Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դա­մաս­կո­սը ա­րա­բա­կան աշ­խար­հում երկ­րոր­դը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­յու­նը

Դա­մաս­կո­սը ա­րա­բա­կան աշ­խար­հում  երկ­րոր­դը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­յու­նը
14.02.2020 | 00:55
Ե­րեկ Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նը ճա­նա­չել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ հաս­տա­տե­լով, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ի­րա­գործ­վել է Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից Սի­րիա­յի և Արևմտյան Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րում: Ե­րեկ նաև մա­մու­լի ա­սու­լիս է տվել Հա­յաս­տա­նում Սի­րիա­յի դես­պան Մո­հա­մեդ Հաջ Իբ­րա­հի­մին: Նա նշել է. «Սի­րիա­յի խոր­հր­դա­րանն այ­սօր­վա նիս­տի ըն­թաց­քում ըն­դու­նել և դա­տա­պար­տել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, որն ի­րա­գործ­վել է Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից 20-րդ դա­րի սկզ­բին: Նաև դա­տա­պարտ­վում է ցան­կա­ցած կող­մից որևէ փորձ՝ ժխ­տե­լու այս ոճ­րա­գոր­ծու­թյու­նը և խե­ղա­թյու­րե­լու պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը: Բա­նաձևը հաս­տա­տում է, որ այս ոճ­րա­գոր­ծու­թյու­նը մարդ­կու­թյան դեմ ա­մե­նա­դա­ժան, ա­մե­նա­սար­սա­փե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից մեկն է»: Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նը կոչ է ա­րել աշ­խար­հի բո­լոր խոր­հր­դա­րան­նե­րին, մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ճա­նա­չել և դա­տա­պար­տել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
«Այ­սօր Սի­րիա­յի ժո­ղովր­դի դեմ սար­սա­փե­լի ա­րարք­ներ ի­րա­կա­նաց­նող ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը նրանց թոռ­ներն են, ով­քեր ժա­մա­նա­կին ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­գոր­ծե­ցին հա­յե­րի և մյուս ազ­գե­րի դեմ: Թուր­քիան այժմ ագ­րե­սիա է կա­տա­րում Սի­րիա­յի դեմ և ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը, ո­րոնք գոր­ծում են Իդ­լի­բում և այլ շր­ջան­նե­րում, ա­ջակ­ցու­թյուն են ստա­նում Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից»,- ա­սել է նա: Դես­պանն ըն­դգ­ծեց, որ ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված և Սի­րիա տե­ղա­փոխ­ված հա­յե­րը մշ­տա­պես Սի­րիա­յի հա­սա­րա­կու­թյան ան­քակ­տե­լի մաս են կազ­մել: Հա­յե­րը Սի­րիա­յում շա­րու­նա­կել են ա­պա­հով ապ­րել՝ պահ­պա­նե­լով կրո­նը, լե­զուն, ինք­նու­թյու­նը: Սի­րիա­յում բազ­մա­թիվ ե­կե­ղե­ցի­ներ կան, որ հա­վեր­ժաց­նում են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կը, այս տա­րի Սի­րիա­յի դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րում նե­րառ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին պատ­մու­թյու­նը:
Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նի հայ պատ­գա­մա­վոր, բա­նաձևի ըն­դուն­ման նա­խա­ձեռ­նող Սի­րիա-Հա­յաս­տան խոր­հր­դա­րա­նա­կան բա­րե­կա­մա­կան հանձ­նախմ­բի ան­դամ Նո­րա Ա­րի­սյա­նը, նշել է, որ փաս­տաթղ­թում հս­տակ օգ­տա­գործ­ված է «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն» ար­տա­հայ­տու­թյու­նը և այն դա­տա­պար­տե­լու, ճա­նա­չե­լու հան­գա­ման­քը: «Խոր­հր­դա­րա­նը դա­տա­պար­տում է ցե­ղաս­պա­նու­թյան ու­րաց­ման և պատ­մու­թյան նեն­գա­փոխ­ման յու­րա­քան­չյուր փորձ և հաս­տա­տում, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը մարդ­կու­թյան դեմ գոր­ծադր­ված ա­մե­նից դա­ժան ո­ճիրն է։ Խոր­հր­դա­րա­նը կի­սում է բա­րե­կամ հայ ժո­ղովր­դի ցա­վը»,- նշ­ված է բա­նաձևում: Նո­րա Ա­րի­սյա­նը շեշ­տել է, որ խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րը բուռն ու հոտն­կայս ծա­փող­ջյուն­նե­րով են ող­ջու­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ե­րեկ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը ծա­փե­րով շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նին: Իսկ ա­սու­լի­սում հար­ցին, թե ին­չու է միայն այ­սօր Սի­րիա­յի խոր­հր­դա­րանն ըն­դու­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև, դես­պան Մո­հա­մեդ Հաջ Իբ­րա­հի­մին պա­տաս­խա­նել է. «Հա­յե­րի ջար­դե­րը միշտ հի­շա­տակ­վել են Սի­րիա­յում՝ այն մի­ջո­ցա­ռում­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել Սի­րիա­յի այն շր­ջան­նե­րում, որ­տեղ հա­յերն ապ­րում են: 2015 թ. Ցե­ղաս­պա­նու­թյան 100-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցել է Սի­րիա­յի խոր­հր­դա­րա­նի այդ ժա­մա­նակ­վա նա­խա­գա­հը, և այդ տա­րի խոր­հր­դա­րա­նը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել, ո­րում նշ­վել է, որ ցե­ղաս­պա­նու­թյուն է ի­րա­գործ­վել հա­յե­րի դեմ»: Ի­հար­կե, դես­պա­նը չէր կա­րող ա­սել, բայց ակն­հայտ է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը Դա­մաս­կո­սի քա­ղա­քա­կան պա­տաս­խանն է Ան­կա­րա­յին: Ա­րա­բա­կան աշ­խար­հում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել էր միայն Լի­բա­նա­նը, Սի­րիան դար­ձավ երկ­րորդ պե­տու­թյու­նը: Թուր­քիան ար­ձա­գան­քել է ան­մի­ջա­պես՝ բա­նաձևը ո­րա­կե­լով սկան­դա­լա­յին:
Դիտվել է՝ 6824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ