Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վախճանվել է Գերման Ավագյանը

Վախճանվել է Գերման Ավագյանը
17.02.2020 | 13:17

58 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։


Գերման Ավագյանի ցուցահանդեսները
Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
«Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ.
«Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ.
«Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
«Կատակողների դպրոցը», Երևան
Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ.
«Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ.
Միջազգային բիեննալե, Գյումրի
ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ.
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
«Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
«Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ.
Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.
«Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ