի­ծը, որ գնա հան­րաք­վեի: Ե­թե այդ փո­փո­խու­թյու­նը կա­րող է ա­նել խոր­հր­դա­րա­նը, ին­չու՞ եք ժո­ղովր­դին տա­նում ընտ­րա­տե­ղա­մա­սեր: Ին­չու՞ է պետք մինչև մա­յիս ու­նե­նալ քա­րո­զար­շավ և մի հոդ­ված փո­փո­խե­լու հա­մար ժո­ղովր­դին տա­նել ընտ­րա­տե­ղա­մա­սեր»,- հայ­տա­րա­րեց ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը, ըստ էու­թյան, կր­կին վե­րա­հաս­տա­տե­լով, որ ի­րենք մաս­նակ­ցում են ու օ­րի­նա­կա­նաց­նում այս գոր­ծըն­թա­ցը։
Մինչ­դեռ ի­րա­կան, ոչ թե խա­մա­ճի­կա­յին ընդ­դի­մու­թյու­նը պետք է լրիվ այլ բան ա­ներ։ Եր­կու պարզ քայլ, ո­րով կա­պա­ցու­ցեր, որ իշ­խա­նու­թյան թե­լը չեն թե­լում և խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում ու­նեն ո­րո­շա­կի լծակ իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա ազ­դե­լու։
1. Նա­խագ­ծի ա­ռա­ջին ըն­թերց­ման ժա­մա­նակ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը պետք է հայ­տա­րա­րեր բոյ­կո­տի մա­սին, ի­մա՝ չմաս­նակ­ցեր մի ֆար­սի, որն ա­միս­ներ շա­րու­նակ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի ար­հես­տա­կան հարց է դար­ձել։ Սա հս­տակ քայլ է, ոչ գր­պա­նա­յին ընդ­դի­մու­թյան մո­տե­ցում։ Այ­լա­պես որ­քան էլ սուր ե­լույթ­ներ լի­նեն, իշ­խա­նու­թյա­նը քա­ռա­տեն, միևնույն է, ի­րենց մաս­նակ­ցու­թյամբ նիստն օ­րի­նա­կա­նաց­նում են։
2. Այս տար­բե­րա­կը հա­վա­նա­բար էլ չեն կա­րող գոր­ծի դնել, քա­նի որ այս հար­ցում էլ իշ­խա­նու­թյունն ա­ռաջ ան­ցավ ընդ­դի­մու­թյու­նից ու կր­կին սե­փա­կան օ­րա­կար­գով նրանց տա­րավ։ Այ­սինքն՝ տա­պա­լել երկ­րորդ ըն­թեր­ցու­մը։ Այ­նինչ, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն ա­ռա­ջին ըն­թեր­ցու­մից հե­տո կա­րող էր ար­դեն հայ­տա­րա­րել ման­դատ­ներ վայր դնե­լու մա­սին և դուրս գար փո­ղոց՝ ի­րա­կան օ­րա­կարգ ստեղ­ծե­լով։ Այս պա­րա­գա­յում ճգ­նա­ժամ իս­կա­պես կլի­ներ, սա­կայն ոչ թե ՍԴ-ում, այլ խոր­հր­դա­րա­նում։ Այն­տեղ կմ­նար միայն խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյունն ու պարզ էր, չէ՞, թե ինչ վի­ճակ կս­տեղծ­վեր երկ­րում։
Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­ճախ են ընդ­դի­մու­թյանն ա­սում, թե չէին կա­րող այլ կերպ վար­վել ու Փա­շի­նյա­նին վար­չա­պետ չընտ­րել, իսկ վեր­ջին­ներս էլ ա­մեն ան­գամ մեծ ճի­գեր են գոր­ծադ­րում ա­պա­ցու­ցե­լու, թե ա­ռանց ի­րենց Փա­շի­նյա­նը վար­չա­պետ չէր ըն­տր­վի։ Ե­րեկ շատ լավ ա­ռիթ էր ստեղծ­վել, որ ընդ­դի­մու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ ցույց տար իր կարևո­րու­թյունն ու դե­րա­կա­տա­րու­մը խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում։ Ա­վա՜ղ...
Ի դեպ, ընդ­դի­մու­թյու­նը ճիշտ կա­նի նաև այս ա­ռու­մով ու­սում­նա­սի­րի խոր­հր­դա­րա­նա­կան նա­խորդ ընդ­դի­մու­թյուն­նե­րի փոր­ձը, հաս­տատ կհայտ­նա­բե­րի ու­շագ­րավ փաս­տեր։ Օ­րի­նակ, ինչ­պես 2004-ին «Ար­դա­րու­թյուն» դա­շին­քը տևա­կան ժա­մա­նակ բոյ­կո­տեց խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տան­քը շատ կարևոր մի նա­խագ­ծի պատ­ճա­ռով։ Խոս­քը 2003-ին Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րո­շու­մը չկա­տա­րե­լուն է վե­րա­բե­րում, այ­սինքն՝ ընդ­դի­մու­թյունն իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջում էր կա­տա­րել 2003 թվա­կա­նի ապ­րի­լի 16-ի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ ամ­րագր­ված վտա­հու­թյան հան­րաք­վեի անց­կա­ցու­մը ե­րաշ­խա­վո­րող օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը և անց­կաց­նել նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վս­տա­հու­թյան հան­րաք­վե: Հավելենք, որ դրանից հետո 2004 թ. ապ­րի­լի 11-12-ի գիշերը ծեծեցին ընդդիմությանը: Ի դեպ, այդ նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նա­կը «Ար­դա­րու­թյուն» դա­շին­քի քար­տու­ղար Վիկ­տոր Դալ­լա­քյանն էր։ Մա­րու­քյա­նը պետք է որ նրան շատ լավ հի­շի ու դեռ կհիշի, քանի որ առաջիկայում նա պատրաստվում է «աշխարհացունց» հայտարարություններ անելու։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ